«Ոչ»-ի դեմքը Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյանն են. Արամ Սարգսյան

Սահմանադրական հանրաքվեն 2017 եւ 2018 թվականներին սկսած գործողությունների հստակ ու պարզ շարունակությունն է: Այս մասին այսօր Քաջարանում հավաքի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ 2018-ին ժողովուրդը ոտքի կանգնեց եւ մերժեց իշխանությանը: «Այդ մերժումը չէր վերաբերում միայն Սերժ Սարգսյանին, «Մերժիր Սերժին»-ը վերաբերում էր ամբողջ համակարգին: Ժողովուրդը մերժեց գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, հիմա ժողովուրդը մերժում է դատական իշխանությանը, եւ հայտնվել են մարդիկ, ովքեր ասում են՝ ոչ, ժողովուրդը չի մերժում դատական իշխանությանը»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հենց սրա համար էլ գործող իշխանությունը հանրաքվե է կազմակերպում՝ ճշտելու՝ ժողովուրդը մերժո՞ւմ է համակարգին, թե՞ ոչ:

«Հիմա էլ այդ մարդիկ ասում են՝ հանրաքվեն իրավական չէ: Կա՞ մի որեւէ երկիր, որտեղ ժողովրդի կամքը հարցնելն իրավական չէ: Միայն չասեք՝ Ադրբեջանը: Նախկինում, եթե մտածում էիք, որ գնաք ընտրության՝ կհաշվե՞ն ձեր քվեն, չե՞ն հաշվի, իմաստը ո՞րն է, հիմա չկան այդ բաները: Հիմա ձեր քվեն ոչ ոք չի կարող չհաշվել: Ցույց տվեք, որ իշխանության տերն եք, որ ուզում եք ձեւավորել նաեւ դատական իշխանության բուրգը»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ հեղափոխությունից հետո միայն արդար ընտրություններ են եղել:

Սարգսյանը նշեց, որ ինչքան էլ նայում է «ոչ»-ի կողմը, չի տեսնում, թե ովքեր են կանգնած այդ կողմում: «Ֆանտաստիկ ֆիլմերի ինչ-որ աներեւույթ մարդ է երեւի: Ինչ-որ խմբեր են ձեւավորվել, հանձնաժողովներում արագ-արագ մարդիկ են տեղավորում, բայց կոնկրետ չի երեւում, թե ով է «ոչ»-ի թիկունքին կանգնած: Ինչքան մտածում եմ, ինձ համար պարզ է դառնում, որ «Ոչ»-ի դեմքը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Եթե ես սխալվում եմ, թող նրանք ասեն, որ սխալվում եմ, թող ասեն՝ Արամ ջան, մենք «ոչ» չենք, մենք «այո» ենք: Բայց նրանք են «ոչ»-ը, որովհետեւ Սահմանադրությունը նախկին իշխանությանը, նախկին իշխանության դեմքերին քաղաքական հարցեր լուծելու առումով անձեռնմխելիություն է տալիս, եւ նրանք ուզում են օգտվել այս ՍԴ-ից, որն իրենց շարունակությունն է»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ այդ իրավաբանները, որ ձեւավորել են «ոչ»-ի կողմը, չեն գնա ժողովրդի մեջ եւ բացատրեն, թե ինչու հանրաքվեն իրավական չէ:

«Նրանք միայն հեռուստատեսությամբ կարող են խոսել սրա մասին: Եթե դուք ճիշտ եք, բացատրեք ձեր «ոչ»-ը: Օրենքը ժողովրդի համար է, ոչ թե՝ ժողովուրդը օրենքի»,- հայտարարեց Սարգսյանը՝ շեշտելով, որ ասելու է՝ «այո» սահմանադրական բարեփոխումներին, որ իր երեխաները չունենան այն խնդիրները, որոնք նա 2 անգամ ունեցել է ՍԴ-ի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3865 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին