Երևան
12 °C
Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հրապարակային բանավեճն, իհարկե, լայնորեն քննարկվեց եւ շարունակում է քննարկվել հանրության բոլոր շերտերում: Այդպես էլ պիտի լիներ, պարզապես ապշեցնում է այդ քննարկումների պարզունակությունը, որով ամեն ինչ հանգեցվում է «ով ում պորտը տեղը դրեց» հարցին: Թեեւ դա նույնպես հասկանալի է: Նման հրապարակային բանավեճերի ժամանակ ամեն հայ մտովի իրեն դնում է պետության ղեկավարի տեղը ու մտածում, որ այ՝ Փաշինյանի փոխարեն ինքը ոչ թե Տիգրան Մեծից կխոսեր, այլ Հայասայից կամ Արտաշես Առաջինից, կհամեմատեր «կոկա-կոլայի» եւ ադրբեջանական պետության տարիքները, գրպանից կհաներ Վիլսոնի քարտեզն ու «կշըպպացներ» Ալիեւի դեմքին, եւ այլն: Ինչեւէ: Անգամ այս որակի քննարկումների եզրակացությունը գրեթե միանշանակ է՝ «մեր վարչապետն Ալիեւի պորտը տեղը դրեց»:
Իրականում հասկանալի է, որ որեւէ հակամարտության ելք առանձնապես կախված չէ հակամարտության կողմերի ղեկավարների պերճախոսության մակարդակից (թեեւ դա նույնպես կարեւոր է): Առանձնապես հաճելի չէր նաեւ տեսնելը, թե ինչպես է միջազգային հանրությունը երկու երկրների ղեկավարներին դրել այն բռնցքամարտիկների վիճակում, որոնց ստիպում են ռինգ մտնելուց առաջ կանգնել տեսախցիկների առջեւ ու նայել միմյանց աչքերի (լավ իմանալով, որ իրականում ամեն ինչ որոշվելու է րոպեներ անց՝ ռինգում): Բայց փաստն այն է, որ կոնկրետ այդ «Հայացքների մենամարտում» վարչապետ Փաշինյանը մի քանի կարեւոր արձանագրումներ արեց եւ հստակ ուղերձներ հասցրեց միջազգային հանրությանը:
Առաջին՝ Լեռնային Ղարաբաղը եւ՛ հակամարտության կողմ է, եւ ՛բանակցությունների, ու առանց ԼՂ հետ բանակցելու հնարավոր չի լինելու կարգավորել հակամարտությունը: Ընդ որում՝Փաշինյանը սա հիմնավորեց նաեւ միջազգային փաստաթղթերով (բիշքեկյան հրադադար, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողով) ու դրանով իսկ ծուղակի մեջ ներքաշեց Ալիեւին: Վերջինս ստիպված էր որպես հակափաստարկ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, իսկ դրանցում (ուշադրություն) արձանագրված է, որ այդ տարածքները գրավել է ոչ թե Հայաստանը, այլ «տեղի հայկական ուժերը», այսինքն՝ ԼՂ բանակը: Հետեւաբար՝ եթե Ադրբեջանը պահանջում է վերադարձնել այդ տարածքները, պիտի պահանջի ԼՂ իշխանություններից, այլ կերպ ասած՝ բանակցի նրանց հետ:
Երկրորդ՝ Փաշինյանն արձանագրեց, որ այդ տարածքներն ադրբեջանական կողմի համար են տարածքներ, իսկ հայկական կողմի համար դա անվտանգության խնդիր է, Ղարաբաղն էլ իր անվտանգության հարցում զիջումներ չի անելու, այսինքն՝ զիջելու բան չունի:
Երրորդ՝ երկխոսության ընթացքում Փաշինյանը հերթական անգամ խոսեց կարգավորման՝ նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին, իսկ Ալիեւն այդպես էլ սիմետրիկ հայտարարություն չարեց՝ դրանով իսկ ի տես միջազգային հանրության բացահայտելով, որ ապակառուցողական կողմը հենց իրենք են:
Չորրորդ՝ ինչպես հայտնի է, քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարության եւ ընդհանրապես՝ միջազգային քաղաքականության հիմքում մարդն է: Երկխոսության ընթացքում Փաշինյանը խոսում էր մարդու մասին, Ալիեւը՝ տարածքների, եւ միջազգային հանրությունը, վստահաբար, ընկալեց սա ու արձանագրեց կողմերի «քաղաքակրթական տարբերությունը», թեեւ այդ մասին բարձրաձայն խոսելն ընդունված չէ:
Մի խոսքով՝ Մյունխենում միմյանց «պորտը տեղը դնելու» խնդիր չկար: Մեր խնդիրն էր՝ միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրականում որտեղ է Ադրբեջանի «պորտը», եւ որտեղ է մերը, ու մեծ հաշվով՝ դա մեզ հաջողվեց:
Հ. Գ. Ինչ վերաբերում է քարոզչական արձագանքներին, ապա ընդամենը արձանագրենք, որ «հայկական կողմի պարտության» մասին մեծ ոգեւորությամբ խոսում են բացառապես ադրբեջանցիներն ու ՀՀԿ-ականները: Մեկնաբանություններն ավելորդ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT