Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Օրեր առաջ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) դրամաշնորհ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրի: Նշել էր, որ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմին գումար է տրամադրվել ֆրանսիայում կայանալիք մի փառատոնի մասնակցելու համար այն դեպքում, երբ նախ փառատոնն անց չի կացվում հայտում նշված ժամանակահատվածում եւ հետո տվյալ ֆիլմն ընդհանրապես ընդգրկված չէ նշված փառատոնին ներկայացվելիք կինոնկարների ցանկում:

Նախքան նյութը կհրապարակվեր՝ ՀԺ-ն ԿԳՄՍՆ-ից մեկնաբանություն էր խնդրել տեղի ունեցածի վերաբերյալ: Այսօր ԿԳՄՍՆ-ն մեզ տրամադրել է գրավոր պատասխան, որտեղ հիմնավորորել է  «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Ֆրանսիայում ներկայացնելու համար մոտ կես միլիոն ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտությունը:

Նախարարությունից էլ են փաստում, որ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Մոնտելիմարում կայանալիք «Գիրը՝ էկրանին» բուն փառատոնի ծրագրում ընդգրկված չէ եւ չի ներկայացվելու: Միեւնույն ժամանակ հավելում են՝ «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը տարվա ընթացքում, իր ընտրությամբ ներկայացնում է ֆիլմեր, որոնք նպատակահարմար է գտնում տարածել: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային համագործակցության եւ արվեստի լուսաբանման համատեքստում գործընթացն այս տարի մեկնարկել է հայկական՝ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրումով:

ԿԳՄՍՆ-ից նաեւ հայտնում են, որ փառատոնից դուրս ֆիլմերի ցուցադրումը նշված կինոփառատոնի ծրագրային քաղաքականություններից մեկն, որն իրականացվում է փառատոնի բուն օրերից դուրս՝ տարվա ընթացքում: Մոնտելիմարի փառատոնն ընդգրկում է ավելի քան 20,000 մարդ: Հայկական ասոցիացիան փառատոնի գործընկերն է 2015 թվականից:

Քանի որ այս հարցը բարձրաձայնել էր Հովհաննես Գալստյանը, ԿԳՄՍՆ-ն նաեւ անդրադարձել է նրան, նշել, որ անհասկանալի է, թե ինչու է վերջինս հրապարակ բերել արհեստական օրակարգ:

«Մասնագիտորեն իրազեկ յուրաքանչյուր գործիչ գիտակցում է, որ որեւէ կինոարտադրող երկիր չի կարող վարել իր քաղաքականությունը՝ կողմնորոշվելով միայն «Ա» դասին պատկանող փառատոներով»,- նշվում է նախարարությունից ստացված գրության մեջ: Գերատեսչությունից միաժամանակ վստահեցնում են, որ խելամիտ կինոքաղաքականությունը պահանջում է կինոշուկաների տարբերակում (դիվերսիֆիկացում)՝ ըստ համատեղ արտադրության մասնակից կողմերի նպատակների, կինոարդյունքի բովանդակության: Որպես օրինակ նշում են FIAPF-ի դասակարգմամբ «Ա» դասին չպատկանող այնպիսի կինոփառատոներ, ինչպիսիք են՝ Ռոտերդամի, Թելյուրայդի, Սանդանսի միջազգային կինոփառատոները:

«Պատշաճ չենք համարում միեւնույն չափանիշներով կողմնորոշվելու ռեժիսորի պահանջը՝ ստեղծագործողին եւ կինոարտադրողին: Պետական քաղաքականության առաջնահերթությունները վերաբերում են նախ եւ առաջ ստեղծագործող անհատների լիարժեք գործունեությունն ապահովելուն, կինոարդյունքը տարբեր ձեւաչափերով տարածելուն եւ ներկայացնելուն»,- նշում են ԿԳՄՍՆ-ից: 

Հայտնում են նաեւ, որ նախարարությունը որոշել է  միջազգային հեղինակավոր հարթակում՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից Եվրոպական կինոշուկայում ունենալ միասնական ազգային տաղավար. «Սրա վկայությունն է շուրջ 30 կինոարտադրողների ցանկությունը լինելու նշված հարթակում»:

Միասնական ազգային տաղավար ունենալու համար նախարարությունը պետական միջոցներ է ուղղել տարածքի եւ տաղավարի վարձակալության, կառուցապատման եւ ձևավորման համար: Թե կոնկրետ ինչքան գումար է ուղղել, մանրամասներ չեն նշվում: «Բոլոր մասնակից պրոդյուսերները ապահովելու են իրենց ներկայությունը ոչ պետական միջոցներով եւ Հովհաննես Գալստյանը չի կարող բացառություն լինել: Այս ձեւաչափն է թելադրում պետություն-մասնավոր հատված համագործակցության տրամաբանությունը»,-նկատում են նախարարությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34776 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը