Երևան
12 °C
«Էդ պատերին ծեփել, ասֆալտին փռել, դրան միանշանակ դեմ եմ, ընդհանրապես չեմ սիրում էդ խոսքերը, նամանավանդ եթե վարչապետն է ասում: Բայց ինչ մնում է, ովքեր որ հանցագործություն են կատարում, ովքեր որ թալանել են երկիրը, թող պատասխան տան, դրան սպասում ենք բոլորս, ժողովուրդն սպասում է». լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք արտահայտեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Խոսելով ոստիկանների կողմից «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողությունների մասին՝ Ղուկասյանն ասաց, թե միանշանակ դեմ է առանց մեղադրանք առաջադրելու մարդկանց տուն մտնելուն՝ նամանավանդ օրենքը շրջանցելով, մարդկանց վախեցնելով:
«Եթե մարդը հանցանք է կատարել, թող դատեն, բայց եթե չեն կարողնում ապացուցել, ընկել են մարդկանց հետեւից, ես միշտ դեմ եմ եղել էդպիսի ոտնձգություններին»,- հավելեց նա:
Ղուկասյանն ասաց նաեւ, թե ընդհանուր առմամբ գոհ չէ իրավապահ համակարգի աշխատանքից:
Հարց ուղղվեց նաեւ վարչապետի կողմից Վրաստանում հնչեցված այն արտահայտության մասին, թե նույնիսկ Հիսուսն է սխալվել կադրեր ընտրելիս:
«Պետք է եկեղեցին բացատրական աշխատանքներ տանի, եւ Տիրոջ հետ համեմատականներ չեմ ուզում, որ ոչ ոք տանի»,- պատասխանեց նա:
Հարցին, թե վարչապետն ունի՞ խորհրդի կարիք, Ղուկասյանն ասաց, որ հոգեւորից բոլորին էլ կարելի է խորհուրդներ տալ, որովհետեւ դա խորհուրդ խորին է:
Հարց հնչեց նաեւ դատական բարեփոխումների եւ մասնավորապես դատավորների տարիքային շեմը 25 տարեկանն սահմանելու դրույթի մասին:
«25 տարեկանն ինչքան էլ ուզում է խելացի լինի, կարմիր դիպլոմով ավարտած լինի, որտեղ ավարտած լինի, բայց պիտի մի քիչ կյանքի ապրելու փորձ ունենա, միանշանակ կողմ եմ, որ մի քիչ տարիքը շատ կարեւոր է, որովհետեւ մարդկանց ճակատագրերի հետ է կապված դատավորների որոշումները»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով պետական համակարգում դավաճանների առկայության մասին վարչապետի հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանն ասաց՝ եթե դավաճան կա, վարչապետի մեկ ստորագրությամբ պետք է կա՛մ բանտում հայտնվի, կա՛մ ազատվի աշխատանքից: «Եվ էսօր եթե ասում ենք եւ հստակ գործողություն չենք իրականացնում, դա էլ էդպես լավ չի հնչում: Մանավանդ դավաճան անունը դա ազգի դավաճանի մասին է խոսքը: Նմանատիպ մարդկանց գնդակահարել են կամ ցմահ են պատժել, չէ՞, օրենքով ինչ-որ հասանելի է: Եթե էդպիսի մարդիկ կան, պետք է պատժել»,- ընդգծեց նա:
Վարդան Ղուկասյանը չշրջանցեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով իրեն ուղղված հարցը եւ այսպիսի կարծիք արտահայտեց.
«Կոռուպցիայի մասին, որ էդպես շատ են խոսում, ես ընդհանրապես չեմ գտնում, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, երաժշտական դպրոցի տնօրենին ու էդպիսի մարդկանց… գիշեր-ցերեկ հարյուրների, հարազատների հասնող մարդկանց պատժում են: Իսկական կոռուպցիոներներին, որոնք այս երկիրն ամբողջությամբ օֆշորներում գրանցել թալանում են…Հիմա որ դուրս գաք փողոց, հոգեկան հիվանդանոց մտնեք, ասեք՝ ո՞վ է էս երկիրը թալանել, ձեզ մի քանի անուն կասեն: Թողել են գել ու գազանին, ընկել են բանի հետեւից: Հիմա անպայման ուզում եք Ղուկասյան Վարդանից իմանանք: Բոլորն էլ լավ գիտեն: Փողոցում որ պտտվես, կասեն՝ ով է էսօրվա կոռուպցիոները, որ երկիրն էս վիճակին են հասցրել: Ամբողջ ընդերքը տեսեք՝ ում ձեռքին է, ստրատեգիական նշանակություն ունեցող, ամենաշահութաբեր կառույցների տերերը ովքեր են, դրանց չեմ ասում՝ բանտարկել: Վերցնեն, դարձնեն պետական սեփականություն, երկրի բյուջեն 3-4 անգամ ավելացնեն, մարդկանց վարդի պես պահեն, ուրիշ բան չկա անելու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT