Տավուշի ոստիկանները փայտածխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են (տեսանյութ)

11/03/2020 schedule19:10

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Տավուշի բաժինների ծառայողները հայտնաբերել են փայտածխի երեք արտադրամաս, որտեղ արտադրվող փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայում էին։ Արտադրամասերից երկուսը գործում էր Պառավաքար գյուղում։ Հայտնաբերված փայտանյութի, մի քանի տասնյակ պարկ փայտածուխի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասի գործունեությունը կասեցվել  և նշանակվել է մասնագիտական ստուգում։

Մյուսում ևս հայտնաբերվել են փայտածուխ պատրաստելու տարաներ ու 7 խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում էին։ Այս դեպքում ևս նշանակվել է մասնագիտական ստուգում։ Գանձաքար գյուղի մի արտադրամասում էլ հայտնաբերվել է փայտածուխ պատրաստելու տարաներ.  մեկը՝ փայտանյութով լցված, ինչպես և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դարձյալ արտադրամասի գործունեությունը կասեցվել է և նշանակվել մասնագիտական ստուգում։

Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: 

Տպել
297 դիտում

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար