Թրամփը դատի է տվել New York Times-ին. պահանջում է տեղեկատվության հերքում եւ մի քանի մլն դոլար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատի է տվել է New York Times թերթին՝ մեղադրելով պարբերականին զրպարտության եւ կեղծ տեղեկություններ հրապարակելու մեջ:

Դատի տալու համար հիմք է հանդիսացել պարբերականի հոդվածն այն մասին, որ 2016 թվականին հանրապետականների թեկնածուի շտաբը հնարավոր է՝ պայմանավորվածություններ է ձեռք բերել Կրեմլի հետ ու աջակցություն ստացել Կրեմլից քարոզարշավի ընթացքում:

Փետրվարի 26-ին Նյու-Յորքի Բարձրագույն դատարանին փոխանցված 8 էջից բաղկացած հայցադիմումի մեջ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մեղադրել են New York Times թերթին ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ ատելություն տարածելու մեջ:

Ըստ հայցի հեղինակների՝ 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի նախընտրական շտաբները կարիք չունեին պաշտոնական համաձայնագրեր կնքել Կրեմլի հետ:

Թերթում հրապարակված հոդվածում նշվել է, որ Թրամփի շտաբը եւ ռուսական կողմը, պայմանավորվածության համաձայն, պետք է աշխատեին Հիլարի Քլինթոնի դեմ, ինչն էլ ամենայն հավանականությամբ արվել է:

Հոդվածը թերթում հայտնվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ներկայացրած զեկույցի հրապարակումից 3 շաբաթ առաջ: Վերջինս վերահսկում էր 2016 թվականի ընտրարշավում Ռուսաստանի միջամտության հետաքննությունը: Զեկույցը բաղկացած է 448 էջից, որում թվարկված է ավելի քան 100 կապ Թրամփի շտաբի եւ ռուսական ներկայացուցչության միջեւ պայմանավորվածությունների մասին: Այնուամենայնիվ, քննիչները չեն կարողացել հավաքել բավարար ապացույցներ հանրապետական թեկնածուի շտաբի եւ Կրեմլի գաղտնի պայմանավորվածությունների մասին:

Հայցադիմումի մեջ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները պնդել են, որ New York Times թերթի խմբագիրները հոդվածը հրապարակելիս արդեն իսկ ծանոթ են եղել հատուկ դատախազ Մյուլլերի զեկույցի մանրամասներին:

«Որեւէ պայմանավորվածություն չի եղել, պայմանավորվածությունների մասին որեւէ տեղեկություն չի ապացուցվել, բայց թերթն ու հոդվածի հեղինակը՝ պարոն Ֆրանկելը, միտումնավոր անտեսել են այդ տեղեկատվությունը»,- ասված է հայցում:

Հոդվածին արձագանքել է Թրամփի շտաբի իրավաբանական խորհրդատու Ջեննա Էլիսը՝ հոդվածի հեղինակ Ֆրենկելի ներկայացրած տեղեկությունները որակելով սուտ եւ զրպարտություն:

Ինքը Դոնալդ Թրամփը, փետրվարի 26-ին պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ ամբողջությամբ տեղին է համարում դատական հայցը թերթի դեմ եւ հոդվածի հրապարակումը անվանել է «վատ արարք»:

New York Times թերթի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են պաշտպանել իրենց դիրքորոշումը դատարանում եւ հույս ունեն դատական գործընթացում հաղթանակ տանել: Ըստ ներկայացուցիչների՝ օրենքը պաշտպանում է ամերիկացիների իրավունքները՝ սեփական մտքերի եւ կարծիքների արտահայտման եւ հասարակական հետաքրքրություն ունեցող հարցերի շուրջ հրապարակումների մասին:

Հայցադիմումի մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որքան գումար է գնահատվում նախագահին հասված բարոյական վնասը: Այդուհանդերձ, նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ փոխհատուցման համար պահանջվող գումարը կարող է գերազանցել մի քանի միլիոն դոլարը:

Ջեննա Էլիսը հայտնել է, որ պարտության դեպքում թերթը նաեւ պարտավորվելու է վճարել Թրամփի փաստաբանական խմբի բոլոր ծառայությունների գումարը: Թրամփի փաստաբաններին, սակայն, դժվարին գործ է սպասվում, նրանք պետք է դատարանում լուրջ փաստեր ունենան եւ կարողանան իսկապես հերքել թերթի տեղեկությունները:

1964 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը խստորեն սահմանափակել է քաղաքական գործիչների եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրագրողներին զրպարտության մեջ մեղադրելու իրավունքները: Այդ որոշման համաձայն՝ դեռ նախքան դատական գործընթացի մեկնարկը հայցվորը պետք է համոզիչ փաստեր ներկայացնի դատարանին այն մասին, որ այս կամ այն հոդվածի հեղինակը նախապես իմացել է, որ իր հրապարակած տեղեկատվությունը սուտ է եւ նպատակ է ունեցել վարկաբեկել հոդվածում հիշատակված քաղաքական գործչին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2079 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել