Երևան
12 °C
Այն, որ հանրաքվեին ընդառաջ նախկինների քարոզչական հռետորաբանությունն օրեցօր կոշտանալու է, հասկանալի ու կանխատեսելի էր: Նույնքան կանխատեսելի է, որ իշխանությունների գործողությունների մեջ նույնպես նախընտրական քարոզարշավի տարրեր կհայտնվեն: Ու որ այս ամենը ծանր նստվածք չթողնի՝ կարեւոր է, որ մարդիկ հստակ իմանան, թե քարոզչական ինչ մանիպուլյացիաներ են կիրառվում մեզանում, եւ որքանով այդ ամենը կապ ունի իրականության հետ: Մի քանի օրինակ բերենք:
Նախկիններն իշխանություններին մեղադրում են դիլետանտության եւ քարոզչական պատերազմում Ադրբեջանին պարտվելու մեջ, որովհետեւ ռուսական մի քանի լրատվամիջոցներում Խոջալուի դեպքերի վերաբերյալ խայտառակ հակահայկական հրապարակումներ են հայտնվել, իսկ «պատկան մարմինները» դրան պատրաստ չեն եղել եւ չեն կանխել: Ընդ որում՝ այս մեղադրանքը հնչեցնողները վստահաբար գիտեն, որ ադրբեջանցիներն այդ հրապարակումների համար հսկայական գումարներ են ծախսել: Ռուսական (եւ ոչ միայն ռուսական) մամուլում փողով ինչ ասես կարելի է հրապարակել: Հիմա մեր իշխանություններին մեղադրողների ասածն ի՞նչ է, մենք պիտի ավելի շատ փող առաջարկեինք եւ հակառակ հոդվածնե՞րը պատվիրեինք: Դա էլ է տարբերակ, իհարկե, բայց եկեք հիշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ ամիսներ առաջ արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցներում Հայաստանի մասին դրական հոդվածներ հրապարակվեցին: Ադրբեջանցիներն անգամ իրենց նեղություն չտվեցին ու չխոսեցին այդ հոդվածների վճարովի լինելու մասին, որովհետեւ նրանց փոխարեն դա արեցին նախկիններին սպասարկող հայաստանյան քարոզչամիջոցները: Անգամ «լրագրողական հետաքննություններ» արեցին ու «պարզեցին» թե կոնկրետ որքան են արժեցել այդ հոդվածները (թեեւ լրատվամիջոցները պաշտոնապես հերքեցին, որ դրանք կոմերցիոն հոդվածներ են եղել): Իսկ Խոջալուի մասին ադրբեջանամետ հոդվածների դեպքում, չգիտես ինչու, հակաիշխանական քարոզչամիջոցները ոչ մի հետաքննություն չարեցին, անգամ բառ չասացին, որ դրանք վճարովի հոդվածներ են: «Ապաշնորհ իշխանությունների մեղքով Հայաստանը պարտվեց քարոզչական պատերազմում», եւ վերջ: Այսինքն՝ ճիշտ եւ ճիշտ այն, ինչ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներշնչել սեփական ժողովրդին:
Ուրիշ օրինակ բերենք: Իշխանություններին մեղադրում են նաեւ, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ փնթիությամբ է կազմակերպված, սկզբում վարչապետը կոչ արեց խուճապի չմատնվել, իսկ մի քանի ժամ անց Իրանի հետ սահմանը փակվեց, եւ այլն: Անհասկանալի է, թե ինչպես պիտի վարվեին իշխանությունները՝ ըստ քննադատողների տրամաբանության: Երեւի վարչապետը պիտի կոչ աներ անհապաղ խուճապի մատնվել, իսկ Իրանի հետ սահմանը պիտի բաց մնար: Բայց քարոզչական մանիպուլյացիաների մասնագետներին ոչ կորոնավիրուսն է հետաքրքրում, ոչ սահմանների վիճակը: Կարեւորը մերկապարանոց եզրակացությունն է՝ «իշխանություններն ապաշնորհ են»:
Մեկ այլ օրինակ: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ինչ-որ մարդիկ շրջում են Երեւանում, ինչ-որ շենքեր նկարում, իրար հետ խոսում ադրբեջաներեն ու ծաղրում Հայաստանի իշխանություններին: Եվ՝ հարյուրավոր մեկնաբանություններ այն մասին, թե Հայաստանի իշխանություններն «ուղտի ականջում քնած են», ադրբեջանական լրտեսները վխտում են երկրում, իսկ սրանք իրենց քաղաքական շահերից այն կողմ բան չեն տեսնում... Պարզ ասած՝սովորական քարոզչություն: Մինչդեռ փաստն այն է, որ այդպիսի տեսագրության համար անհրաժեշտ է ընդամենը սիրողական տեսախցիկ եւ ադրբեջաներեն իմացող մարդ: Վերջ:
Մի խոսքով՝ հասարակությունը պիտի կարողանա քարոզչական մանիպուլյացիաները տարբերել իրական տեղեկատվությունից կամ գոնե քննադատաբար վերաբերվել իրեն հրամցվող «տեղեկատվական հոսքերին»:
Ներքաղաքական սրացումների ժամանակահատվածներում դա ամենակարեւորն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT