Երևան
12 °C
ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները 2020թ. հունվարի 20-31-ը ներառյալ ստուգումներ են իրականացրել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ արտադրամասում և «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ նավթամթերքի պահեստում։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱՏՄ լրատվական ծառայությունը:
Ստուգման արդյունքում ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումները։ Մասնավորապես՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության վարչական մասնաշենքի մուտքի դռները բացվում էին դեպի ներս, սակայն մինչ ստուգման գործընթացի ավարտը, դռների բացման ուղղությունը ձևափոխվեց ելքի ուղղությամբ։ Գործարանն ամբողջությամբ համալրված չէ հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով, այն առկա է միայն հումքի պահեստում։
«ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության վարչական շենքը, արտադրամասը և պահեստները չունեն հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, արտադրամասը սարքավորված չէ ներքին հակահրդեհային ջրացանցով՝ հրշեջ ներքին ծորակներով։
«ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում նավթամթերքի տարաներից չի պահպանվում հարևանությամբ գտնվող բնակելի տներից հակահրդեհային միջտարածությունը, նավթամթերքի տարաների հարթակները թմբապատված չեն, պահեստը չունի արտաքին հակահրդեհային ջրամատակարարում և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, ինչպես նաև քարաշեն օժանդակ շինության կտուրի փայտյա հիմնատարրերը մշակված չեն հրապաշտպան լուծույթով։
Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ընկերությունների տնօրինության և աշխատակիցների հետ տարվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ, որի արդյունքում մի շարք խախտումներ և բացթողումներ վերացվել են տեղում, մյուս մասերով տրվել են կարգադրագրեր՝ թերությունների վերացման համար։
Նշվում է նաև, որ նշված երեք օբյեկտներում էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են որոշումներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի
Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ
Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները
Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերությունները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT