Երևան
12 °C
Հանրահայտ «Թոմը եւ Ջերին» մուլտֆիլմն արդեն 80 տարեկան է: Կատվի ու չարաճճի մկան մասին պատմությունները նայել ու դեռ շարունակում են նայել միլիոնավոր երեխաներ: Այն սիրվել ու ճանաչվել է, արժանացել «Օսկարի» ու քննադատությունների:
Ամեն ինչ սկսվել է 1930-ականների վերջին: Metro-Goldwyn-Mayer ընկերությունը բարդ առաջադրանք է տվել երիտասարդ ռեժիսորներ Ուիլիամ Հանային եւ Ջոզեֆ Բարբերային: Նրանք պետք է ստեղծեին այնպիսի սյուժե, որը կմրցակցեր «Միկի Մաուսի» (The Walt Disney) եւ «Բագզ Բանիի» (The Warner Bros.) հետ: Սկզբում Բարբերան առաջարկել է աղվեսի ու շան պայքար, սակայն հետո հեղինակները կանգ են առել կատվի ու մկան տարբերակի վրա: Ընկերության ղեկավարներն այնքան էլ ոգեւորված չեն եղել այդ գաղափարով, սակայն 1 սերիա թողարկելու համաձայնություն են տվել:

Ջոզեֆ Բարբերան եւ Ուիլիամ Հանան
Պրեմիերան կայացել է 1940 թ. փետրվարի 10-ին: Դրանից հետո ռեժիսորներն սկսել են զբաղվել այլ նախագծերով: Աշխատանքները վերսկսել են այն բանից հետո, երբ կինոթատրոններից մեկի տնօրենը նամակ է ուղարկել՝ հարցնելով, թե երբ է լինելու շարունակությունը: Մինչեւ 1954 թ. ռեժիսորները 110 սերիա են թողարկել:
Սկզբում կատվի անունը եղել է Ջասպեր, իսկ մկանը Ջինքս, սակայն կասկածներ են առաջացել, ու հեղինակները որոշել են փոխել դրանք: Մրցույթ է հայտարարվել: Այն հաղթել է Ջոն Քարը, որն առաջարկել է Թոմ եւ Ջերի տարբերակները:

Մի կողմից մուլտֆիլմը սիրվել ու մրցանակների է արժանացել: Մինչեւ 1958 թ. այն 7 անգամ «Օսկար» է ստացել «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ» ֆիլմ անվանակարգում: Մյուս կողմից նաեւ քննադատություններ են եղել: Պատճառներից մեկը տանտիրուհու՝ սեւամորթ գեր կնոջ կերպարն է: Ոմանց կարծիքով՝ դա ռասսայական խտրականության դրսեւորում է եղել: Հետեւաբար հեռուստատեսությամբ ցուցադրելիս սեւամորթ տանտիրուհուն երբեմն փոխարինել է սպիտակամորթ գեր իռլանդացի կին:

Բացի այդ՝ մշտապես կարծիքներ են եղել, որ մուլտֆիլմը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության վրա: Այս կարծիքի հետ ոչ բոլոր հոգեբաններն են համաձայն: Կան տեսակետներ, որ այդ մտավախությունները հիմնավորված չեն: Մասնագետներ կան, որոնք ընդգծում են, որ երեխաները շատ արագ հասկանում են, որ այն, ինչ ցուցադրվում է, իրական չէ եւ իրականության մեջ պարզապես հնարավոր չէ:
Առաջիկայում սպասվում է այս կերպարների մասին պատմող արդեն լիամետրաժ ֆիլմ: Այն նախաձեռնել է Warner Bros. ընկերությունը: Պրեմիերան նախատեսվում է 2020 թ.:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT