Երևան
12 °C
Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հայաստան մուտք ու ելքի սահմանափակումների մասին նախագծի համապատասխան կետերի վերաբերյալ իրենք ունեն այլ մոտեցում, որովհետեւ իրենց համար մտավախեցնող է նման շարժերի կառավարումը:
«Մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ որ ցանկը, որը հրահանգվում է առողջապահության նախարարի կողմից, կարող է ենթակա լինել փոփոխությունների. այսօր ունենք դինամիկա մի ուղղությամբ, վաղը կարող է լինել այլ ուղղությամբ: Այդ ցանկը կարող է փոխվել բավական արագ, կարող է փոխվել յուրաքանչյուր ուղղությամբ, ու մենք չենք կարողանալու սա կառավարել Արտաքին գործերի նախարարության համար, սահմանապահների համար: Մենք կարող ենք ստեղծել մարդկանց շարժի խառնաշփոթ: Մեր մոտեցումը հետեւյալն է. առաջարկում ենք անցակետով թույլ տալ միայն հետեւյալ կատեգորիաների անձանց մուտքը ՀՀ տարածք՝ ՀՀ քաղաքացիների համար, ՀՀ քաղաքացիների ընտանիքների՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցող անդամների համար, օտարերկրյա պետության դիվանագիտական անձանց՝ ծառայողական նպատակներով, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչպես նաեւ վարչապետի կամ պարետի որոշմամբ՝ այլ անձանց համար:
Անցակետով թույլ է տրվում միայն հետեւյալ կատեգորիայի անձանց ելքը՝ մեր առաջարկով. օտարերկրյա պետության քաղաքացիների, օտարերկրյա պետության քաղաքացիների ընտանիքի՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անդամների, կանոնավոր բեռնափոխադրում իրականացնող անձանց համար, ՀՀ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց՝ ծառայողական նպատակներով եւ վարչապետի կամ պարետի որոշմամբ՝ այլ անձանց: Չստեղծենք իրավիճակ, որ մի օր այս երկրի ցանկը լինի, մեկ այլ օր ուրիշ ցանկ լինի»,- ասաց ԱԳ նախարարը:
ՀՀ վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք ԱԳ նախարարն առաջարկում է առանց բացառությունների արգելել ՀՀ քաղաքացիների ելքը դեպի այլ երկրներ եւ օտարերկրյա պետության քաղաքացիների մուտքը ՀՀ, ինչին նա արձագանքեց. «Այո՛, որովհետեւ, եթե մենք ունենում ենք փոփոխվող ցանկ, այսօր մենք մի խումբ երկրների ենք նշում՝ որպես արգելք ունեցող, վաղը կարող է փոխվել այդ ցանկը, մյուս օրը երրորդ անգամ փոխվել, որը կառավարելի չի լինի»:
Արձագանքելով ԱԳ նախարարին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կառավարելիության առումով որեւէ խնդիր չկա. «Վրաստանի հետ արդեն այդպիսի ռեժիմ է, Իրանի հետ արդեն այդպիսի ռեժիմ է: Միայն մնում է օդային սահմանը: Եթե կիրառենք առաջարկվող կարգավորումը, դա մեզ թույլ կտա ամենօրյա ռեժիմով կամ 2-օրյա ռեժիմով արգելել, ասենք, Իսպանիայի քաղաքացիների մուտքը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարգավորումը օրացույցային ժամկետով կարող է գործել. «Այսինքն՝ 00:-ից 24:00 ամեն օր հաստատվում է, եւ ամեն օր ստանում են կարգավորումները»:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ խնդիր է առաջանալու այն առումով, որ կարող է 00:30 ինչ-որ մեկը մուտք գործել ՀՀ եւ ասել՝ մենք չգիտեինք, որ մեր մուտքն արգելվել է:
Վարչապետն էլ ասաց, որ համաձայն է, բայց տվյալ մարդը կարող է նաեւ գալ ու ասել՝ չգիտեի, որ ձեզ մոտ արտակարգ դրություն է:
ԱԳ նախարարն ասաց. «Եթե մենք դա մեկ քայլով անենք, մնացածը հեշտ կարող ենք կառավարել»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այդ մոտեցման հետ չի կարող համաձայնել, նմանատիպ միջոցառումներ անցկացնելուց զատ պետք է հասկանալ, որ այդ ինքնաթիռներով որոշակի բեռնափոխադրումներ են իրականացվում:
Նիկոլ Փաշինյանն՝ նշեց, որ պետք է ճկունությունը թողնել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն համաձայնեց այն մտքի հետ, որ ճկունությունը պետք է թողնել. «Հակառակ դեպքում մենք ուղղակի աշխարհից կտրվում ենք բառից բուն իմաստով: Ոչ մի ավիաընկերություն չի թռնի Հայաստան, մեր քաղաքացիները, որ պետք է գային, չեն թողնի, որ գան: Ուրախ կլինեմ, եթե մենք կարողանանք մեզ նման՝ ամբողջությամբ փակվելու ճոխություն թույլ տալ, բայց վստահ եմ, որ դա մեզ ավելի վնասելու է, քան օգնելու է, որովհետև ամբողջությամբ կտրվել, այդ թվում՝ առողջապահական բեռներ ստանալու հնարավորությունից, մենք պարզապես չենք կարող, իսկ դա անխուսափելիորեն բերելու է նրան, որ ոչ մի դատարկ ինքնաթիռ չի գալու Հայաստան, այստեղի ձեւակերպման մեջ ցամաքային ելքերն են, լավագույնը, որ կարող ենք անել, օդային ելքերը խստացնելն է»,- ասաց նա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կոչ արեց տարանջատել ուղեւորափոխադրումը, բեռնափոխադրումը, եւ առանձին քննարկել: «Մենք ՀՀ ներսում քաղաքացիների տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ ենք քննարկում, բայց ՀՀ ներս ու դրսի տեսանկյունից ասում ենք՝ դա թողնենք բաց, ճկուն, սակայն արտակարգ դրության տրամաբանությունը հուշում է, որ եթե ուզում ենք ռիսկ կառավարել, դա էլ պետք է սահմանափակել»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ մեր բեռնափոխադրումների մի հատվածն իրականացվում է ավիափոխադրումներով, օրինակ՝ դեղորայքը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ այդ ռիսկը կառավարելու համար ռապիտ թեստեր են գնվել եւ բոլոր եկող քաղաքացիները պետք է հանձնեն այդ թեստը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, որ այդ թեստերը ունենալով էլ՝ չեն կարողանում վերահսկել:
Ջանջուղազյանն ընդգծեց, որ այդ ճկունությունը պետք է տալ պարետատանը՝ բեռնափոխադրումների հետ կապված. «Հակառակ դեպքում այն ռիսկը, որը կապված է վարակի տարածման հետ, չենք կառավարում, կամ լավ չենք կառավարում»,- ասաց նա եւ միացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջարկին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որպես լուծում առաջարկեց արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը եւ միայն պարետի որոշմամբ սահմանել բացառություններ, ինչին վարչապետը դրական արձագանք տվեց:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շարունակեց պնդել, որ հենց ամբողջապես սահմանափակումների որոշումը հրապարակվի, ոչ մի ավիաընկերություն չի գա Հայաստան: «Սա սխալ է մեր դեպքում, ինձ թվում է՝ պետք է առողջապահության նախարարի կարգավորումներով գնալ առաջ: Ես կարծում եմ, որ պետք է շատ վստահ լինենք, որ փոստային առաքումները իդեալական լինեն, հատուկ ուշադրության կենտրոնում լինեն եւ ոչ մի խոչընդոտ չլինի»,-ասաց Գրիգորյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ եթե ամբողջովին փակվի, ապա ռապիտ թեստերը ո՞վ է բերելու. «Ես կողմ եմ ամբողջությամբ փակվելուն, բայց կդիմանա՞նք»:
Փոխվարչապետ Ավինյանը եւս համաձայնեց, որ բացառությունները պարետին թողնելը լավագույն լուծումն է. «Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսից հետո կա կյանք»:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն առաջարկեց, որ եկող քաղաքացիներին 14 օր ինքնամեկուսացման կարգավորում տրամադրվի:
Վարչապետը հայտնեց, որ փետրվարի 20-ից հետո Իրանից 2092 ՀՀ քաղաքացի է եկել, Իտալիայից՝ 761, Ավստրիայից՝ 543 քաղաքացի: «3500 մեկուսացված քաղաքացի պետք է ունենայինք, որից հիվանդ են եղել 5-6 հոգի: Ձեր ասած տարբերակը չի լինի, մեր հույսն այն է, որ մարդիկ քիչ գան, բայց կգան, կասեն՝ մեկուսացրեք, մի հատ էլ տեսնեն, որ Հայաստանում հինգ աստղանի հյուրանոցում են մեկուսացնում, տասնյակ հազարներով կասեն գնանք, Հայաստանում մեկուսացվենք, ո՞վ է դրա տակից դուրս գալու»:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ հուղարկավորությունների խնդրին. «Մենք խնդիր ունենք կապված թաղումների հետ, մենք ուրիշ կարգավորում ենք տվել, ասել ենք, որ պարետը կարող է որոշել, որ այս քաղաքում ռեստորանները փակվում են, ես առաջարկում եմ, որ տարածքային սահմանափակումները պարետի որոշմամբ լինեն: Այստեղ տրամաբանությունն այն է, որ որոշումն ընդունելուց հետո թաղմանը 20 հոգուց ավելի մարդ չի կարող մասնակցել, բայց եթե համաճարակային տրամաբանությունը զարգանա, ոչ մեկ չի նեղանա, եթե պարետը ասի, որ 20 հոգուց ավելի թաղման, ծննդյան, կամ հարսանիքի արարողություններին չմասնակցեք»:
ԱԳ նախարարը 15 րոպե ընդմիջում խնդրեց: Վարչապետը որոշեց մեկ ժամ ընդմիջում հայտարարել, քանի որ որոշման նախագծում անճշտություններ կային։ Կառավարության արտահերթ նիստը կվերսկսվի 17։15-ին, որոշումն ընդունելուց հետո այն կուղարկվի Ազգային ժողով։
Վարչապետն ասաց, որ այսօր ամեն կերպ պետք է ավարտին հասցնել այս գործը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT