2008 թվականի Մարտի 1-ի 100 դատական գործերով դատախազությունը դեռեւս ներկայացրել է 15 բողոք. դատախազ Պետրոս Պետրոսյան

2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ շուրջ 100 դատական գործերով դատավճիռների դեմ Գլխավոր դատախազության կողմից  դեռեւս ներկայացվել է 15 բողոք:

Դրանցից 1-ը եղել է նոր հանգամանքի՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա, ինչի արդյունքում Սաղաթելյանն արդարացվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, Մարտի 1-ի այժմյան գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ մնացած 14 բողոքները ներկայացվել են հիմնարար իրավունքի խախտման հիմքերով. «Դրանցից 3-ը ներկայացվել է Վերաքննիչ դատարան, 11-ը՝ Վճռաբեկ: Վերաքննիչ բողոքներից 1-ով արդեն կայացվել է որոշում. բեկանվել է ստորադաս դատարանի որոշումը եւ հռչակվել Հովհաննես Ղազարյանի անմեղությունը, մյուս 2 բողոքները դեռեւս գտնվում են քննարկման փուլում: Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքներից էլ վերանայվել է 1-ը՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ դատավճիռը, հռչակվել՝ նրա անմեղությունը»: Ըստ Պետրոսյանի՝ Վճռաբեկ դատարանի վարույթ են ընդունվել 5 բողոք, մյուս 5-ն էլ վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում են. «Չկա բողոք, որը ներկայացվել եւ մերժվել է կամ բողոք, որի վարույթ ընդունելու հարցը մերժված լինի»,- նշեց նա:

Պետրոսյանի հետ զրուցել ենք Մարտի 1-ի՝ 2008 թվականի եւ այժմ դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների, ինչպես նաեւ՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի մասին:

- Պարոն Պետրոսյան, հեղափոխությունից հետո սկսվեց Մարտի 1-ի գործով 2008 թ. դատավճիռների վերանայման գործընթաց: Ի՞նչը հիմք հանդիսացավ Դատախազության կողմից բողոքներ ներկայացնելու համար:

- Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 2018 թ. ի հայտ եկան էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց առիթով քննությունն ակտիվացավ, դրանից բացի, որոշումներ կայացվեցին նաեւ Եվրոպական դատարանի կողմից: Կարեւոր որոշումներից էր «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով որոշումը, որով ԵԴ-ն արձանագրել էր արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ ազատ հավաքների իրավունքի իրացման խախտումներ: Համադրելով այդ ամենը, ինչպես նաեւ հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված նոր հանգամանքները՝ Գլխավոր դատախազությունում 2018-19 թթ. ուսումնասիրվել են այդ գործից անջատված եւ դատարան ուղարկված քրգործեր, նախաձեռնվել են նոր վարույթներ, բողոքներ:

- Որո՞նք են այդ նոր հանգամանքները:

- Խոսքը վերաբերում է այն հիմնարար խախտումներին, որոնք տեղի են ունեցել նախորդ դատական քննության ընթացքում, այդ խախտումներն իրենց բնույթով խաթարել են արդարադատության բուն էությունը, այսինքն՝ կանխորոշել են այդ դատական քննությունների ընթացքը, եւ դրանք հայտնաբերելով՝ նախաձեռնել ենք բողոքներ:

- Արդյո՞ք պատրաստվում եք սկսել այդ խախտումների հասցեատերերին պատասխանատվության ենթարկելու գործընթաց, այդ հարցով վարույթներ կհարուցվե՞ն:

- Տպավորություն է, թե ցանկացած խախտում ինքնին ենթադրում է պատասխանատվություն, բայց պետք է նկատի ունենալ, որ արդարացման դատավճռի պարագայում քննիչն ու դատախազը պատասխանատվության ենթակա չեն, եթե, իհարկե, չեն վերհանվում այնպիսի արարքներ, որոնք կատարվել են չարամտորեն եւ նպատակ են ունեցել ուղղակի դիտավորությամբ անմեղ անձին պատասխանատվության ենթարկել: Եթե քննության շրջանակներում ձեռք կբերվեն տվյալներ, որ քննիչները ապօրինի եղանակներով են ստեղծել ապացույցներ, որոնց հիման վրա այս քրեական գործերը նախաձեռնվել են եւ ուղարկվել դատարան, բնականաբար, այդ բոլոր փաստական տվյալների առկայությանը կհետեւեն համապատասխան քրեաիրավական ներգործության միջոցներ: Ունենք նաեւ կարգապահական պատասխանատվության հնարավորություն, որն իրենից ենթադրում է պատասխանատվություն անձի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում: Բայց եթե անգամ լինեն հիմքեր, որ նախատեսեն կարգապահական պատասխանատվություն, պետք է ուշադրություն դարձնենք՝ արդյո՞ք կա հնարավորություն նման վարույթներ հարուցելու, որովհետեւ դրանք խիստ ժամկետներով սահմանափակված են. ժամկետների խնդիր կլինի:

- Քննարկե՞լ եք Մարտի 1-ի գործով դատապարտված Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Ալիկ Արզումանյանի վերաբերյալ դատավճիռները բողոքարկելու հարցը կամ հնարավո՞ր է՝  դրանց դեմ եւս բողոքներ ներկայացրած լինեք:

- Նշեցի, որ ուսումնասիրվում են դատարան ուղարկված բոլոր քրեական գործերը: Ձեր կողմից նշվածները դեռեւս չեն ուսումնասիրվել օբյեկտիվ պատճառներով. քրեական գործերը շատ մեծածավալ են: Այդ պրոցեսը շարունակական է, եւ նման հիմքերի առկայության պայմաններում, անկախ անձերից, անուններից՝ նախաձեռնվելու են վարույթներ:

- Խոսենք նաեւ ներկա պահին դատարանում քննվող Մարտի 1-ի գործի մասին: 2019 թ. մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների մասով անջատված գործն ուղարկվեց դատարան, սակայն առ այսօր գործով բուն դատաքննությունն այդպես էլ չի սկսվել: Սա ինչի՞ մասին է վկայում, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում այս դատավարությունը:

- Գիտեք՝ օբյեկտիվ առումով ներկայացվել են միջնորդություններ, եւ քրեական գործի դատական քննության նախապատրաստական փուլը հենց միջնորդությունների քննարկմանն է վերաբերում: Սակայն ակնհայտ է, որ որոշ դեպքերում պաշտպանության կողմը միտումնավոր տապալում է դատական նիստերը: Դրանք դրսեւորվում են դատական նիստերին չներկայանալով կամ ինչ-որ դիմումներով պատճառներ ներկայացնելով, որոնք հաջորդ դատական նիստին իրենց իսկ գործողություններով հերքվում են: Օրինակ՝ ներկայացրել են պատճառ, որ դատարանը չի ապահովել դատական քննության բնականոն ընթացքը, ինչը զրկել է իրենց մասնակցելու հնարավորությունից, սակայն հաջորդ նիստին որեւէ փոփոխություն տեղի չունենալու պարագայում ներկայացել են դատարան: Նման իրավիճակները ազդում են գործի քննության ժամկետների վրա, եւ լինում են  դեպքեր, երբ պաշտպանության կողմը ձեւական առումով պահպանում է միջնորդություններ ներկայացնելու հիմքերը,  բայց ակնհայտ է, որ այդ միջնորդությունները ժամանակի ընթացքում սկսում են կրկնվել, իսկ մի քանի անգամ կրկնվելու պարագայում դրանք կարող են դիտարկվել որպես իրավունքի չարաշահում: Վերջերս նման դիրքորոշում է հայտնել նաեւ Վճռաբեկ դատարանը:

- Արդեն իսկ եղել են հրապարակումներ այն մասին, որ պաշտպանության կողմը պատրաստվում է եւս մեկ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին:

- Խոսքը հենց դրան է վերաբերում: Ամեն անգամ պետք է ձեւական առումով ինչ-որ հանգամանք վկայակոչեն, որ կարողանան ապահովել այդ միջնորդությունը քննարկելու իրավական հիմքերը: Բայց ամեն անգամ վկայակոչվում են ոչ թե դատավորի կամ դատավարության մյուս մասնակիցների անկողմնակալության մասին ինչ-որ տեղեկություններ, այլ հիմնավորումը դրվում է դատարանի կողմից դատավարական գործողությունների իրականացման, այսինքն՝ այն որոշումների վրա, որոնք իրենց համար, ըստ էության, ոչ բարենպաստ են: Սրանք  դատաքննության բնականոն ընթացքի խոչընդոտներ են, որոնց դատարանը պետք է համապատասխան գնահատականներ տա, այդ թվում՝ այդ միջնորդությունները չքննարկելով եւ իրավունքի չարաշահման փաստը արձանագրելով:

-  Պաշտպանները պնդում են, որ իրենք պարզապես իրացնում են իրենց իրավունքներն ու իրականացնում իրենց վերապահված պարտականությունները:

- Այո, միջնորդություններ ներկայացնելը արդար դատաքննության իրավունքի բաղադրիչներից է, եւ այս փուլը նախատեսված է հենց դրա համար: Բայց անկողմնակալ դիտորդի կողմից գնահատելով նրանց գործողությունները, մասնավորապես՝ այդ միջնորդությունների քննարկման ընթացքը՝ նկատում ենք, որ շուրջ 5-6 դատական նիստ քննարկել ենք քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ: Չեմ ցանկանա կոպիտ արտահայտվել, բայց այդ միջնորդությունները գրեթե նույնական են եղել, իսկ դրանց վերաբերյալ արտահայտված մտքերը ամեն դատական նիստին կրկնվել են: Եվ ասել, թե նրանք իրենց իրավունքներն են իրականացնում արդար դատաքննության տեսանկյունից, չի լինի օբյեկտիվ: Եվ նաեւ չենք կարող ասել, որ պաշտպանության կողմը որեւէ կերպ ձգձգելու միտում չունի, այլ ընդհակառակը, տեղ-տեղ պետության ներկայացուցիչներին են մեղադրում, որ իբր իրենք են ձգձգում քննության ընթացքը,  բայց դրա որեւէ դրսեւորում ոչ դատարանի, ոչ մեղադրողների կողմից չի կարող վկայակոչվել:

- Ըստ Ձեզ՝ այդ միտումը ի՞նչ նպատակ կարող է ունենալ:

- Ես չեմ կարող այս պահին գնահատել, պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ կարող են տարբեր հանգամանքներ լինել: Մեկը հենց այն, որ արհեստական ձգձգենք, որ հետագայում հիմնավորենք, որ դատարանը չկարողացավ ապահովել ողջամիտ ժամկետների արդար դատաքննությունը, որովհետեւ այդ ձգձգումների պատասխանատուն ամեն դեպքում դատարանն է, իրենք կրում են դրա հետեւանքները, որովհետեւ իրավունքը մեղադրյալինն է, բայց պատասխանատվությունը՝ դատարանինը: Վճռաբեկ դատարանն էլ փաստել է, որ դատարանը պետք է զսպի երկու կողմերին, եւ նրա գործողությունները պետք է ուղղված լինեն ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքն ապահովելուն:

-  Պարոն Պետրոսյան, ի՞նչ փուլում է Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործը:

- Քրեական գործը ակտիվ նախաքննության փուլում է, կատարվում են մեծածավալ քննչական, դատավարական գործողություններ, նախաքննությունն ինքնին դատաքննությունից տարբերվում է գաղտնիության ռեժիմով, ինչը պայմանավորված է ապացույցներ ձեռք բերելու, դրանց կորստի վտանգը նվազեցնելու հանգամանքներով: Գաղտնիք չէ, որ այդ գործողություններն իրականացվում են տասը անձանց մահվան հանգամանքները բացահայտելու, պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները պարզելու եւ հիմնավորելու, անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգման ուղղություններով:

- Այս պահին ձեռք բերված ապացույցները Ձեզ համար՝ որպես հսկող մարմնի, բավարա՞ր են գործի լիարժեք բացահայտման համար:

- Որպես հսկողություն իրականացնողի՝ ինձ կբավարարի այն, երբ մենք կունենանք քրեական գործի ավարտ: Քրեական գործը կարելի է քննել անսպառ եւ ցանկանալ ձեռք բերել անսահմանափակ ապացույցներ, բայց ես վստահեցնում եմ, որ այն փուլում, երբ ցանկացած դրվագով ձեռք կբերվեն տվյալներ, որոնք կգնահատվեն բավարար մեղադրական եզրակացություններ կազմելու եւ դատարան ուղարկելու համար, կկայացվեն համապատասխան որոշումներ:

- Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու գործընթացներն ի՞նչ փուլում են:

- Դրանք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են, որ կատարում է Ոստիկանությունը, եւ այդ ուղղությամբ կատարվող գործողությունները բարձրաձայնել հնարավոր չէ, որովհետեւ այդ պարագայում այդ գործողությունները ինքնանպատակ կլինեն: Շարունակվում են աշխատանքները հետախուզվողների գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ:

- Օրինակ՝ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանը վերջերս մամուլով նշել էր, որ իր գտնվելու վայրը բոլորին հայտնի է, բացի վարույթն իրականացնող մարմնից:

- Գեւորգ Կոստանյանին հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը բազմաթիվ ծանուցումներ է ուղարկել կապի տարբեր միջոցներով, եւ ժխտել, թե դրանք չեն եղել պատշաճ, նույնիսկ նա չի կարող: Մեկ օր, տասը օր, մինչեւ ամսվա վերջ նրան հնարավորություն է տրվել ներկայանալ, եւ այժմ գնահատել, թե նրա գործողությունները քննությունից թաքնվելու միտում չեն պարունակում, անհեթեթություն կլինի: Ինչ վերաբերում է նրա գտնվելու վայրի պարզ լինելուն. եթե օրինակ, անձը լինի ՀՀ իրավազորության տարածքում եւ հայտարարի, որ գտնվում է Արմավիրի մարզի որեւէ գյուղում, եւ մեր իրավապահ մարմինները գնան ու նրան չհայտնաբերեն, կստացվի, որ այդ անձի գտնվելու վայրը հայտնի է, եւ մենք չենք կարողանում նրան ձերբակալել: Այս օրինակով կարող ենք զուգահեռներ անցկացնել նրա հայտարարության հետ: Գեւորգ Կոստանյանը ՀՀ տարածքից եւ ՀՀ իրավապահ մարմինների իրավազորությունից դուրս է գտնվում, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, ես չեմ կարող ասել, թե ինչպիսի գործողություններ են իրականացվում, բայց ես վստահեցնում եմ, որ եթե ես կամ Դուք մամուլով տեղեկանում ենք կոնկրետ գտնվելու վայրի մասին, ապա օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինները դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանում եւ անպայման ստուգում են:

 

Տպել
4099 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց