Տագնապը օրգանիզմն առավել խոցելի է դարձնում վարակի դեմ. մասնագետները՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված աղմուկի մասին

Այն տագնապը, որն այսօր կա՝ կապված կորոնավիրուսի նոր ենթատեսակի հետ, առավել վտանգավոր է մեր օրգանիզմի համար, քան վարակը, որով հիվանդացության ընդամենը մեկ դեպք ենք ունեցել:

Այս կարծիքին է հոգեբան Արմինե Փաշայանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տագնապը եւ խրոնիկ սթրեսն իջեցնում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը եւ խոցելի դարձնում ցանկացած հիվանդության հանդեպ: Նրա խոսքով՝ կան իրականացրած հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ գրիպով հիվանդ մարդու սենյակ մտնելու դեպքում ավելի հակված են վարակվելու այն անձինք, որոնք ունեն խրոնիկ սթրես:

Այս օրերին թե՛ աշխարհում, թե՛ այստեղ առաջացած տագնապը հոգեբանը, այնուամենայնիվ, արդարացված է համարում. վիրուսն անծանոթ էր, այն տարիներ անց կարող է նման վախ չառաջացնել, ինչպես թռչնագրիպն այսօր: Նրա խոսքով՝ մարդիկ այս օրերին բաժանվել են խմբերի: Մի խումբը վստահ է, որ իրենք չեն վարակվի, մի մասը կասկածում է, որ կվարակվի, բայց կբուժվի, հերթական խմբում տագնապած մարդիկ են, ում կարծիքով հիվանդությունն իրենց մոտ վատ ելք է ունենալու: Այս ամեննն էլ նրանց անհատական կյանքի պատմությունից է գալիս:

ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ այսօր ամբողջ աշխարհում տիրող վախերը եւ խուճապները հիմնականում անհիմն են: Նա վարակի աղբյուր Չինաստանին վերաբերող տվյալներ ներկայացրեց. հիվանդությունն առաջացնում է թոքաբորբ շատ փոքր տոկոսի մոտ, 80%-ի մոտ այն շատ թեթեւ է ընթանում, մինչդեռ այդ 20%-ի դեպքում էլ կարող են բարդությունները շատ լուրջ չլինել. մահացությունը 2.7-3% է:

Նա այս հիվանդության բռնկման պատճառով առաջացած աղմուկն անհասկանալի է համարում: Հակահամաճարակային մեթոդներով պետք է այնպես անել, որ վարակվածների թիվը քիչ լինի, սակայն արհեստականորեն խուճապ տարածելն էլ ճիշտ չի համարում:

Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում իրավիճակը լավ է, քանի որ բավականին ուշ գրանցվեց հիվանդացության դեպքը, եւ ընթացքում բավականին փորձ կուտակեցինք: Նա ընդգծեց, որ վիրուսները մշտապես լինելու են, դրանք մուտացիաների են ենթարկվում եւ մի քանի տարին մեկ կարող են կրկնվել, պետք է ուղղակի պատրաստ լինել:

Այն հարցին, թե ինչ բուժում է կիրառվում կորոնովիրուսով վարակված երիտասարդի նկատմամբ, որի դեպքը դեռեւս Հայաստանում հաստատված միակն է, նշեց, որ ընդհանրապես վիրուսային վարակները չունեն առանձնահատուկ բուժում: Շատ քիչ վիրուսներ կան, որոնց կարելի է ինչ-որ դեղով սպանել: Հիվանդին, ըստ նրա, այս դեպքում կարելի է հեղուկներով, թթվածնով հագեցնել եւ ժամանակ տալ իմունային համակարգին, որպեսզի այն արտադրի անհրաժեշտ հակամարմիններ, որոնք կպայքարեն վիրուսի դեմ: Այս դեպքում եւս տվյալ անձի նկատմամբ կոնկրետ բուժում չի տարվում:

Լրագրողի այն պնդմանը, թե Հայաստանում խուճապ կա, քանի որ բավարար չափով չեն իրականացվում իրազեկման աշխատանքներ, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդականը հակադարձեց, որ այդ ոլորտի մարդիկ պրոֆեսինոնալ են աշխատում եւ անում են ամեն հնարավոր բան, միգուցե ինչ-որ բան անում են մի փոքր ուշ, կամ գուցե ինչ-որ բաներ էլ էֆֆեկտիվ չեն արվում, դա էլ կախված է ծախսերից: Նա օրինակ բերեց, որ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արդեն քանի անգամ խոսել է այս վիրուսի մասին, սակայն ընդունեց լրագրողի դիտողությունը, թե բոլորը չէ, որ լսում ու հետեւում են իրեն:

Տպել
1971 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց