Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ իր առաջին այցն է կատարել Հնդկաստան: Այցը սկսվել է երկրի արեւմուտքում գտնվող Գուջարաթ նահանգի խոշորագույն քաղաքից՝ Ահմեդաբադից: Այնտեղ նա խոսել է հասարակության առջեւ՝ «Մոթեր» մարզադաշտում, որը համարվում է աշխարհի ամենամեծ կրիկետային մարզադաշտը:
BBC-ն հայտնում է, որ Թրամփի ելույթը «Մոթեր»- ում լսելու համար մարզադաշտ է ժամանել ավելի քան 100 հազար մարդ, որոնց թվում, առաջին շարքում Թրամփին լսում էր նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը ծնունդով հենց Գուջարաթից է. երբեմն Մոդիին անվանում են «հնդկական Թրամփ»:
Որպես Թրամփի այցի նպատակ նշվում է աշխարհի 2 խոշորագույն ժողովրդավարությունների միջեւ կապերի խորացումը: Թրամփի ելույթը Հնդկաստանի «Մոթեր» մարզադաշտում արդեն մամուլում համեմատվել է Հյուսթոնում 2019 թվականի սեպտեմբերի 22-ին Մոդիի ելույթի հետ, երբ Հնդկաստանի վարչապետը հյուրընկալվել էր հնդկական սփյուռքի կողմից:
Թրամփին Հնդկաստանում բարձր մակարդակով ընդունելություն են ցուցաբերել: Նրան ուղղված ողջույնները սկսվել են դեռ «Մոթեր»-ի ճանապարահին, որի 2 կողմերում տեղադրվել էին գովազդային վահանակներ՝ 2 առաջնորդների պատկերներով եւ կարգախոսներ ՝ «Երկու ուժեղ անհատականություն ՝ մեկ պատմական պահ» վերնագրմամբ: Նախագահ Թրամփին դիմավորել են ճանապարհի երկու կողմերում սպասող Գուջարեթի բնակիչները, Հնդկաստանի մշակույթն ու արվեստը ներկայացնող երգիչներ, դերասաններ:
Ներկայացնելով այցի մանրամասները, լրատվականը գրում է, որ մարզադաշտում Թրամփի մուտքը եղել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի երաժշտության ներքո: Իր ելույթն ԱՄՆ-ի նախագահը սկսել է հնդկական ավանդական ողջույնով՝ «նամաստեով», որին հետեւել են քաղաքացիների բուռն ծափերը: Այնուհետ Թրամփը հակիրճ մեջբերել է Հնդկաստանի պատմության կարեւորագույն պահերը՝ հնագույն ժամանակների պատմությունից մինչեւ Բոլիվուդ եւ եզրափակել. «Հնդկաստանը միշտ իր ուրույն տեղն է ունենալու մեր սրտերում»: Թրամփը գովեստի խոսքեր է շռայլել նաեւ Հնդկաստանի վարչապետի հասցեին. «Մոդիին բոլորը սիրում են, բայց ես ուզում եմ ասել, որ նա հասարակ մարդ չէ: Նա ոչ միայն Գուջարաթի հպարտությունն է, այլ նաեւ կենդանի ապացույցն այն բանի, որ համառ աշխատանքով մարդը կարող է հասնել այն ամենին, ինչի ձգտում է»: Ի դեպ, Թրամփը, ինչպես հատուկ է իրեն, խոսքի ընթացքում շփոթեց մի քանի անուններ եւ տեղանուններ, սխալ հնչողությամբ արտասանեց որոշները՝ դեռ ելույթի ամենասկզբից սխալ արտաբերելով հյուրընկալող քաղաքի՝ Ահմեդաբադի անունը:
Այս կիքսերից հետո, ըստ որոշ լրատվամիջոցների, մեկ այլ խնդիր էլ է ստեղծվել Թրամփի համար: Հայտնի մսակեր համարվող նախագահին Հնդկաստանում գտնվելու օրերին մատուցելու են բուսական ծագման սնունդ, որը նա տանել չի կարողանում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնի բուսակեր է եւ հատուկ հյուրի համար նախատեսված կառավարական ընթրիքն ամբողջությամբ կազմված է լինելու բուսական կերակուրներից, որի շուրջ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Թրամփը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել:
ԱՄՆ-ի նախագահը տիկնոջ հետ այցելել է Սաբարմաթի Աշրամ՝ Մահաթմա Գանդիի նստավայրը, որտեղ վերջինս ապրել է 13 տարի:
Այնտեղ Թրամփն ու տիկինը՝ Մելանյան, փորձել են աշխատել Գանդիի հանրահայտ թել մանելու անիվի վրա, որը դարձել է երկրի անկախության ու օտար գերիշխանության դեմ համար Հնդկաստանի մղած պայքարի խորհրդանիշներից մեկը:
2 երկրների ղեկավարներն այնուհետ բանակցություններ են վարել՝ քննարկելով ապրանքաշրջանառության եւ առեւտրի մասին հարցեր:
Իսկ ինչ է տալու Թրամփին՝ Հնդկաստան այցը: Բանն այն է, որ Հնդկաստանը Միացյալ Նահնագների՝ մեծությամբ իններորդ առեւտրային գործընկերն է: 2018-ին 2 երկրների միջեւ առեւտրի ծավալը կազմել է 142,6 միլիարդ դոլար: Մինչդեռ չնայած այս ամենի եւ քաղաքական հարցերում եղած փոխըմբռնմանը, առեւտրի հարցերում 2 երկրների միջեւ չկա լիակատար համաձայնություն: Դոնալդ Թրամփը նախկինում անընդունելի էր անվանում հնդկական ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը, իսկ Հնդկաստանը համարում հարկերի թագավոր: 2019-ին Միացյալ Նահանգները Հնդկաստանին զրկեց առեւտրային արտոնություններից, որի շնորհիվ շատ ապրանքներ Միացյալ Նահանգներ ներմուծվում էին անվճար: Այս քայլն իր պատասխանն ունեցավ. Հնդկաստանը կոշտ տուրքեր սկսեց սահմանել ամերիկյան ապրանքների որոշ տեսակների համար:
Անցյալ տարի Միացյալ Նահանգները հրապարակեց մի զեկույց, համաձայն որի ՝ Հնդկական տուրքերը մեծագույն տնտեսությունների շարքում ամենաբարձրն էին:
Ամերիկացիների համար հատկապես ձեռնտու չեն բժշկական սարքավորումների գների կարգավորումը եւ Հնդկաստանի կողմից ներդրված թվային տվյալների պահպանման նոր կանոնները: Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում այդ հարցերից որոշները կլուծվեն:
ԱՄՆ-ի նախագահի այցի ընթացքում 2 երկրների ղեկավարները կստորագրեն մի շարք համաձայնագրեր՝ մտավոր սեփականության, առեւտրի եւ անվտանգության ոլորտների վերաբերյալ: Հնդկաստանը պայմանագիր կկնքի 30 ամերիկյան MH-60R Seahawk եւ AH-64E Apache ռազմական ուղղաթիռներ գնելու վերաբերյալ, որոնց ընդհանուր արժեքը 2,6 միլիարդ դոլար է կազմում:
Շատ կարեւոր հարցերի մասին, որոնցից է նաեւ վերադարձն առեւտրային արտոնություններին, բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ այցից մի քանի օր առաջ դեռ Թրամփը հայտարարել էր, որ «կարեւոր բաներ կմնան ավելի ուշ քննարկման համար»:
Reuters գործակալության փոխանցմամբ, նախատեսվում է նաեւ, որ այս այցի ընթացքում ամերիկյան Westinghouse էներգետիկ ընկերությունը նոր պայմանագիր կկնքի Հնդկաստանի միջուկային էներգիայի կորպորացիայի հետ՝ 6 միջուկային ռեակտորների կառուցման համար ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը նոր ռեակտորների գնման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ 2008-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT