Կանանց խիզախության միջազգային մրցանակի արժանացած Լյուսի Քոչարյանը կշարունակի պայքարել կանանց իրավունքների համար

International Women of Courage Award-ն ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա մրցանակն է, որին այս տարի արժանացավ մեր հայրենակից, լրագրող Լյուսի Քոչարյանը՝ դառնալով մրցանակաբաշխության 12 հաղթողներից մեկը:

Մրցանակաբաշխությունը կայացել է երեկ երեկոյան: Լյուսի Քոչարյանին «Խիզախ կին» մրցանակը հանձնել են ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը եւ Պետքարտուղար Մայրք Փոմփեոն:

Կիսվելով մրցանակը ստանալուց հետո ունեցած զգացողությունների մասին եւ ամփոփելով իր գործունեությունը՝ լրագրողը կանանց կոչ է անում կուլ չգնալ ամոթին, ադաթներին, վիքթիմ-բլեյմինգին, սպառնալիքներին, շանտաժներին եւ խորհուրդ է տալիս.

• եթե հոգեբանական, ֆիզիկական, սեքսուալ կամ գենդերային հիմքով բռնության զոհ եք, բողոքեք, դիմեք, պահանջեք, պատասխանատվության ենթարկեք,

• հետևողական եղեք ձեր երեխաներին, հատկապես՝ աղջիկներին,

• հավատացեք նրանց պատմություններին,

• առաջնայնությունը տվեք նրանց հոգեբանական ու ֆիզիկական առողջությանը, այլ ոչ թե՝ կուսաթաղանթին, չխայտառակվելուն կամ չվարկաբեկվելուն։

Լյուսի Քոչարյանը պայքարում է հոգեկան հիվանդություն ունեցող երեխաների իրավունքների համար եւ կանանց ու երեխաների նկատմամբ բռնության դեմ։ Նա բախվում է կտրուկ քննադատությունների եւ դատական հայցերի բազմաթիվ սպառնալիքներ ստանում:

Հատկանշական է, որ հայազգի լրագրողից բացի, նույն մրցանակին է արժանացել ադրբեջանցի փաստաբան Շահլա Գումբատովան: Նա ադրբեջանցի սակավաթիվ փաստաբաններից մեկն է, որը պաշտպանում է իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների, ակտիվիստների, ընդդիմադիրների, սեռական փոքրամասնությունների իրավունքները, որոնց պետությունը հետապնդում է՝ նրանց հայացքների կամ քայլերի համար: Գումաբտովան էլ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում, ենթարկվում հետապնդումների:

ԱՄՆ Պետքարտուղարության այս մրցանակը հանձնվում է տարին մեկ, 2007-ից ի վեր, ողջ աշխարհի այն կանանց, որոնք քաջություն և լիդերություն են դրսևորել խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2785 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ