ՌԴ 102-րդ ռազմաբազայի հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն. Հայկ Հակոբյան

Գյումրիում ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում 6-րդ անգամ հետաձգվեց գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական նիստը: Նիստին ներկայացել էր միայն տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Հայկ Հակոբյանը: Բացակա էր եւ ամբաստանյալը, եւ մեղադրող դատախազը: Դատական նիստը հետաձգվեց:

Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Հայկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմի՝ ամբաստանյալին արդեն 5-րդ անգամ դատարան չներկայացնելու քայլն ուղղակիորեն խոչընդոտում է ՀՀ-ում արդարադատության իրականացմանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ՌԴ 102-րդ ռազմաբազայի կողմից լիազորված, ռազմաբազայի իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Գլադիշչևը հայտարարել էր, որ ամբաստանյալը կբերվի դատարանի դահլիճ միայն այն պարագայում, երբ ՀՀ կառավարությունը ռուսական կողմին ամբաստանյալի եւ նրան ուղեկցողների համար անվտանգության գրավոր երաշխիքներ տա:

Ըստ Հայկ Հակոբյանի, ռուսական կողմի այս պահանջը իրավաչափ չէ եւ զուրկ է որեւէ իրավական եւ փաստական հիմնավորումից: «ՀՀ ՔՕ-ն եւս չի սահմանում որեւէ իրավական ակտ, որով ամրագրված լինի քրեական գործով ամբաստանյալի եւ նրան ուղեկցող անձանց անվտանգության երաշխիքներ ներկայացնելու պահանջ ՀՀ որեւէ պետական մարմնի համար: Հետեւաբար, ռուսական կողմի այս պահանջն ապօրինի է»,-ասաց Հակոբյանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ ռազմաբազայի գործողությունները բացառապես ՀՀ ՔՕ նախատեսված հանցագործության հատկանիշներ են պարունակում, մասնավորապես արդարդատության իրականացմանը խոչընդոտելը, Հայկ Հակոբյանն ասաց, հանցագործության մասին փետրվարին հաղորդում են ներկայացել ՀՀ դատախազություն, պատասխան, սակայն, դեռ չեն ստացել, չգիտեն քրեական գործ հարուցվել է, թե՝ մերժվել: «Հիմա եկել է այն պահը, երբ պետք է տեսնենք, թե ՀՀ դատախազությունը ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու, երբ որ փաստացի ՀՀ-ում խոչընդոտվում է արդարադատության իրականացումը: Ձեռնարկելու ենք բոլոր գործողությունները, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձի վերաբերյալ գործը քննվի ՀՀ դատական ատյանում, մեր պահանջը օրինական է, իրավաչափ է եւ բխում է  ՀՀ սահմանադրությունից, օրենքներից, հայ-ռուսական միջազգային պայմանագրից»,-հայտարարեց Հայկ Հակոբյանը:

Լրագրողների հարցին, արդյո՞ք չենք ունենա Պերմյակովի դատավարության կրկնությունը, երբ ռուսական կողմը ամբաստանյալին ներկայացնելու փոխարեն պահում է իր հսկողության ներքո եւ կազմակերպում արտագնա դատական նիստեր ռազբաբազայի տարածքում, փաստաբանն ասաց, այս պահին չի կարող պատասխանել:

«Չեմ կարող այս պահին հստակ ասել, արդյո՞ք ՀՀ  դատական ատյանում ի վերջո կարողանալու ենք քննել այս գործը, թե՝ ոչ, բայց պետք է նշեմ, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին իր պաշտպանության ու հսկողության տակ վերցնելով փաստորեն ռազմաբազան չի ցանկանում ամբաստանյալին ներկայացնել դատարան, եւ նման վարքագծով ռազմաբազայի հրամանատարությունը գործում է ՀՀ Սահմանադրության պահանջներից դուրս, խոչընդոտում ՀՀ-ում իրականացվող արդարադատությանը: Ռազմաբազայի հրամանատարությունը փաստացի չի կատարում ՀՀ դատարանի օրինական պահանջը եւ չի ներկայացնում անձին ՀՀ դատական ատյան, որի հետեւանքով էլ գործի քննությունը չի կայանում»:

Հայկ Հակոբյանը նաեւ շեշտեց, որ պահանջվող անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը կապել գործի հնչեղության հետ, ինչպես ձեւակերպում է ռուսական կողմն, ակնհայտ անհիմն է: Գործի հնչեղությունն, ըստ փաստաբանի, դեռ չի նշանակում, որ ամբաստանյալն անվտանգության երաշխիքների կարիք ունի: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 20-ին:

Տպել
2372 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց