Օպերային թատրոնի նվագախումբը ստացել է խոստացված գումարը, երգչախումբը սպասում է. բողոքից հետո նրանց շորերը լվացել են

Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի անդամները վերջապես ստացել են տնօրինության խոստացած եւ երկար սպասված գումարները: Նվագախմբի երաժիշտ, «Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի» տնօրեն Շմավոն Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ են գումարը փոխանցել իրենց:

Նվագախմբի բարձրաձայնած մնացած խնդիրներին թատրոնի տնօրինությունը խոստացել է լուծում տալ աստիճանաբար: Խոսքը մասնավորապես երաժշտական գործիքները համալրելու մասին է:

Բանն այն է, որ դեռ նախորդ տարվանից տնօրինությունը նրանց հոնորար էր խոստացել, որը անընդհատ ուշանում էր: Գումարը նախատեսված էր «Բյուրեղապակյա դղյակը» խաղացանկային բալետային ներկայացման համար, սակայն, ըստ արտիստների, տարատեսակ պատճառաբանություններով այն այդպես էլ չէր վճարվում: Խոսքն ընդհանուր առմամբ 12 միլիոն դրամի մասին է, որը, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոստման, պիտի ստանային մոտ 100 երաժիշտներ: 

Երաժիշտները գումարի ուշացման պատճառով տեւական ժամանակ է՝ ժողովներ ու փոքր ակցիաներ էին կազմակերպում թատրոնի տնօրինության դեմ մինչեւ որ կարողացան ստանալ:

Երգչախմբի խնդիրները չեն հանգուցալուծվում

Նվագախմբից ավելի լարված էին Օպերային թատրոնի մեկ այլ կոլեկտիվի հարաբերությունները թատրոնի տնօրինության հետ: Երգչախմբի կոնֆլիկտն սկսվել է դեռեւս 2018 թ.-ին՝ ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցած հյուրախաղերից հետո: Նախքան ելույթը նրանք Օրբելյանի հետ եկել են փոխհամաձայնության, որ քանի որ հասանելիք օրապահիկի գումարը քիչ է, տարվա վերջում կստանան հավելավճարներ: Օրբելյանի բանավոր խոստումը մինչեւ օրս չի կատարվել, եւ երգչախմբի անդամները բողոքել էին, անձնակազմը մոտ 40 հոգանոց ասուլիսի ընթացքում բարձրաձայնել էր այդ եւ մնացյալ նյութական խնդիրները:

Երգչախմբի անդամ Աբգար Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ ասուլիսից հետո Օրբելյանը խոստացել է երկու ամսից վճարել, սակայն վստահ չեն, թե կիրականացնի: Խոստումը կրկին բանավոր է: «Ամեն ինչ խոստումների վրա է, մեր բողոքելուց հետո փաստացի միակ բանը, որը տեսանք, ավելացել է եւս մեկ մարդ, որը վերահսկում է մեր աշխատանքը»,- ասաց նա՝ նկատելով, որ երգչախմբում նոր հաստիք է ավելացվել:

Բողոքի ժամանակ նրանք բարձրաձայնել էին, որ համերգներին տրամադրված հագուստները հակահիգիենիկ եւ հակասանիտարական, վատ վիճակում են, կոշիկները՝ նույնպես: Նաեւ նշել էին, որ ոչ մի աքսեսուար չի տրամադրվում, բոլոր անհրաժեշտ աքսեսուարներն արտիստներն օգտագործում են իրենց անձնականը:

«Հագուստի հետ կապված առաջխաղացում կա, շորերը կիսով չափ մաքրվել են, կոշիկները նույնն են, փաստացի դեռեւս փոփոխություն չենք տեսել»,- ասաց Աբգար Սարգսյանը:

Տպել
37240 դիտում

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում