Վանաձորում այսօր 2 հոգի թեստավորում է անցել, ձեւավորվել է մարզային շտաբ. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ ձևավորվել է ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբ։ Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ շտաբի աշխատանքները միտված են լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համակարգմանն ու իրականացմանը։ Շտաբի կազմում են բոլոր պատասխանատու ստորաբաժանումները, կառույցները և կազմակերպությունները։
Այսօր տեղի է ունեցել շտաբի աշխատանքային առաջին փակ նիստը, որի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին ու ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։
Կարևորելով բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունը՝ Լոռու մարզպետը հորդորել է աշխատանքներում լինել օպերատիվ, չափազանց զգոն, ուշադրության կենտրոնում պահել բոլոր աշխատանքները, ամեն ինչ անել բացթողումներից խուսափելու համար։

Մարզպետի մեկ այլ հանձնարարականով՝ ախտահանիչ միջոցառումներ են իրականացվում մարզի ներհամայնքային և միջհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։ Ախտահանման միջոցառումներ իրականացվում են նաեւ Վանաձորի մասնավոր բազմաթիվ տաքսի ծառայություններում, սպասարկման օբյեկտներում:

Վանաձորի քաղաքապետի հանձնարարությամբ ախտահանման աշխատանքները մեկնարկել էին օրեր առաջ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքի եւ սննդամթերքի անվտանգության տեսչությունների  կողմից բոլոր կառույցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ ու ուղեցույցներ, թե ինչով ու ինչպես պետք է ախտահանեն: Իրենք հսկում են աշխատանքների կատարման ընթացքը: Մարզի ղեկավարի խոսքով մարզպետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք տարեց են, ունեն քրոնիկ հիվանդություն, մանկահասակ երեխա կամ հղի են, աշխատանքները հնարավորինս կիրականացնեն տանից: Նման հանձնարարական իջեցվել է նաեւ համայնքների ղեկավարներին:

Անդրադառնալով շուրջ երկու հազար աշխատակից ունեցող  «Գլորիա» կարի ֆաբրիկայի՝ աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը, մարզպետն ասաց. «Տրված են հստակ ցուցումներ, այնտեղ իրենց տրանսպորտը վաղվանից կախտահանվի, կախտահանվի նաեւ աշխատավայրը, ձեռքերի լվացման ու ախտահանման հնարավորություններ կդրվեն, օդափոխության կազմակերպման հարցը կքննարկվի… Իրենք կաշխատեն այդ ռեժիմով: Այս պահին աշխատանքները դադարեցնելու հարց չի քննարկվում»:

Մարզպետից տեղեկացանք, որ կորոնավիրուսի կասկածանքով այսօր եւս 2 քաղաքացի է թեստավորում անցել: Պատասխանները դեռ հայտնի չեն: Ստացվելուն պես, դրանք կհրապարակվեն մարզպետի ֆեսյբուքյան էջում:

Հիշեցնենք՝ մինչ այս պահը Վանաձորում 10 քաղաքացի է թեստավորում անցել: Բոլոր պատասխանները բացասական են եղել: Վանաձորում, ի տարբերություն նախորդ օրերի, ավելի շատ են փողոցներում անհատական պաշտպանիչ դիմակներ կրող քաղաքացիները: Սպասարկման ոլորտում աշխատակիցները քաղաքացիների սպասարկում են ձեռնոցներով: 

Տպել
2360 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց