Երևան
12 °C
Հայաստանի բախտը բերել է: Փետրվարի 27-ի երեկոյան պարզվեց, որ Հայաստանում ոչ թե 2 «հերոս» կա, այլ 9, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ավելացան նաեւ Սահմանադրական դատարանի յոթ անդամները: Նրանցից ոչ մեկը չցանկացավ վաղաժամ թոշակի անցնել, ընդդիմադիր քարոզչամիջոցներն էլ շտապեցին դա ներկայացնել որպես չտեսնված-չլսված հերոսություն, բացառիկ անձնազոհություն, մարդկային արժանապատվության ոգեղեն օրինակ, եւ այլն:
Իրականում ՍԴ յոթ անդամների որոշումն, իհարկե, ոչ թե հերոսություն էր, այ սթափ հաշվարկի արդյունք: Ի՞նչ կարիք կա ինքնակամ գնալ թոշակի, եթե ընդամենը մեկ ամիս անց իրենց մնալ-չմնալը որոշվելու է հանրաքվեի միջոցով: Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի՝ իրենք այսպես թե այնպես ՍԴ-ում չեն մնալու, ամենայն հավանականությամբ տաքուկ պաշտոններ են ստանալու նախկիններին սպասարկող տարբեր կառույցներում ու հաստատ ՍԴ նախկին անդամների թոշակից ավելի վարձատրություն են ստանալու, իսկ եթե «այո»-ն չանցնի՝ պահպանելու են իրենց պաշտոնները, ու հնարավոր է՝ նույն նախկինների կողմից մի քիչ էլ հավելյալ վարձատրվեն «վերջին բաստիոնի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ հերոսության համար»: Այնպես որ՝ այս հարցում կարծես թե ամեն ինչ հասկանալի է:
Մտահոգիչն այն է, թե նախկինների ագրեսիվ քարոզչության արդյունքում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ինչպես են փոխվել «հերոսության» չափորոշիչները: ՍԴ հարցը դեռ մի կողմ թողնենք. փաստորեն հերոսներ են հռչակվում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աչք են փակել իշխանությունների ապօրինությունների վրա ու դակել նրանց որոշումները՝ այն պատճառաբանությամբ, որ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է», իսկ «սկզբունքայնության» ու «անկոտրում կամքի» մասին հիշել են միայն սեփական աթոռը կորցնելու վտանգի պահին: Անդրադառնանք մյուս երկու «հերոսներին»:
Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականների կեսից ավելին դոլարային միլիոնատերեր են, մի քանիսի նկատմամբ քրեական գործեր են հարուցված, մի երկուսը փախած են երկրից, ինքն էլ մեղադրվում է պետությանը մոտ կես միլիարդ դրամի վնաս հասցնելու գործով: Մյուս «հերոսը»՝ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Նա, ի դեպ, նույնպես աղքատ չէ, ընտանիքի բոլոր անդամներն էլ դոլարային միլիոնատերեր են: Ի դեպ՝առանձին քրեական գործեր կան նաեւ մարտի 1-ի ու «Պապլավոկ» սրճարանում տեղի ունեցած հայտնի սպանության գործերով: Համաձայնվեք՝ շատ տիպային «հերոսներ» են: Այնպիսի «հերոսներ», առանց որոնց վտանգված է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ֆիզիկական գոյությունը:
Փաստորեն սրանց թվում է, թե կարելի է լրատվամիջոցներ ֆինանսավորելով ու ագրեսիվ քարոզչությամբ հանրային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե իսկական հերոսները ոչ թե առաջնագծում կանգնած մեր զինվորներն են, սահմանամերձ գյուղերում իրենց մի կտոր հողը մշակող գյուղացիները կամ իրենց չնչին աշխատավարձերից վճարած հարկերով երկիր պահողները, այլ հենցի իրենք, որ տարիներ շարունակ այդ զինվորների հացն են գողացել, գյուղացիների հասանելիք վառելիքը կամ գիշեր-ցերեկ աշխատողների վճարած հարկերը, ու գողացածը «թղթերով ամեն ինչ կարգին է» սկզբունքով վերածել բիզնեսների, քարոզչամիջոցներ ֆինանսավորել ու մեկ-մեկ էլ վարձատրել ժամավճարով իրենց «հերոս» վանկարկողներին:
Իրականում ամենավտանգավորն իսկապես արժեքների այս դեգրադացիանէ: Մնացած հարցերում ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, այդ թվում՝ նաեւ դատարանների վճիռների տեսքով: Իսկ ահա արժեհամակարգային ձեւախեղումների հասցրած վնասները կարող են ծանր լինել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT