Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի ետեւից. ինչ է կատարվել հ.52 դպրոցում

Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցում շուրջ մեկ ամիս է՝ խաթարված է դասապրոցեսը: Պատճառն ամիսներ առաջ տեղի ունեցած իրադարձությունն է, որի պատճառով սրվել են դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից մեկի մոր եւ մայրենիի ուսուցչուհի Հայկավարդ Դավթյանի հարաբերությունները: Այս ամենն այնքան է խորացել, որ երեկ դասապրոցեսի ժամանակ երեխայի մայրը քաշքշել, նույնիսկ հարվածել է ուսուցչուհուն:

Թե ինչ է տեղի ունեցել երեկ

Երեկ 5-րդ դասաժամին, երբ մայրենի լեզվի ուսուցչուհի Հայկավարդ Դավթյանը դեռեւս նոր էր ողջունել աշակերտներին եւ պատրաստվում էր նրանց տետրերը բաժանել, աշակերտներից մեկի ծնողը ներս մտնելով հայհոյանքներ է հասցրել մանկավարժի հասցեին, այնուհետեւ՝ քաշքշել, ճանկռել, իսկ վերջում ապտակել նրան:

30 աշակերտներ, որոնք ականատես են եղել այս տեսարանին, խուճապի են մատնվել: Դասարան մտած ծնողի տղան, որը եւս սթրեսային իրավիճակում է գտնվել, իջել է տնօրենի սենյակ ու կանչել նրան, որ կանխի իրավիճակը: Մինչ այդ ուսուցչուհու ճնշումն է բարձրացել եւ ստիպված կանչ է գրանցվել շտապօգնության ծառայություն, որը հանգստացնող դեղորայք է տվել ե՛ւ ուսուցչուհուն ե՛ւ երեխային:

Այդ օրը մայրն առավոտվանից է երեխայի հետ հաստատություն մտել՝ պատճառաբանելով, թե ցանկանում է մասնակցել դասապրոցեսին, տնօրենն էլ ընդառաջել է՝ փորձելով հարթել նրա եւ ուսուցչուհու մեջ՝ ավելի վաղ եղած տհաճ խոսակցությունը:

Սա ապտակ էր ուսուցչին

Ծնողի եւ վերոնշյալ մանկավարժի միջեւ հարաբերությունները սրվել են ամիսներ առաջ: Երեխայի մայրը դիմել է կրթական հաստատություն, որպեսզի աշխատանքից հեռացվի տվյալ դպրոցի մայրենիի ուսուցչուհին՝ նշելով, որ նա հարվածել է իրենց տղային: Երեխայի մայրը նաեւ դիմել է Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ոստիկանություն, սակայն հիմքեր եւ ապացույցներ չեն եղել՝ գործին ընթացք տալու համար: Ծնողը դեռ ամիսներ առաջ դպրոցում փորձել է հարվածել ուսուցչուհուն, սակայն անձնակազմը թույլ չի տվել:

Թե երբ է եղել այդ դեպքը, ինչ է իրականում տեղի ունեցել, պատասխանները հակասական են: Վերոնշյալ ծնողը քաղաքապետարանում ու ոստիկանությունում պատմել է, որ մանկավարժը ծեծել, ապա համոզել է երեխային, որ ոչինչ չպատմի: Մայրենի լեզվի ուսուցչուհի Դավթյանը մեր զրույցում կտրականապես ժխտեց դա, ասաց՝ երբեւէ ո՛չ հարվածել է տղային, ո՛չ էլ՝ վիրավորել:

Նրա կարծիքով՝ ծնողի քայլը վրեժխնդրություն է: Ինչպես պատմեց, անցած տարի լրացրել է երեխայի բացակայությունների 200 ժամը, նա մնացել է նույն դասարանում, որից հետո ոչինչ չի փոխվել, ու դարձյալ բացակայությունները հասել են անթույլատրելիի շեմին: Մի անգամ, երբ ծնողը դասից փորձել է տանել տղային, ուսուցչուհին հիշեցրել է, որ կարող է նույն խնդրին բախվել ու դժգոհել, որ հաճախ երեխան անպատրաստ է ներկայանում, այս ամենը կարծես թե դուր չի եկել ծնողին:

2 օր անց դպրոցում ամեն ինչ խաթարվել է, քաղաքապետարանից, ոստիկանությունից այցեր ու զանգեր են սկսվել: Ծնողը չի համաձայնել երեխային այլ դասարան տեղափոխել, այլ միայն պահանջել աշխատանքից ազատել ուսուցչին:

Դավթյանն իր աշակերտին ներկայացրեց հետեւյալ կերպ՝ նա այն մարդը չէր, որ որեւէ մեկը ձեռք բարձրացներ կամ դիտողություն աներ: Տղան ընկճվածություն ունի, քանի որ նույն դասարանում է մնացել, նաեւ՝ ճնշվածություն ծնողների կողմից:

Ուսուցչուհին այս դեպքի հետ կապված դիմել է ոստիկանություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Մեր զրույցի ընթացքում նա չէր կարողանում զսպել արցունքները: Նրա խոսքով՝ սա ոչ թե ապտակ էր կոնկրետ իրեն, այլ ապտակ էր ուսուցչին։

Հաստատության տնօրեն Նարինե Շառյանի կարծիքով՝ տվյալ ուսուցչուհին ծնողի թիրախում է հայտնվել, քանի որ բարձրաձայնել է բացակայությունների խնդրի մասին։ Տղան նախորդ դպրոցում եւս հաճախակի է բացակայել:

Նրա խոսքով՝ երեխայի մայրը, երբ տեսել է, որ աշխատանքից չեն հեռացնում ուսուցչուհուն, տղային մեկ այլ դպրոց է տարել՝ առանց գործերը հաստատությունից վերցնելու, ապա որոշ ժամանակ անց արդեն երեխայի հետ եկել դպրոց ու խնդրել, որ ինքն էլ դասերին մասնակցի:

Քանոնով հարվածել է, բայց կապտուկը չկա

Այսօր առավոտյան երեխան կրկին դասին ներկա չէր: Ուսուցիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ հայրը՝ Հովհաննես Քոչարյանը, եկել է ու տարել՝ պատճառաբանելով, որ աշակերտը նստել է մեխին ու վնասվել:

Ավելի ուշ երեխայի հորը հանդիպեցինք դպրոցի դռների մոտ: Վերջինս նշեց, որ տեղյակ չէ՝ կինը հարվածե՞լ է ուսուցչուհուն, թե՞ ոչ, բայց եթե նույնիսկ հարվածել է, ապա պահի ազդեցության տակ՝ իր երեխային պաշտպանելու համար, քանի որ մանկավարժն էլ տղային է ավելի վաղ ծեծել:

Նրա խոսքով՝ երեխան սկզբում պատմել է, որ ուսուցչուհին քանոնով հարվածել է, հետո՝ թրջոց դրել, որոշ ժամանակ անց տղան խոսքը փոխել է ու ասել, որ ոչ մի բան էլ չի պատահել:

Հայրը կարծում է, թե որդուն համոզել են լռել, քանի որ նա ոչ մի կերպ չի ցանկանում դասերին հաճախել: Ծնողները, այնուամենայնիվ, երեխայի ձեռքերին որեւէ կապտուկ չեն տեսել, ուշ են իմացել կատարվածի մասին:

Հոր պարզաբանմամբ՝ նրա բացակայությունների պատճառն առողջական խնդիրներն են, իսկ եթե սովորեր, ապա գերազանցիկ կլիներ: «Ես ուզում եմ՝ երեխան հանգիստ գնա դպրոց, այստեղ, թե ուրիշ հաստատություն»,- ասաց նա:

Դասարանի ծնողական խորհրդի նախագահ Չինար Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ աշակերտը դասարանցիների հետ խնդիր չի ունեցել, թեպետ երբեմն շատ աշխույժ են լինում, վազում, իրար հրում են դասամիջոցներին:

Կկանոնակարգվեն ծնողների եւ ուսուցիչների փոխհարաբերությունները

Այսօր դպրոցում էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը քննարկում ունեցավ դպրոցի տնօրենի, փոխտնօրենների եւ աշակերտի հոր հետ: Ավելի ուշ Վիրաբյանը նշեց, որ 2 կողմին էլ լսել է եւ խորհրդակցություն կազմկակերպել՝ ուսուցչին սատարելու համար: «Ուսուցիչը, այս դժվարին պայմաններում աշխատելով, արժանի չէ, որ իր վրա ձեռք բարձրացնեն»,- ասաց նա:

Քննարկման արդյունքում որոշվել է առաջարկել փոխել երեխայի դասարանը, իսկ ոստիկանությունն էլ իր հերթին կանցկացնի անհրաժեշտ հետաքննություն, որպեսզի պարզի՝ արդյոք եղել է բռնություն երեխայի նկատմամբ:

Վիրաբյանի խոսքով՝ այսօր տրվել են հանձնարարականներ ոչ միայն դպրոցի ղեկավարությանը, այլեւ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը, եւ այսուհետ կկանոնակարգվեն ծնողների եւ ուսուցիչների փոխհարաբերությունները: Ծնողները չեն կարող ներկա լինել այնտեղ, որտեղ գտնվելու իրավունքն օրենքով չունեն: «Մենք ամեն ինչ կանենք, որ մեր ուսուցիչների անվտանգությունն ապահովենք»,- արձանագրեց Երեւանի քաղաքապետի տեղակալը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7561 դիտում

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

Միհրան Հակոբյանին դարանակալել, հետապնդել են. բռնությունը նախապես է պլանավորվել. հայտնի է՝ ովքեր են իրականացրել

COP17-ը հանրային-մասնավոր համագործակցության արդյունավետ նոր մեխանիզմների ձևավորման հիանալի հնարավորություն է

Երբ և ինչպես պետք է քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից. տեսանյութ

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

ԲՏԱ փոխնախարարն ու Համաշխարհային բանկի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ի համար նախատեսվող նոր ծրագրի մշակումը

ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը ԼՏՕ փոխճանաչման ուղղությամբ

Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել

Երևանի համայնքային 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է

Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում. քննարկվել է Բրունների առաջիկա այցը Հայաստան

Տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ»-ը, որի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը

Կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր ընտրություն կազմակերպելու օնլայն հնարավորություն. ինչպես միանալ պահանջին

Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. ՀՀ նախագահի ելույթը

Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ

Պայթյուն Նորապատ գյուղում. կա տուժած

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին

ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան

Փաշինյանը Մոսկվայում այցելել է «Ատոմ» թանգարան, մասնակցել միջազգային կոնֆերանսի. լուսանկարներ

Բա էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում, թե՞ Սերժը թևեր չէր տվել. Ղազարյան

Կալիֆոռնիայում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ. տեսանյութ

Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու