Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում. ՌԴ-ից պատասխանել են

Գյումրեցի Ավետիսյանների ընտանքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

ՀԺ-ի հարցման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությանը այս մասին տեղեկացրել են ՌԴ արդարադատության նախարարությունից։ Հիշեցնենք, որ 2016-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում Պերմյակովը փոխանցվեց ՌԴ-ին։ Ռուսաստանը ստանձնեց պարտավորություն՝ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին: Մինչ այժմ հայտնի չէր որեւէ տեղեկություն, թե ՌԴ-ում նա որտեղ է պահվում: 

2019 թվականի նոյեմբերի 7-ին մենք ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցմամբ խնդրել էինք այս պայմանավորվածության շրջանակներում ճշտել եւ տեղեկացնել, թե ներկայումս որտե՞ղ է գտնվում Պերմյակովը, ի՞նչ տիպի ռեժիմով է կրում պատիժը, ինչպե՞ս է նրա առողջական վիճակը:

Պերմյակովի առողջական վիճակի մասին հարցին ի պատասխան ՌԴ-ից հայտնել են, որ «դատապարտյալի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։

Տպել
2198 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան