Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժային

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հետ։ Այս  մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք մեծամասամբ վերաբերվում էին անտառվերականգնման, անտառկառավարման և անտառտնկման աշխատանքներին։ Նախարար Գրիգորյանը Վիտալի Դրոժժային է ներկայացրել «10Մ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 10-ին նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ։ Նախարար Գրիգորյանը կարևորել է բելառուս գործընկերների հարուստ փորձի փոխանցումը հայկական կողմին։ Վիտալի Դրոժժան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ինչպես փորձի փոխանցմամբ, այնպես էլ անտառվերականգնման աշխատանքների մյուս փուլերում։ Բելառուսի Հանրապետության ողջ տարածքի ավելի քան 40 տոկոսն անտառածածկ է։

Անտառային աշխատանքներում ներգրավված են մոտ 35․000 աշխատակիցներ։ Ներկայացնելով Բելառուսի ձեռքբերումներն անտառվերականգնման աշխատանքներում, նախարար Դրոժժան ընդգծել է նաև, որ Բելառուսում տարեկան տնկվում է մոտ 200 միլիոն ծառ։

Մարտի 13-ին, Գեղարքունիքի մարզում տեղի կունենա հայ-բելառուսական «Բարեկամության անտառի» բացման արարողությունը։ Անտառի տնկման համար Բելառուսը Հայաստանին էր տրամադրել 50000 տնկի և մասնագիտական օգնություն։ Բացման արարողության ժամանակ տեղի կունենա նաև ծառատունկ, որին կմասնակցեն շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։

Տպել
423 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ