Որ պահին ժողովուրդը չվստահի ինձ, 5 րոպե հետո, թող կոպիտ չհնչի, ինձ բզիկ-բզիկ կանեն. վարչապետի խոսքը՝ Տեղ համայնքում

Լուսանկարը՝ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

«Այո» քարոզչական կողմի այսօրվա վերջին կանգառը Սյունիքի մարզի Տեղ համայնքն էր: Այստեղ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տեղ գյուղը Հայաստանից դեպի Արցախ վերջին գյուղն է, իսկ Արցախից դեպի Հայաստան՝ առաջինը, ուստի այն համարվում է Հայաստանի ու Արցախի միասնության խորհրդանիշը: «Այսօր էդ խորհրդանշական իմաստը առավել ընդգծվում է, որովհետեւ Արցախում նույնպես նախընտրական քարոզչություն է. Եթե այստեղ հանրաքվեի քարոզչություն է, ապա այնտեղ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների, եւ ես ուզում եմ հույս հայտնել, որ երկու ընտրական պրոցեսներով Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միասնությունը,  մեր ազգային միասնությունը էլ ավելի կամրապնդվի»,- ասաց վարչապետը:

Նա հորդորեց բացառել արցախցի, սյունիքցի եւ տեղանուններով պայմանավորված այլ բաժանումները: «Եթե որեւէ մեկը արցախցու մասին վատ բան կասի, գորիսեցու մասին վատ բան կասի, որեւէ մեկը տեղցու մասին վատ բան կասի, ուրեմն ես եմ այդ արցախցին, գորիսեցին, տեղցին»,- հավելեց նա:

Փաշինյանն ասաց նաեւ, որ իրեն մտահոգող եւս մեկ երեւույթ կա, որը եւս պետք է վերացնել. խոսքը ընդդիմադիրներին իրենց կարծիքի հետ կապված քննադատելն է, փողոցում կանգնեցնել, նրա հետ զրուցելը: Վարչապետն ընդգծեց, որ բանավեճերը կարող են լինել շատ սուր, բայց հենց անցնում է բանավեճի պահը, պետք է մոռանալ ամեն ինչ:

«Կոչ եմ անում անգամ ատելությանը ատելությամբ չպատասխանել, անգամ զզվանքին զզվանքով չպատասխանել: Մենք սիրո եւ հանդուրժողականության Հայաստանում ենք ապրում»,- ընդգծեց նա:

Խոսելով իր լիազորությունների մասին՝ Փաշինյան ասաց, որ ինքը մինչեւ հիմա վարչապետ է, որովհետեւ դա թույլ է տվել ժողովուրդը:

«Որ պահին որ ժողովուրդը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ, նույն պահից ես չեմ լինի, որ պահին ժողովուրդը չվստահի ինձ, 5 րոպե հետո, թող կոպիտ չհնչի, ինձ բզիկ-բզիկ կանեն: էսօր որ շարունակում եմ վարչապետ մնալ, միայն ձեր շնորհիվ է: Իմ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն»,- նկատեց Փաշինյանը:

Իր ելույթի վերջում նա տեղցիներին կոչ արեց ապրիլի 5-ին մասնակցել հանրաքվեին, չթերագնահատել նույնիսկ մեկ ձայնը, քանի որ Հայաստանի ապագան, հայ ժողովրդի ապագան, Արցախի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը «դու ես»:

Այսքանով այսօրվա միջոցառումները ավարտվեցին: Սյունիքի մարզում հանդիպումները կշարունակվեն վաղը:

Տպել
2138 դիտում

Քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից մինչև Քոչինյան

Երկօրյա այցով Սյունիքում է ֆրանսիական պատվիրակությունը՝ դեսպանների ու պաշտոնյաների կազմով

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Հայաստանի և ՀԱՊԿ համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է. ինչպես ձեռք բերել

«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի կարագն ու պանիրն արտադրվել են խախտումներով

ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել. ՊՆ-ն՝ երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին

Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Աբդոլլահիան

Սուրեն Պապիկյանը դատի է տվել Մանուել Մանուկյանին

Ծեծկռտուք երևանյան ակումբում. վիրավորների մեջ է Երևանի կայազորի քրեականի պետը

Կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունը

«Իմ սենյակում երգեր գրելուց մինչեւ «Եվրատեսիլ»․ Ռոզան կիսվել է ամերիկյան իր երազանքով

Մեր տարածաշրջանը մեզ համար այլևս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում

Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր․ համացանցում է հայտնվել վարչապետի լուսանկարը Դիլիջանից

Առաջին խաղն ու գոլը․ հավաքականի նորեկը կիսվել է զգացողություններով

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Ռուսաստանն առաջիկայում կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար

Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին (լուսանկարներ)

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵՄ առաքելության ղեկավարի խոսքերին՝ մեղադրելով հայկական կողմին

ԱԺ հանձնաժողովը կքննարկի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը

8 ժամով կդադարեցվի Արարատի մարզի 2 բնակավայրի գազամատակարարումը

Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

11 օրում Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել

Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ

Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը

Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում

Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան՝ հոսանքազրկելով Վանաձորի մի մասը

Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում

Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում

Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի

Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով

Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ

Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար

ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը

Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը