Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:
ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ ոստիկանությունից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 09.06.2016թ. գաղտնի որոշմամբ այլ պետության ղեկավարի այցը պատշաճ կազմակերպելու նպատակով ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր:
Թեև պայմանագրով սահմանված է եղել, որ նվիրառուին հատկացվող գումարը ներառում է հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության գաղտնի որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի գաղտնի հրամանով ընկերությանը հարկային պարտավորություններ կատարելու՝ ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությամբ փոխանցվել է ևս մոտ 60.2 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ ընկերության կողմից կազմված փաստաթղթերում ծախսերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 10 տոկոս ավելացումներ, այսինքն՝ նշված նպատակով լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել:
Պարզվել է նաև, որ ընկերությանը հատկացված գումարի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները պետք է իրականացվեր «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Սակայն չեն ներկայացվել բանակցային ընթացակարգի կիրառմանն առնչվող՝ գնային առաջարկների, որակավորամամբ, հիմնավորումների, ձեռքբերվող ապրանքի անվանման և տեխնիկական բնութագրերի, հայտերի ապահովման վերաբերյալ և այլ փաստաթղթերը: Չեն ներկայացվել տվյալներ այցի ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված անձանց, նրանց քանակի, ժամկետների, օրերի, անհրաժեշտություն համարվող ծախսերի վերաբերյալ:
Ընկերության կողմից որպես հաշվետվություն ներկայացված պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում պայմանագրերի գները էականորեն բարձր են շուկայական գներից, ձեռք են բերվել կամ վարձակալվել գույք, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը կամ գնագոյացումը չի հիմնավորվել, պարզ չէ՝ ինչպես է հետագայում տնօրինվել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված գույքը։
Օրինակ ուկրաինական երեք տարբեր ընկերությունների հետ կնքվել են Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում 2 շարժական հեռուստատեսային կայանների ծառայությունների, 1 տելեսկոպիկ օպերատորի կռունկների տեխնիկական ծառայությունների ձեռքբերման մասին պայմանագրեր՝ ընդհանուր շուրջ 171 մլն ՀՀ դրամ արժեքով։ Մինչդեռ ըստ ՀՀ ՀՀՌԽ-ից ստացված տվյալների՝ ռուսաստանյան ընկերության կողմից մեկ այլ առիթով 2018թ. արվել է գնային առաջարկ՝ որով նմանատիպ շարժական հեռուստակայանի ծառայություններն առաջարկվել են 1 միավորը շուրջ կրկնակի պակաս գնով։
Կամ՝ ընդհանուր 16.3 մլն դրամ արժեքով ձեռք է բերվել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիէթիլենային թաղանթ, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են օգտագործվել կամ ում են հանձնվել ձեռքբերված ապրանքները։ Կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ, սակայն պայմանագրում դրա տեխնիկական բնութագրի, չափի, ձևի, նյութի մասին որևէ նշում չկա։
Այլ ընկերության հետ ՍՊԸ-ն կնքել է թարգմանչական ծառայությունների կազմակերպման աշխատանքներ՝ ընդհանուր մոտ 6 մլն դրամ արժեքով, սակայն պարզվել է, որ նշված երկու ընկերություններն էլ այդ ժամանակահատվածում գրանցված են եղել Եղեգնաձոր քաղաքի նույն հասցեում, իսկ որպես թարգմանչական ծառայություններ մատուցող ներկայացված ընկերությունը 2016թ.-ի մայիսից մինչև 2017թ.-ի մարտ, այսինքն՝ վերոնշյալ այցի ընթացքում, չի ունեցել ոչ մի գրանցված աշխատակից, իսկ որպես այդ ընկերության տնօրեն հանդես եկած և պայմանագիրն ու կատարողական ակտը ստորագրած անձը ՀՀ ՊԵԿ տվյալներով որպես տնօրեն աշխատել է միայն 2018թ. դեկտեմբեր ամսից։
Պարզվել է, որ այլ ընկերության հետ կնքված պայմանագրով 17.06.2016թ.-28.06.2016թ. ընթացքում 5 տարբեր մակնիշի ավտոմեքենաներով կատարվել են ուղևորափոխադրումներ, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով ծառայությունները, իբր, մատուցած ընկերությունը 2016-2017թթ., բացի տնօրենից, որևէ գրանցված աշխատակից չի ունեցել։
ՍՊԸ-ի կողմից նաև ներկայացվել են ֆինանսական համակարգման, ֆինանսական խորհրդատվության, վերահսկման ծառայությունների, փաստաբանական ծառայությունների ծախսեր, որոնց կապը նշված այցի հետ որևէ հիմնավորում չունի:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված՝ ՍՊԸ-ին գումարներ հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության վերոնշյալ գաղտնի որոշումների նախագծերի փաթեթում ծախսերի բնույթի, անհրաժեշտության և չափի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, և նշվել է միայն «այցը պատշաճ կազմակերպելու նպատակով» արտահայտությունը։
Այսպիսով, ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ՝ 2016թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ Կառավարությանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներ ընկերությանն անհիմն 60.2 մլն դրամ հատկացնելով պետության համար ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 110.3 մլն դրամի անարժանահավատ ծախսեր՝ վատնում կատարելու վերաբերյալ։
Նկատի ունենալով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT