Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին բուհերում տրամադրել ուսման վարձի զեղչ նույնիսկ նվազագույն առաջադիմություն ունենալու դեպքում:
Մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը, այնուամենայնիվ, կարեւորում է առաջադիմությունը, եւ ուսանողները պետք է գոնե ձեւավորված ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունենան, սակայն նրանց համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:
Եթե այժմ նրանք պետք է որոշակի շեմ հաղթահարեն (օրինակ՝ ՄՈԳ-ը լինի 11 եւ ավելի) նոր նախագծով նվազագույն միավորը բավարար կլինի զեղչի իրավունք ստանալու համար: Գրիգորյանի խոսքով՝ նախարարության նշած սանդղակով ամենացածր միավորը 8-ն է, սակայն բուհերն իրենց հերթին սահմանում են նվազագույն նշաձող:
Նշենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախարարությանը 82 մլն դրամ էր հատկացվել, որպեսզի «Երիտասարդական» հիմնադրամի միջոցով փոխհատուցվեին 2 կատեգորիայի ուսանողների ուսման վարձերը՝ 2 եւ ավելի երեխա ունեցող եւ 2016 թվականի ապրիլի 2-6 ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացրած: Այդ գումարները փոխանցվել են, եւ որոշվել է քաղաքականությունը շարունակական դարձնել: Այժմ «Երիտասադարդական» հիմնադրամը լուծարվել է:
Գրիգորյանի խոսքով՝ 2020 թվականի պետական բյուջեում արդեն կան նախատեսված ֆինանսներ, եւ փոխհատուցումը կազմակերպվելու է նախարարության ու բուհերի միջոցով:
Նա հավելեց, որ նախարարությունը պարբերաբար աշխատում է բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք սպասվելիք փոփոխության մասին տեղեկացված են, եւ հավելյալ փաստաթղթեր ընդունելու անհրաժեշտություն չկա: Բուհերում այժմ թարմացնում են առկա ցուցակները՝ մինչ ՀՀ կառավարության կողմից որոշումը կընդունվի, այնուհետեւ յուրաքանչյուր բուհ, ըստ ցուցակների, կստանա ֆինանսավորումը:
Գրիգորյանը հույս հայտնեց, որ նախագիծը կընդունվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, եւ ուսումնական տարվա ավարտին ուսանողներն այդ փոխհատուցումը կստանան: Նա հավաստիացրեց, որը գործընթացը կլինի շարունակական:
Հավելենք, որ որոշումն ընդունվելու դեպքում զեղչը կգործի բոլոր համալսարաններում եւ կվերաբերի ոչ միայն Ապրիլյան պատերազմի, այլեւ մնացած դեպքերում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին:
Համապատասխան նախագիծը՝ «ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183 -Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին», այժմ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT