«Բավարիան» Չեմպիոնների լիգայի 4 արտագնա խաղում 19 գոլ է խփել (տեսանյութ)

«Բավարիան» բարելավում է վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանում: Երեկ՝ փետրվարի 25-ին, մրցաշարի 1/8 եզրափակչում մյունխենցիները հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Չելսիի» դարպասը: Այսպիսով «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 4 արտագնա խաղերում գոլերի քանակը հասցրեց 19-ի: Խմբային փուլում 7:2 հաշվով հաղթել էր «Թոթենհեմին», 3:0՝ «Օլիմպիակոսին» եւ 6:0՝ «Ցրվենա Զվեզդային»:  

Երեկվա հանդիպման առաջին խաղակեսում լոնդոնցիները դիմադրում էին, սակայն 2-րդում «Բավարիան» Սերժ Գնաբրիի դուբլի (51 եւ 54-րդ րոպե) եւ Ռոբերտ Լեւանդովսկու (76-րդ րոպե) գոլի շնորհիվ հանեց այս հանդիպման բոլոր հարցերը, եւ կես ոտքով արդեն քառորդ եզրափակչում են: Գնաբրին իր բոլոր 6 գոլերը մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում խփել է Լոնդոնում, նախորդ 4-ը՝ «Թոթենհեմի» դարպասը: Լեւանդովսկին էլ միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: 11 գոլ ունի իր հաշվին եւ այս պահին 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին գերազանցում է 1 գոլով:

Օրվա մյուս խաղում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Նապոլիին», ավելին՝ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ փրկվեց պարտությունից: 30-րդ րոպեին խփած Դրիս Մերտենսի գոլին 57-րդ րոպեին պատասխանեց Անտուան Գրիզմանը: Ամեն դեպքում, ինչպես եւ «Նապոլին», «Բարսան» հաջողեցրեց անպարտելի մնալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

Այս զույգերի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները կայանալու են մարտին: Մարտի 18-ին «Բավարիան» կընդունի «Չելսիին», իսկ «Բարսելոնան»՝ «Նապոլիին»:

Տպել
497 դիտում

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար

Ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսի 407 դեպք

Երևանում հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին. տղամարդը ձերբակալվել է

ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ժամը 19:30-ի դրությամբ թոքաբորբով 13 պացիենտ է գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)