Այս պահին Հայաստանում ախտահանիչ նյութերի դեֆիցիտ չկա. ՏՄՊՊՀ նախագահ

Այս պահին Հայաստանում ախտահանիչ նյութերի դեֆիցիտ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Մենք ամեն օր դիտարկումներ ենք անում՝ անկախ այս դեպքից։ Ալկոգելի հարցով երեկ հանդիպում եմ ունեցել ներքին արտադրողների հետ, օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում։ Մենք խոսելու ենք նաեւ դեղատների հետ, իրենք ստանում են ու արագ վերջանում է։ Չեմ կարող ասել՝ սպառումն ամբողջ Հայաստանում ինչքան է, բայց բնակչության թվով դա բավականացնում է։ Կա նաեւ պահեստավորված որոշակի խմբաքանակ, եթե ուսումնական հաստատություններում պետք լինի պահեստավորված խմբաքանակ ունենք, որ կտրամադրենք»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա նշեց, որ ախտահանիչների դեֆիցիտ չկա. «Ուղղակի խնդիրն այն է եղել, որ արտադրողները չէին կարող պատկերացնել՝ այդ ծավալի պահանջարկ կլինի։ Ալկոգելի որեւէ գին չի բարձրացել»:

Խոսելով դիմակների մասին՝ Գեւորգյանն ասաց, որ տարբեր աղբյուրներից եւ տարբեր գներով է ձեռքբերվել, այդ պատճառով կան գնային փոփոխություններ. «Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ գների նվազեցման միտում կա, որովհետեւ Չինաստանն էլ է վաճառքի առաջարկ արել, սակայն գինը մի փոքր բարձր է։ Հիմա շուկայում մեծածախ գները 150-ից 200 դրամ են։ Նաեւ փոքր լոկալ արտադրություն են սկսել անել տնտեսվարողները, գինը մոտ 200 դրամ է։ Եթե գնման անհրաժեշտություն լինի, ապա մենք Առողջապահության նախարարության հետ կապի մեջ ենք, տնտեսվարողները եւս կարող են պահանջարկն ապահովել»։

Նրա խոսքով՝ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է նրանով, որ ներկրվում էր Ռուսաստանից եւ Չինաստանից, եւ խնդիրն առաջացավ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:

Դիտարկմանը, թե դեղատները սահմանափակ քանակությամբ են վաճառում դիմակները, ՏՄՊՊՀ նախագահն արձագանքեց. «Եթե անսահմանափակ ծավալով չվաճառենք, ապա օրական ֆիզիկական ծավալը կարող ենք չհասցնել»։

Գեւորգյանը հանդիպել է նաեւ խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարների հետ եւ վստահեցնում է՝ խանութներում խուճապ չկա․ «2 օր է, որ քաղաքացիները մեծ ծավալի գնում են արել, դա պահեստից բերել եւ լրացվել է։ Որեւէ ապրանքի մասով դեֆիցիտ չկա»։

Տպել
1127 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ