Ուղեւորների հոսքի նման նվազում երբեք չի եղել ամբողջ աշխարհում. Տաթեւիկ Ռեւազյան

13/03/2020 schedule12:54

Դեռ վաղ է ասել, թե ինչ վնասներ է կրել մեր քաղավիացիան, սակայն իրավիճակը շատ լուրջ է. ուղեւորների հոսքի նման նվազում երբեք չի եղել ամբողջ աշխարհում:

Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:  

Նա նշեց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ չվերթների չեղարկման պատճառով քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ։

Ռեւազյանն ընդգծեց՝ մի շարք ավիաընկերությունների կողմից չվերթների չեղարկումը ոչ թե պայմանավորված է կորոնավիրուսի տարածման վախի հետ, այլ կոմերցիոն բնույթ է կրում։ Իսկ ավիաընկերությունները տեսնում են, որ ուղեւորահոսքը նվազում է, ձեռնտու չէ թռիչքներ իրականացնելը՝ չեղարկում են դրանք։

Անդրադառնալով Իտալիայից կիրակի օրը ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար նախատեսված չվերթին՝ Ռեւազյանը հայտնեց, որ դեռ հստակ չէ, թե քանի մարդ կվերադառնա. «Հայաստան են վերադառնալու ՀՀ քաղաքացիները՝ զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր։ Իսկ թե նրանց թիվը քանիսը կլինի, Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կհայտարարի այդ մասին»,- ասաց Կոմիտեի ղեկավարը:

Հարցին՝ արդյոք այլ երկրների հետ օդային սահմանը չի փակվի, Ռեւազյանը պատասխանեց, որ օդային սահմանը փակելը կարող է խնդիրը լրջացնել, քանի որ եթե նրանք տրանզիտով գային, շատ ավելի վատ կլիներ վիճակը։ Նա նշեց, թե կարող են այնպես անել, որ Հայաստան վերադարձողները տարանջատված լինեն մյուս ուղեւորներից։

Կոմիտեի ղեկավարն ասաց, որ դեռ վաղ է ասել՝ այլ երկրներից նույնպես կբերեն ՀՀ քաղաքացիներին, թե ոչ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2038 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը