Բարսեղ Բեգլարյանի որդիները հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ. հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը:

Դատարան են ներկայացել Բարսեղ Բեգլարյանի դատակոչված որդիները՝ Նարեկ եւ Հայկ Բեգլարյանները, որոնք այս գործով ունեն վկայի կարգավիճակ:

Պարզաբանելով վկաների իրավունքներն ու պարտականությունները՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ որպես մերձավոր ազգական որդին իրավունք ունի գործով որեւէ ցուցմունք չտալ: Ըստ այդմ՝ Նարեկ Բեգլարյանն ասաց, որ հրաժարվում է ցուցմունք տալ՝ օգտվելով օրենքով իրեն վերապահված այդ իրավունքից: Միաժամանակ նա հայտարարեց. «Ինչ կա, նախաքննական ցուցմունքում ասել եմ, դա հավաստի է, թաքցնելու բան չունեմ»: Նարեկ Բեգլարյանի խոսքով՝ դեպքի օրը, ըստ էության, ոչինչ տեղի չի ունեցել:

Քանի որ վկան հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին եւ պնդեց, որ իր նախաքննական ցուցմունքը հավաստի է, մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Պաշտպանական կողմն առարկություն չներկայացրեց, եւ դատավորը բավարարեց միջնորդությունը:

Իր այդ ցուցմունքում Նարեկ Բեգլարյանը նշել է, որ Սուրեն Մխիթարյանը հանդիսացել է իր աշխատակիցը, զբաղեցրել է «Ֆլեշ Մոտորս» ընկերության գլխավոր տնօրենի, իսկ գործով տուժող Արման Մկրտումյանը՝ կոմերցիոն տնօրենի պաշտոնը. «Մխիթարյանին ճանաչել եմ հորս՝ Բարսեղ Բեգլարյանի միջոցով, իսկ Մկրտումյանին՝ Մխիթարյանի միջոցով: Վերջինիս հետ ունեցել եմ զուտ աշխատանքային հարաբերություններ: Որքանով հիշում եմ, 2015-16 թթ. հարկային մարմինների ահազանգի հիման վրա հարկային պարտավորությունները չկատարելու հիման վրա մեծ չափերի պարտքեր են գոյացել, եւ այդ ահազանգի հիման վրա սկսվել են քննարկումներ՝ պարզելու ինչպես չարաշահումներ արած անձանց շրջանակը, այնպես էլ դրանց առաջացման մեխանիզմը եւ չափը: Այդ նպատակով 2016 թ. մարտի 28-ին մոտս կոնֆերանս է տեղի ունեցել, որին մասնակցել ենք ես, Մխիթարյանը, Մկրտումյանը, որոշ ժամանակ անց մեզ են միացել հայրս, եղբայրս, ընկերության տնօրեն Խաչատրյանը, փոխտնօրեն Սիմոնյանը, Մարտիրոսյանը, ինչպես նաեւ՝ Հրայր Հովսեփյանը: Նշեմ, որ վերջինս քննարկմանը եկել է վերջում»:

Ըստ Նարեկ Բեգլարյանի՝ Հովսեփյանը Մկրտումյանի եւ առհասարակ որեւէ անձի նկատմամբ սպառնալիքներ չի հնչեցրել, բռնություն չի գործադրել եւ չի պահանջել Մկրտումյանից բնակարանն անվանափոխել կամ գրավադրել. «Հովսեփյանը եւ Մկրտումյանը սենյակից միասին դուրս չեն եկել, քննարկման ժամանակ միմյանց հետ չեն շփվել, Հովսեփյանը եկել է ներկաներից ամենաուշը՝ վերջում, մոտ 20-30 րոպե հետո առանց որեւէ մեկին հաջողություն մաղթելու հեռացել է սրահից»: Վկան նաեւ նշել է, որ Մկրտումյանի կողից ընկերության հաշվին որեւէ գումար չի մուտքագրվել:

Քննիչը նշել է, որ նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ քննարկման ժամանակ Հովսեփյանն ատրճանակով սպառնացել է Մկրտումյանին: Նարեկ Բեգլարյանը հերքել է, թե կոնֆերանս սրահում նման բան է տեղի ունեցել եւ ասել, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Կոնֆերանս սրահ մտնելիս ես Հովսեփյանի մոտ ատրճանակ չեմ տեսել, եւ բացի այդ, որեւէ սպառնալիք նրա կողմից չի հնչել, նա քննարկմանն ընդհանրապես չի մասնակցել»: Բեգլարյանը միաժամանակ նշել է՝ տեղյակ է, որ Հրայր Հովսեփյանն ունի անվանական զենք: Վկայի նախաքննական ցուցմունքի վերաբերյալ կողմերը հայտարարություն չարեցին, եւ դատարանն անցավ Բարսեղ Բեգլարյանի մյուս որդու՝ Հայկ Բեգլարյանի հարցաքննությանը:

Հայկ Բեգլարյանը եւս հրաժարվեց դատարանում հարցաքննվելուց՝ ասելով, որ կարող են հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Մեղադրող դատախազը դարձյալ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, եւ միջնորդությունը բավարարվեց:

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանն ընթերցեց, որ նախաքննության փուլում ցուցմունք տալիս Հայկ Բեգլարյանը նշել է, որ ճանաչում է «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Մկրտումյանին, քանի որ դրա սեփականատերն իր եղբայրն է, ասել է, որ ժամանակ առ ժամանակ գնացել է աշխատավայր՝ թե՛ գործնական նպատակներով, թե՛ իր եղբորը տեսնելու, եւ այդ ժամանակ է նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Մխիթարյանն իրեն ծանոթացրել Մկրտումյանի հետ. «Նրա հետ որեւէ հարաբերություն չեմ ունեցել, տեսնելիս բարեւել ենք իրար: Նրա նկատմամբ ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ ինձ ոչինչ հայտնի չէ, քանի որ նման բան տեղի չի ունեցել»: Անդրադառնալով ընկերությունում կատարված յուրացումներին՝ վկան նշել է,. «Դրանց տեղյակ է այնքանով, որքանով Սուրեն Մխիթարյանի, Արման Մկրտումյանի եւ հիշյալ անձանց աշխատակիցների կողմից են կատարվել»: Պատասխանելով կոնֆերանս սրահում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ քննիչի հարցին՝ վկան ասել է. «Քննարկման նպատակը եղել է պարզելը ընկերությանը պատճառած վնասների չափը, հիմքերն ու հետեւանքները»: Նախաքննությամբ ձեռք բերված այն տվյալները, թե Հրայր Հովսեփյանը սպառնալիքներ է հնչեցրել Արման Մկրտումյանի նկատմամբ, ըստ Հայկ Բեգլարյանի, իրականությանը չեն համապատասխանում. «Նա այդ հանդիպմանը եկել է պատահական, այն էլ ուշացումով եւ որեւէ մասնակցություն չի ունեցել, սպառնալիքներ չեն հնչեցվել, բռնություն չի կիրառվել»: Հայկ Բեգլարյանը եւս նշեց, որ Հրայր Հովսեփյանը մոտ 30 րոպե հետո առանց հաջողություն ասելու հեռացել է սրահից:

Ցուցմունքի հրապարակումից հետո վկան եւս մեկ անգամ շեշտեց, որ այդ օրվա խորհրդակցության ընթացքում ոչ մի սպառնալիք, ոչ մի բռնի ուժ չի եղել: Նա հրաժարվեց պատասխանել դատախազի հարցերին՝ ասելով՝ իմաստ չունի: Այդպիսով, վկայի հարցաքննությունը ավարտվեց:

Հիշեցնենք՝ Բարսեղ Բեգլարյանին եւ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 2016 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել են ինքնիրավչություն՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Նախկին կոմերցիոն տնօրենը՝ Արման Մկրտումյանը, այս գործով ճանաչվել է տուժող:

Տպել
1751 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց