Երևան
12 °C
ՌԴ Պետդուման մարտի 10-ին կողմ քվեարկեց «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի նախաձեռնությանը՝ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետները «զրոյացնելու» դրույթը սահմանադրական փոփոխությունների մեջ ներառելուն: Դեմ էր հանդես եկել միայն կոմունիստական կուսակցությունը:
Տերեշկովան իր առաջարկը ներկայացրեց թղթից կարդալով: «Ինքնաբուխ» առաջարկից շուրջ մեկ ժամ անց անձամբ Պուտինը հանկարծակի ժամանեց Դումա: Օրենսդիր մարմնի ամբիոնից նա, նույնպես ընթերցելով, հավանություն տվեց այդ գաղափարին՝ նշելով, որ դեմ չի ժամկետների «զրոյացմանը», եթե Սահմանադրական դատարանը եւս հավանություն տա այդ առաջարկին: Մարտի 16-ին ՍԴ-ն տվեց հավանությունը:
Այդպիսով Սահմանադրության խմբագրումն ավարտվեց երկու ամսում. Պուտինն առաջարկել էր զբաղվել դրանով հունվարի 15-ին՝ Դաշնային ժողովի պատգամավորներին եւ սենատորներին ուղերձում: Վերջնականապես դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլի 22-ին նշանակված համաժողովրդական քվեարկությունից հետո, որի հեռանկարը փոքր ինչ մշուշոտ է թվում կորոնավիրուսի տարածման ֆոնին:
Փոփոխությունները Պուտինին հնարավորություն կտան 2024թ.՝ ընթացիկ նախագահական ժամկետի ավարտից հետո առաջադրվել նախագահի պաշտոնում երրորդ անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ հինգերորդ անգամ եւ պաշտոնավարել մինչեւ 2030թ., իսկ վեցերորդ անգամ առաջադրվելու պարագայում մինչեւ 2036թ.: Ավելի վաղ՝ հունվարի 15-ին Պուտինը հրապարակայնորեն բացառել էր երրորդ անգամ անընդմեջ ընտրվելու տարբերակը:
Որպես ժամկետները «զրոյացնելու» հիմնավորւմ ի թիվս այլոց նշվում են արտաքին քաղաքական իրավիճակը, հակամարտությունները, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, նավթի գների անկումը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի առաջադրումը 2024թ. կախված կլինի «տարբեր գործոններից», ինչպիսիք են համաշխարհային տնտեսության վիճակը, քաղաքական հարցերը եւ հակամարտությունների կարգավիճակը:
Գործնականում որեւէ կասկած չկա, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել էին Պուտինի իշխանությունը երկարաձգելու համար: Ավելի վաղ՝ հունվարի 15-ին նա հրապարակայնորեն բացառել էր երրորդ անգամ անընդմեջ ընտրվելու տարբերակը: Այդ ժամանակ լայն տարածում մի քանի վարկածներ, որոնք թույլ կտային Պուտինին իշխանության մնալ այլ պաշտոնում: Փոփոխությունների հապշտապությունը եւ հախուռն ընթացքը հուշում են, որ իշխանությունում եւս մինչեւ վերջ չգիտեին, թե կոնկրետ որ սցենարով են շարժվելու:
Տարբերակները մի քանիսն էին. ղազախական սցենարը՝ Պետխորհրդի դերի բարձրացման միջոցով, «ժառանգորդ» գործողությունը եւ հենց տեղի ունեցած «զրոյացումը»:
Ղազախական սցենարը ենթադրում էր նախագահի պաշտոնից վեր պաշտոնի ստեղծում, որը եւ պետք է զբաղեցներ Պուտինը նախագահական ժամկետը լրանալուց հետո: Որպես նման պաշտոն դիտարկվում էր Պետխորհրդի նախագահի պաշտոնը, որի լիազորությունների ընդլայնման արդյունքում նա դառնալու էր երկրի փաստացի ստվերային ղեկավարը: Սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր լինելու առանցքային պաշտոններում նշանակել հեղինակություն վայելող եւ հավատարիմ գործիչների, ինչը, ժամանակի ընթացքում ապակենտրոնանալով, կարող էր հանգեցնել ներիշխանական պայքարի եւ իշխանության կորստի կամ պետականության թուլացման:
«Ժառանգորդ» գործողությունը, ամենայն հավանականությամբ, տապալվեց «արժանի թեկնածուի» բացակայության պատճառով: Այս պահի դրությամբ Ռուսաստանի քաղաքական դաշտում չկա որեւէ գործիչ որին կարելի է համեմատել 1999թ. Պուտինին: Նման գործչի բացակայության պայմաններում, թերեւս, «ժառանգորդի» սցենարը ռիսկային է պետության միասնության, իշխանության կայունության եւ, ինչու ոչ, անձնական անվտանգության տեսանկյունից: Մյուս կողմից չի բացառվում, որ մինչեւ 2024թ. նման գործիչ հայտնվի եւ ներկայիս սցենարը փոխարինվի:
Այդպիսով ստացվում է, որ ժամկետների «զրոյացումը» ինչ-որ առումով հարկադրված որոշում է: Վերջին ելույթում Պուտինը ոչ թե պնդեց, այլ չբացառեց 2024թ. առաջադրվելու հավանականությունը: Պեսկովի նշած «տարբեր գործոնները» եւս խոսում են նրա մասին, որ «զրոյացման» տարբերակը չարյաց փոքրագույնն է, եւ մինչեւ 2024թ. նոր տարբերակների փնտրտուքը կշարունակվի:
Ամեն դեպքում լուրջ փոփոխություններ ՌԴ քաղաքականության մեջ չեն սպասվում: Փոփոխությունները հնարավոր են սոցիալական քաղաքականության մեջ, սակայն գլոբալ առումով եւ, առավել եւս արտաքին քաղաքականությունում հնարավոր են միայն կտրուկ տեղաշարժերի արդյունքում: Այս առիթով ուշագրավ են Պուտինի խոսքերը Պետդումայում այն մասին, որ «Ռուսաստանը սպառել է հեղափոխությունների իր լիմիտը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT