Ազգերի լիգայի 2-րդ մրցաշրջանը մրցաշարային առումով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար մեծ նշանակություն չի ունենա, սակայն հետաքրքրություն ֆուտբոլասերները գտել են: 2020-21 մրցաշրջանում Հայաստանին տարածաշրջանային դերբի է սպասվում Վրաստանի հետ: Վրաստանի ու վրացական թիմերի հետ հանդիպումները միշտ էլ հատուկ նշանակություն ունեն 2 կողմերի համար էլ, եւ դա գալիս է դեռ խորհրդային տարիների՝ Երեւանի «Արարատի» ու Թբիլիսիի «Դինամոյի» մրցակցությունից:

Օրեր առաջ տեղի ունեցած Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո, որի արդյունքում Հայաստանն ու Վրաստանն ընդգրկվեցին C լիգայի 2-րդ խմբում, մամուլում ու սոցցանցերում հայտնվեցին քննարկումները: Վրացական ԶԼՄ-ներն սկսեցին վերլուծել ՀՀ հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերը: Մի կողմից նրանք կարեւորում են Հենրիխ Մխիթարյանի գործոնը: Լրատվամիջոցներից մեկը ծավալուն հոդված է հրապարակել հայկական ֆուտբոլի գլխավոր աստղի հաջող կարիերայի մասին: Մյուս կողմից էլ ցածր են գնահատում մրցակցի ֆուտբոլի մակարդակը: Հոդվածներից մեկում նշված է, որ ՀՀ-ն երբեք էլ սեփական կադրեր չի ունեցել եւ անկախացումից հետո հավաքականը մշտապես համալրել է սփյուռքից հրավիրված խաղացողներով:

Հայ ֆուտբոլասերներն էլ իրենց հերթին Վրաստանի կողմից լուրջ վտանգ չեն տեսնում: Անկախ Հայաստանի հավաքականի վերաբերյալ եղած դժգոհություններից՝ տրամադրվածությունը հիմնականում հաղթական է: Ըստ նրանց՝ հարեւաններին պետք է «ցույց տալ»:

Այս թիմերը մինչեւ հիմա 5 հանդիպում են անցկացրել միմյանց դեմ՝ 5 ընկերական հանդիպում: 3 անգամ հաղթել են վրացիները, 1 անգամ՝ Հայաստանը, 1 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ Հայաստանը խփել է 4 ու բաց թողել 11 գնդակ: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է այս թիմերի առաջին խաղում՝ 1997թ., որում Հայաստանը ջախջախվել է 0:7 հաշվով:

30.03.1997 Վրաստան – Հայաստան 7:0

06.02.2000 Հայաստան – Վրաստան 1:2

26.04.2000 Հայաստան – Վրաստան 0:0

21.02.2004 Հայաստան – Վրաստան 2:0

09.02.2011 Հայաստան – Վրաստան 1:2

Հայ-վրացական ֆուտբոլային վերջին դիմակայությունը կայացավ ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում, եւ հաջողությունն ուղեկցեց հայկական կողմին: Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը վրացական «Սաբուրթալոն» էր: Առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը տանը պարտվեց 1:2 հաշվով, սակայն Վրաստանում հետ բերեց կորցրածը: 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, 2 խաղերի արդյունքում հաղթեց 3:2 հաշվով եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Առաջիկա դիմակայությունից առաջ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հավասար է գնահատել C2 խմբում հայտնված բոլոր թիմերի՝ Էստոնիայի, Մակեդոնիայի, Հայաստանի ու իրենց հնարավորությունները: Մասնագետը, որը Սլովակիան գլխավորելիս 1:3 ու 0:4 հաշվով Հայաստանին պարտվելու դառը փորձ է ունեցել, մեր մասին ասել է, որ լավ թիմ ունենք: Եթե Հայաստանի հավաքականը մարզիչ ունենար, նրա կարծիքն էլ կիմանայինք մրցակցի մասին, սակայն քանի որ մարզիչ չկա, կարող ենք բավարարվել այլ տեղեկատվությամբ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այս պահին Վրաստանն այնպիսի տեղում չէ, որով կարելի է պարծենալ, սակայն Հայաստանին բավական գերազանցում է: Փետրվարին հրապարակած թարմացված ցուցակում 91-րդն է, մինչդեռ Հայաստանը 102-րդն է: Ազգերի լիգայի նախորդ՝ 2018-19 մրցաշրջանում էլ, որում Հայաստանը ձախողվեց, Վրաստանը հաջող հանդես եկավ: Ամենաթույլերի՝ D դիվիզիոնի առաջին խմբում, ոչ մի պարտություն չկրեց: 6 խաղից 5-ում հաղթեց, 1-ն ավարտեց ոչ-ոքի ու 16 միավորով գլխավորեց խումբը: Դրանով այս ամիս Եվրո 2020-ի որակավորման փլեյ-օֆ փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ: Եթե կիսաեզրափակչում հաղթի Բելառուսին, իսկ եզրափակչում՝ Մակեդոնիա-Կոսովո զույգի հաղթողին, ապա աշնանը Հայաստանի հետ հանդիպումներին կմոտենա որպես խոշոր մրցաշարի՝ Եվրո 2020-ին, մասնակցած թիմ:

Ամեն դեպքում, եթե Հայաստանի հավաքականի առաջատարներն իրենց լավագույն մարզավիճակում լինեն, ոչ վիճակագրությունը, ոչ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ պահին թիմերի դիրքերը, ոչ էլ Վրաստանի հնարավոր մասնակցությունը Եվրոյին դեր չեն խաղա: Հայ երկրպագուներն էլ կարող են իրենց ներդրումն ունենալ ու լավ աջակցություն ցույց տալ իրենց թիմին ոչ միայն տանը, այլեւ մրցակցի հարկի տակ:

Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի ու Վրաստանի առաջին հանդիպումը կկայանա Երեւանում հոկտեմբերի 8-ին: Պատասխան խաղը նոյեմբերի 13-ին է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4081 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ