Երեւանում գրանցվել են հացի սպառման ամենացածր ցուցանիշները, սա կյանքը լավանալու նշան է. Դավիթ Պիպոյան

Երեւանցիները վերջին տարիներին սկսել են համեմատաբար քիչ օգտագործել հաց: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ սա Հայաստանում կյանքի որակի լավացման ցուցանիշ է։

Մեր երկրում, որտեղ մարդիկ առավել շատ սպառում են ջուր, սուրճ եւ հաց (վերջինը, ի դեպ, օգտագործում է ազգաբնակչության 99.8% տոկոսը եւ այս տոկոսի մեջ է մտնում նաեւ լավաշը), 2019 թվականին գրանցվել է հացի սպառման ամենացածր ցուցանիշը՝ մեկ անձի հաշվարկով օրական կազմելով միջինը 150-160 գրամ։ Սա այն դեպքում, երբ մոտ 8 տարի առաջ թիվը կարող էր հասնել 220-250 գրամի, նույնիսկ որոշ տարիներ՝ 310-320-ի, ինչը ամսական կտրվածքով կազմում է մոտ 9 կգ հաց, տարվա դեպքում գերազանցում է 100 կգ-ն:

Փոխարենը ավելացել է լավաշի սպառումը՝ դառնալով օրական 60 գրամ, մինչդեռ նախկինում թիվը հասնում էր 30-40-ի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք միայն լավաշ են օգտագործում: Եթե առաջ նրանք ազգաբնակչության 2% էին կազմում, ապա այսօր՝ 5%-ը: Ցուցանիշն ունի աճի միտում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Պիպոյանը, այս արդյունքներն իրենց կենտրոնը ստացել է 2019 թվականին՝ հարցումներ իրականացնելով Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Դրանց մասնակցել են չափահաս տղամարդիկ եւ կանայք, չեն ներառվել երեխաները:

Ընթացքում ուսումնասիրվել եւ խմբավորվել են աղքատների (որոնք, ըստ սննդաբանի, դեռեւս մեծ տոկոս են կազմում երկրում), միջին եկամուտներ ունեցող անձանց եւ հարուստների սննդակարգերը:

Սննդաբանը նշեց, որ այս պատկերը վկայում է երկրում կյանքի որակի լավացման մասին, քանի որ այստեղ հացը, մակարոնային արտադրանքը, ալյուրային մթերքները եւ կարտոֆիլն ամենաէժան կալորիայի միջոցներն են, եւ երկրի բնակչության մի ստվար զանգված կալորիաների մեծ մասը հենց այս մթերքներից է ստանում: Հիմնականում նրանք, որոնք չեն կարող իրենց թույլ տալ հաճախակի գնել կաթնամթերք կամ մսեղեն:

Նշված մթերքների սպառման նվազումը խոսում է երկրի սոցիալ-տնտեսական պայմանների լավացման մասին, սակայն կա նաեւ այլ պատճառ: «Երեւանում ունենք մշակութային փոփոխություն, նոր սերունդը շատ ավելի է հետեւում սննդակարգին, քաշին, հաճախում է սպորտային համալիրներ, սակայն սա եւս պայմանավորված է սոցիալական պայմանների հետ»,- նշեց Պիպոյանը:

Քիչ օգտագործելու պատճառներն էլ տարբեր են. հարցման մասնակիցները նշել են չգիրանալու, կազմվածքը պահպանելու, որոշները նաեւ հացի վատ որակի մասին, քանի որ այստեղ հիմնականում օգտագործվում է ցորենի բարձր տեսակի ալյուրից, արհեստական բարձր խմորիչներից պատրաստվող հաց: Փոխարենը թթխմորով, ամբողջահատիկ հացն ավելի քիչ է, այնինչ դա ավելի առողջարար է:

Այն հարցին, թե ինչո՞վ է վտանգավոր հացի չափից շատ օգտագործումը, Պիպոյանը հույն առակագիր Եզոպվոսի՝ լեզվի մասին առակի օրինակով պատասխանեց. այն ամենակարեւոր սննդամթերքներից է, սակայն կարեւոր է ուշադրություն դարձնել որակին եւ անվտանգությանը, Երեւանի հացի շուկան դեռեւս զարգացման տեղ ունի, պետք է մարդիկ հասանելիություն ունենան նաեւ որակյալ, առողջարար հացի տեսակների:

Սննդաբանը հավելեց, որ խորհուրդ է տրվում, որ մարդու ածխաջրերի խումբը կազմի սննդակարգի 55-60%-ը, սակայն մեզ մոտ կան մարդիկ, որոնք կալորիաների մեծ մասն ստանում են միայն հացից, մինչդեռ անհրաժեշտ է օգտագործել հատիկեղեն, ընդեղեն, լոբազգիներ: «Սնուցումը պետք է լինի բազմակողմանի»,- ընդգծեց նա:

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ կենտրոնն ամեն տարի նման հետազոտություններն իրականացնում է Երեւանում, քանի որ այստեղ ազգաբնակչության մեծ մասն է: Բացի այդ իրենց կենտրոնը հենց այստեղ է իր գործունեությունն իրականացնում, եւ այն պահանջում է ավելի փոքր ֆինանսական ռեսուրսներ:

Ժամանակ առ ժամանակ նաեւ մարզերում իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ հացամթերքի սպառման ծավալների նվազում այնտեղ չկա եւ համեմատած Երեւանի հետ, թիվն ավելի մեծ է:

Թեեւ այսօր արձանագրված պատկերը հուսադրող է, այնուամենայնիվ, սննդաբանը հույս հայտնեց, որ ապագայում այդ ցուցանիշները կհասնեն օրական 100-110 գրամ հացի դեպքում եւ 40-50 գրամ՝ լավաշի:

Տպել
3459 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց