Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան չի չեղարկվել

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իբր չեղարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն, չի համապատասխանում իրականությանը։

Այսօր լրատվականներից մեկը վերլուծություն էր հրապարակել՝ հայտնելով, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ չեղարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Ըստ հեղինակի՝ դրանով Կրեմլն իր վերաբերմունքն է արտահայտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարական գործընթացին։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ տարածվող տեղեկությունը կեղծ է։ Վարչապետի այցը ՌԴ չի չեղարկվել, այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքները։ 

Հիշեցնենք՝ դեռևս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը ռուսական «Коммерсантъ» թերթի հետ զրույցում հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2020 թվականի առաջին կեսին պաշտոնական այցով պատրաստվում է մեկնել Ռուսաստան։

Նույն պայմանավորվածության համաձայն՝ տարվա երկրորդ կեսին սպասվում է ՌԴ նախագահի պատասխան այցը Հայաստան։

Տպել
1718 դիտում

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա