Երեւանում շատ մարզադպրոցներ ունեն վերանորոգման խնդիրներ. Լեւոն Ջուլֆալակյան

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների հիմնական խնդիրը վերանորոգման անհրաժեշտությունն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Լեւոն Ջուլֆալակյանը: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ 40 մարզադպրոց կա: Ջուլֆալակյանը, որն ավելի քան 4 ամիս է, ինչ աշխատանքի է անցել, այս ընթացքում այցելություններ է արել: Ըստ նրա՝ մի շարք դպրոցներ, հիմնականում շախմատի դպրոցները, շատ լավ վիճակում են կամ չնչին խնդիրներ ունեն, որոշ դպրոցներ էլ վերանորոգման լուրջ կարիք ունեն:

«Շատ դպրոցներ ունեն վերանորոգման խնդիրներ: Արդեն փաթեթ է կազմվել, ներկայացվել է փոխքաղաքապետին, եւ ունենք արդեն նախնական պայմանավորվածություն, որ փորձելու ենք այս տարի մտցնել շինարարական ծրագրի մեջ, որպեսզի կատարվեն վերանորոգման լուրջ աշխատանքներ»,- ասաց նա:

Խնդիրներ ունեցող մարզադպրոցների թվում են Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցը, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը: Հատկապես Ազարյանի դպրոցի մասին վերջին տարիներին շատ են խոսում: Անընդհատ նշվում է, որ այն կա՛մ վերանորոգելու են, կա՛մ էլ նորն են կառուցելու:

«Ազարյանի դպրոցի հիմնական խնդիրն այն է, որ բարդ է դպրոցի շինարարական աշխատանքներ անել: Ստացվում է, որ մարզիկները դուրս են մնալու մարզումներից, իսկ մենք այդքան շատ դպրոցներ չունենք, որ ապահովենք: Նաեւ շինարարների խորհրդով ճիշտ չի լինի, քանի որ ավելի լավ է՝ նոր դպրոց կառուցեն, քան դա վերանորոգեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մինչեւ այս տարվա վերջ այդ դպրոցի վերաբերյալ որոշում կլինի:

Վերանորոգման եւ գույքային ծրագրերի աշխատանքները, ըստ մասնագետի, փուլային են եւ աստիճանաբար են առաջ գնում: Մյուս կողմից կան խնդիրներ, որոնք արդեն լուծվել են: Ինչպես նշում է Ջուլֆալակյանը, իր առաջարկությամբ մարզադպրոցներում աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել, ինչպես նաեւ այսուհետ այն մարզադպրոցները, որոնք տարածքի կարիք ունեն, կարող են մարզումներ կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներում:

«Եթե դա չի խանգարում դպրոցի դասերին, մեր կրթության բաժինը բոլոր հանրակրթական դպրոցներն անվարձահատույց տրամադրում է, որպեսզի մարզումներն անցկացվեն հանրակրթական դպրոցներում: Դա նաեւ քաղաքապետի մոտեցումն էր: Երկար ժամանակ այնպես էր, որ տնօրենը չցանկանար, չէր թողնի... Աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել, 50%-ով, կարելի է ասել»,- նշեց նա:

Մինչեւ այժմ չեն եղել դեպքեր, որ որեւէ դպրոցի տնօրենի կամ մարզչի նկատողություն արված լինի, սակայն մասնագիտական որակների առումով, ըստ Ջուլֆակայանի, սպորտի բաժինը խիստ է: Ընդգծում է, որ չպետք է լինեն մարզիչներ, որոնք երկար տարիներ աշխատում են, սակայն հանրապետական առաջնություններում մասնակիցներ չունեն, կամ էլ այդ մասնակիցներն արդյունքներ չեն գրանցում: Արդեն մի քանի անգամ հավաքել է դպրոցների տնօրեններին ու այս թեմայով զրույց է ունեցել նրանց հետ:

«2020թ. հաստատ ստուգվելու են բոլոր դպրոցների արդյունքները եւ գնահատական է տրվելու: Հասկանանք՝ եթե ունենք մարզիչ՝ 10 տարի աշխատող, եւ չունենք արդյունք, ուրեմն պետք է մտածենք՝ ինչ պետք է անել. կա՛մ պետք է վերապատրաստում անցնի, կա՛մ փոխարինվի: Այդ ուղղությամբ պետք է բոլոր դպրոցների տնօրենները հետեւողական լինեն: Նաեւ մեր բաժնի կողմից արդեն հարցում է արվել բոլոր ֆեդերացիաներին, մեր դպրոցների մարզիչների անուններն ուղարկվել են ֆեդերացիաներ, եւ ճշտումներ ենք կատարել նրանց որակավորման մասին, որ հասկանանք՝ տվյալ մարզչին հանրապետությունում ճանաչում են՝ որպես մասնագետի, թե ավարտել է ինստիտուտը, բայց որեւէ արդյունք չի գրանցում»,- ասաց նա:

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, նախկին ըմբիշ Ջուլֆալակյանը խոսեց նաեւ իր ներկա ու նախորդ աշխատանքների տարբերությունների մասին: Մասնագետը մինչեւ այս պաշտոնն ստանձնելը 20 տարի ղեկավարել ու մեծ նվաճումների էր հասցրել ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Նա ընդգծում է, որ փոփոխությունը կտրուկ է, սակայն կարեւորն այն է, որ իր սիրած ոլորտում է:

«Բնականաբար, լրիվ տարբեր է: Մեծ սպորտում ակտիվությունն ավելի մեծ է. անընդհատ մրցաշարեր, ուսումնամարզական հավաքներ, գործուղումներ, բայց կարեւորը, որ սպորտի բնագավառ է, որն ինձ հոգեհարազատ է, սիրում եմ սպորտը, եւ ինձ համար շատ հասանելի է: Ընթացքում էլ, բնականաբար, ավելի խորանում եմ, ուսումնասիրում եմ մյուս մարզաձեւերը, խնդիրները եւ պահանջները»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը դեռ չգիտի՝ որքան ժամանակ կաշխատի՝ որպես պաշտոնակատար: Նշում է, որ տեղեկություններ չունի նաեւ բաժնի պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման ժամկետների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2839 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները