Հայ գեղասահորդները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի տարածման պատճառով գեղասահքի աշխարհի 2020 թ. առաջնությունը չեղարկվել է: Այս մասին հայտնում է Սահորդների միջազգային միությունը: Մրցաշարը պետք է տեղի ունենար մարտի 16-ից 22-ը Կանադայում՝ Մոնրեալում, սակայն տեղի իշխանությունների հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չեղարկելու այն:

Սահորդների միջազգային միությունը չի կարող հստակ ասել՝ արդյոք մրցաշարը կկայանա, թե ոչ: Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում առաջնության ժամկետների փոփոխությունը կամ անցկացման վայրը փոխելը հնարավոր չի լինի, անգամ եթե որոշվի մի քանի շաբաթով երկարացնել մրցաշրջանը, որը սովորաբար ավարտվում է ապրիլի սկզբին: Կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ քննարկելու է այս տարի ավելի ուշ աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորությունը: Ընդգծվում է, որ անգամ եթե մրցաշարը կայանա, դա չի կարող լինել ավելի շուտ, քան այս տարվա հոկտեմբերը:

Աշխարհի 2020 առաջնությունում Հայաստանը կանանց մենասահքում պետք է ներկայացներ Անաստասիա Գալուստյանը, տղամարդկանց մենասահքում՝ Սլավա Հայրապետյանը, իսկ պարային զույգերում՝ Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ զույգը:

Տպել
442 դիտում

Մուշ գյուղի 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանության փաստով Արցախի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին. Եռաբլուր այցը՝ լուսանկարներով

Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել քառօրյայի ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.7 հա տարածք

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան

Լարվածության, վախի, զոհերի, հաղթանակի քառօրյան. ապրիլյան պատերազմից 4 տարի անց

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (տեսանյութ)

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է