Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությանը։ Քննարկվել են Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում հայ-շվեյցարական համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանն ուրախությամբ նշել է, որ նշանակումից հետո իր առաջին պաշտոնական հանդիպումներից մեկը հենց այս կարևոր թեմայով է։ Նա արձանագրել է Հայաստանի կառավարության մոտեցումը` զարգացնել գյուղատնտեսությունը, որի նպատակն է նպաստել գործազրկության ցուցանիշի նվազմանը և աղքատության հաղթահարմանը։

Շվեյցարական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն տիկին Դանիել Մյուլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ավելի քան 10 տարի Հայաստանում գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրենց իրականացրած ծրագրերը։ Անցած տարիներին 6 մարզերի շուրջ 200 բնակավայրերում մսամթերքի և կաթի վերամշակման ամբողջական արժեշղթայի ստեղծման ընթացքում շվեյցարական կողմի համար ակնհայտ է դարձել համապատասխան մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Ըստ տիկին Մյուլի՝ դա է պատճառը, որ որոշում է կայացվել մեր երկրում իրականացվելիք ծրագրերում ներառել նաև կրթական բաղադրիչը։ Նա ասել է, որ թեև հնարավոր չի լինելու այս ոլորտում Շվեյցարիայի փորձը նույնությամբ ներդնել Հայաստանում, բայց դրա տեղայնացումը կարող է արդյունավետ լինել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը` համագործակցել միջին մասնագիտական կրթության ոլորտում։ Նրա խոսքերով, մեր երկրում նոր սպանդանոցների գործարկումից հետո ենթադրվում է, որ կզգացվի համապատասխան կարողություններ ունեցող մասնագետների կարիք։ Նախարարի տեղակալը կարևորել է, որ համագործակցության ծրագրերը կրեն համակարգային բնույթ, որ դրանցից օգտվեն ոչ միայն կոնկրետ համայնքներ ու ապագա ֆերմերներ, այլ երկարաժամկետ կտրվածքով դրական ազդեցությունը զգացվի նաև տնտեսության վրա։

ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքերով, վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի զարգացումներն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգեր, խելացի անասնագոմեր, ստեղծել են նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, հայկական կողմը համապատասխան սարքավորումների և նյութատեխնիկական բազայի կարիք է ունենալու։

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ առաջին քայլն արդեն արված է, նախապատրաստական աշխատանքներից, կարիքների գնահատումից, նոր գործընկերներ ու փորձագետներ ներգրավվելուց հետո, կազդարարվի ծրագրի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Տպել
2747 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ