Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

22/02/2020 schedule18:00

Հանրաքվեի քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ընդդիմադիր ուժերն աղմուկ են բարձրացրել, թե տեսեք, Փաշինյանը երկու լուսանկար  էհրապարակել, քանդուքարափ ճանապարհի նկարի վրա գրված է « ոչ», ասֆալտապատ ճանապարհի վրա՝ «այո», ախր ի՞նչ կապ ունեն ճանապարհները հանրաքվեի դրված հարցի հետ, եւ այլն: Ընդ որում՝ այդ նույն ընդդիմադիր ուժերն ամեն առիթով հայտարարում են, թե հանրաքվեն պետք է օգտագործել որպես գործող իշխանություններին անվստահություն հայտնելու հնարավորություն: Այսինքն՝  հենց իրենք են մի կողմ դնում հանրաքվեի կոնկրետ բովանդակությունն ու դրան մոտենում «սեւ ու սպիտակի» տրամաբանությամբ, բայց դժգոհում են, որ իշխանությունները նույնպես հանրաքվեն ընկալում են որպես հանրային հսկայական աջակցության վերահաստատման հնարավորություն:

Իսկ եթե հարցին մոտենանք իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակի տրամաբանությամբ, ապա այո, ոչ միայն Հայաստանում իրականացված աննախադեպ ծավալի ճանապարհաշինությունն անմիջական կապ ունի հանրաքվեի հետ, այլեւ ընդհանրապես հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած բոլոր դրական տեղաշարժերը: Ընդ որում՝ այնպես չէ, որ նախկինների օրոք Հայաստանում որեւէ ճանապարհ չի նորոգվել կամ ընդհանրապես շինարարություն չի իրականացվել: Իհարկե իրականացվել է, բայց՝ շատ ավելի փոքր ծավալներով, ու կոռուպցիոն համակարգն էլ այդ ամենն ընկալել է որպես «կթու կով» ու «քերել»՝ ինչքան պետք է եղել (ապացույց՝ հարուցված քրեական գործերը): Հենց նախկինների օրոք են տարբեր տրամաչափի պաշտոնյաները միլիարդներ կուտակել ու հիմա չարախնդում են, թե « էս չե՞ք, արա, էդքան խոսում եք, բայց եղած-չեղած՝ 105 միլիոն դոլար եք հետ բերել»:

Այո, 20 տարի շարունակ երկիրը թալանվել է, ու այդ ընթացքում պաշտոնավարած գրեթե բոլոր «պետական այրերը» դոլարային միլիոնատերեր են՝ անկախ նրանից, հնարավո՞ր է դա փաստերով ապացուցել, թե՞ «թղթերով ամեն ինչ կարգին է»:  Ընդ որում՝ մեծ ցանկություն կար այդ 20 տարիները երկարաձգել անորոշ ժամանակով, ու այսօր որպես  «օրինականության վերջին բաստիոն» ներկայացող Հրայր Թովմասյանը հաճույքով ստանձնեց այդ գործը եւ այնպիսի Սահմանադրություն գրեց, որը Սերժ Սարգսյանին տալիս էր այդ հնարավորությունը: Ճիշտ է, նա իրենից անկախ պատճառներով չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից, բայց դրանից Հրայր Թովմասյանի մատուցած ծառայության էությունը չի փոխվում: Ու նաեւ այնպես չէ, որ այդ ամենն անցյալում է մնացել, եւ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանն այլեւս նախկիններին որեւէ բանով չի կարող օգնել: Լավ էլ կարող է ու ինքն էլ կարծես թե առանձնապես դեմ չէ: Օրինակ՝ եթե իշխանությունները նախկինում պետությունից ու ժողովրդից թալանածը վերադարձնելու մեխանիզմներ ստեղծեն, Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը միշտ էլ կարող է ինչ-ինչ պատճառաբանություններով այդ մեխանիզմները ճանաչել հակասահմանադրական ու դրանով իսկ անգնահատելի ծառայություն մատուցել նախկիններին: Նույն կերպ կարող է խոչընդոտել, ասենք, որ բացահայտվեն ազգային հարստությունը շահագործող բիզնեսների իրական սեփականատերերը, ու կստացվի, որ անցյալում ինչ եղել՝ եղել է, ով ինչքան թալանել՝ թալանել է, հիմա թող հանգիստ վայելեն այդ միլիարդները, քարոզչամիջոցներ ֆինանսավորեն, վարձկաններ հավաքագրեն ու բողոքի ակցիաներ կազմակերպեն...

Պարզ ասած՝ ոչ թե Սահմանադրական դատարանն է «արդարադատության վերջին բաստիոնը» այլ Հրայր Թովմասյանն է այն խրամատում, որը պաշտպանում է նախկինների՝ կուտակած հսկայական հարստությունն իշխանությունների դեմ օգտագործելու իրավունքն ու հնարավորությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3477 դիտում

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ