SOAD-ի շրջագայության արդեն 3 համերգի տոմսերը սպառված են. Երեւանի մասին նորություն չկա, ելույթների քանակն ավելացել է

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի 2020 թ. շրջագայության արդեն 3 համերգների տոմսերն ամբողջությամբ վաճառված են: Այսպես է նշված շրջագայության ծրագիրը ներկայացնող կայքում: Վերջինը սպառվել են մայիսի 22-ին Լոս Անջելեսում նախատեսված ելույթի տոմսերը: Մինչեւ այդ վերջացել էին հունիսի 21-ին Ֆրանսիայում եւ հուլիսի 3-ին Իսպանիայում նախատեսված համերգների տոմսերը:

Ընթացքում պարբերաբար ավելանում է նաեւ շրջագայության համերգների քանակը: Եթե նախնական ծրագրի համաձայն՝ ելույթները միայն Եվրոպայում էին, նախատեսվում էին 14-ը, ապա հետագայում 14-ը դարձավ 17, հիմա էլ՝ 19, ու միայն Եվրոպայում չէ, որ սիրված խմբի անդամները երգելու են: 2 համերգ է ավելացել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում: Դրանք տեղի կունենան մինչեւ Եվրոպա մեկնելը՝ այս տարվա մայիսի 22-ին ու 23-ին: Իսկ հունիսի 3-ին արդեն SOAD-ը կներկայանա Ամստերդամի իր հանդիսատեսին:

Շրջագայության վերջին համերգը տեղի է ունենալու հուլիսի 5-ին Բելգիայում: Երեւանյան ելույթի մասին ծրագրում ոչինչ նշված չէ: Դրա մասին խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել էր 2019 թ. հոկտեմբերին Երեւանում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովի ժամանակ: Ասել էր, որ նախատեսում են Երեւան գալ հունիսին, սակայն օրվա, վայրի ու այլ մանրամասների մասին կհայտնեն ավելի ուշ:

Սա կլինի 5 տարի անց SOAD-ի 2-րդ համերգը Հայաստանում: Առաջին անգամ խումբն այստեղ իր հանդիսատեսին հանդիպել էր 2015 թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը, որը կրում էր «Արթնացրեք հոգիները» խորագիրը, տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում:

Մայիսի վերջից սկսվող շրջագայությունը բարեգործական է: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3153 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով