Պատգամավորն առաջարկում է ավելացնել առաջին ատյանի դատավորների օգնականների թիվը

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է ավելացնել Առաջին ատյանի դատարանի դատավորների օգնականների թիվը:

ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին այս նախագծով պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է Դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր ունի 2 օգնական եւ գործավար, վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական եւ գործավար:»:

Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ Դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր ունի 1 օգնական: Նախագծով առաջարկվում է առաջին ատյանի յուրաքանչյուր դատավորի օգնականների թիվը դարձնել 2՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով մեղմել դատավորների ծանրաբեռնվածությունը:

Դատավորը թե՛ գործն ըստ էության լուծող դատական ակտ, թե՛ միջանկյալ դատական ակտ կայացնելիս կաշկանդված է որոշակի ժամկետով եւ հետեւաբար, պատգամավորի համոզմամբ, գործի համակողմանի ուսումնասիրության եւ լուծման համար վերջինիս անհրաժեշտ է արհեստավարժ թիմ, որը վերջինիս կներկայացնի գործն ըստ էության լուծող դատական ակտի, միջանկյալ դատական ակտերի նախագծերը եւ այդպիսով կնպաստի սահմանված ժամկետում էլ ավելի որակյալ դատական ակտերի կայացմանը:

Ընթացիկ իրավիճակը առավել հիմնավոր պատկերացնելու համար Արթուր Դավթյանը ներկայացրել է, որ 2013 թվականի ընթացքում ստացվել է 4039 քրեական գործ, 2014-ին՝ 4021 գործ, 2015-ին՝ 4476, 2016-ին՝ 4599, 2017-ին՝ 5027, 2018-ին՝ 4844։

2013 թվականի ընթացքում ստացվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող 20.794 միջնորդություն, 2014-ին՝ 21.150, 2015-ին՝ 20.551, 2016-ին՝ 21.322, 2017-ին՝ 23.382, 2018-ին՝ 26.192:

2013 թվականի ընթացքում ստացվել է 48.540 քաղաքացիական գործ, 2014-ին՝ 85.772, 2015-ին՝ 117.654, 2016-ին՝ 132.581, 2017-ին՝ 137.003, 2018-ին՝ 129.941։

Դավթյանը նշել է, որ նկատելի աճ է արձանագրվել նաեւ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործերով, որոնց վերաբերյալ տվյալները դարձյալ ներկայացվում են նախագծում՝ սկսած 2013 թվականից:

Վարչական դատարանում 2013 թվականի ընթացքում ստացվել է 24.893 վարչական գործ, 2014-ին՝ 16.897, 2015-ին՝ 13.233, 2016-ին՝ 16.552, 2017-ին՝ 23.095, 2018 -ին՝ 21.719 վարչական գործ։

Վերոգրյալ վիճակագրությունը, ըստ պատգամավորի, փաստում է առաջին ատյանի դատարանների դատավորների ծանրաբեռնվածության մասին:

«Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատակազմը 1 օգնականով լրացնելու գաղափարը ուղղված է առաջին ատյանի դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթեւացնելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն, այն է՝ առաջին ատյանի դատավորի օգնականի նոր՝ 183 հաստիք: Այն իր հերթին հնարավորություն կընձեռի առաջին ատյանի դատավորի օգնականի հաստիքի համար նախատեսված պահանջները բավարարող իրավաբաններին դիմել սահմանված հաստիքի համար»,- նախագծի հիմնավորման մեջ գրել է պատգամավորը՝ հավելելով, որ նախագծի ընդունման արդյունքում կթեթեւացվի առաջին ատյանի դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը իր հերթին կնպաստի էապես ավելի որակյալ դատական ակտերի կայացմանը, արդարադատության բարելավմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4312 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել