Երևան
12 °C
Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրկին խռովություններ են: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատական կարգով տնօրենի պաշտոնում վերականգնվելուց անմիջապես հետո բախվեց սիմֆոնիկ նվագախմբի արտիստների բողոքներին:
Նրանք արդեն մի քանի օր է՝ ժողովներ ու փոքր ակցիաներ են կազմակերպում թատրոնի տնօրինության դեմ: Պատճառը դեռ նախորդ տարվանից տնօրինության խոստացված հոնորարն է, որը նախատեսված է եղել «Բյուրեղապակյա դղյակը» խաղացանկային բալետային ներկայացման համար, սակայն, ըստ արտիստների, տարատեսակ պատճառաբանություններով գումարն այդպես էլ չի վճարվել:
Նվագախմբի երաժիշտ, Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ քանի որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից այդ խոսակցությունն անընդհատ եղել է ու չի լուծվել, անձամբ է մոտեցել Կոնստանտին Օրբելյանին, ասել, որ կոնկրետ ժամկետ նշի ու գրավոր հաստատի, որ գումարը խոստացված ժամկետում կտա:
«Մի քանի արտիստներով էինք, պայմանավորվեցինք Օրբելյանի հետ ու շարունակեցինք նվագախմբի փորձը, սակայն փորձը չավարտված Օրբելյանի գրությունով հաստատված թղթի փոխարեն մեզ փոխանցվեց արտահերթ ատեստավորման քննությունների հրաման: Այդ քայլը տեռորի ենթարկելու եւ արտիստների մոտ վախի մթնոլորտ ստեղծելու համար էր, նպատակը մեզ լռեցնելն էր»,- ասաց Շմավոն Գրիգորյանը՝ հավելելով, որ թատրոնում բացի հոնորարից նյութական բազում խնդիրներ են ծառացած, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում:
Կատարվածի մասին ՀԺ-ին չհաջողվեց զրուցել Օրբելյանի հետ, մեր որոշ հարցերի պատասխանեց Օպերային թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: Շմավոն Գրիգորյանի բարձրաձայնած արտահերթ ատեստավորման բողոքի մասին Կիրակոսյանը հայտնեց, որ թատրոնում պարբերաբար անցկացվում են որակավորման քննություններ՝ գործատուի հայեցողությամբ: «Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, ի՞նչ գրության մասին է խոսքը, նրանք գումարը ստանալու են նվագախմբի վարիչի զեկուցագրի հիման վրա՝ երաժիշտների ցանկին համապատասխան»,- ասաց նա՝ նկատելով, որ գրությունը տալու էր նվագախմբը:
«Մենք մեր նվագախմբի հետ շատ հաշտ ու համերաշխ ենք ապրում, քննարկումներ ենք ունեցել դեռեւս անցյալ տարի նոյեմբերից: Խոսակցությունը «Բյուրեղապակյա դղյակ» ներկայացման մասին է: 2018 թվականի հունիս ամսին նույն ներկայացումը խաղացվել է եւ իրենք վճարվել են, բայց մաեստրո Օրբելյանը խոստացել է, որ լավ կատարելու համար նորից պարգեւավճար կստանան, ֆինանասական սղության պատճառով վճարումը փոքր ինչ ձգձգվել է»,- ասաց Կարինե Կիրակոսյանը:
Նա նշեց, որ խոսքը 12 միլիոն դրամի մասին է, որը ըստ Կոնստանտին Օրբելյանի խոստման՝ պիտի ստանային մոտ 100 երաժիշտներ: Ամեն մի երաժիշտին մոտավորապես 80 հազար դրամ է հասնելու (թերեւս հարկերը հանելուց հետո-խմբ.): Կարինե Կիրակոսյանը հայտնեց, որ դեկտեմբերին պայմանավորվել էին նվագախմբի գլխավոր կոնցերմաստերի եւ վարիչի հետ. երաժիշտները կվճարվեն 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
«Մեր պայմանավորվածությունից հետո ժամանակ առ ժամանակ նվագախմբում ոմանց կողմից անհանգստություններ էր հրահրվում: Ասում էին, որ չեն հավատում, մենք էլ վստահեցրեցինք, որ հավատան, որովհետեւ եթե մի բանը խոստանում ենք, անում ենք: Քննարկում եղավ, պայմանավորվեցինք մարտ ամսից վճարել եւ երաժիշտները հաշտ ու խաղաղ հեռացան»,- ասաց նա: Քանի որ թատրոնի բյուջեն սուղ է՝ գումարը կվճարվի ըստ դրամական մուտքերի:
Նա նաեւ նշեց, որ նվագախմբի վարիչ Գարեգին Սիմոնյանն արդեն ներկայացրել է ցանկը, որպեսզի անվանական տրամադրվի գումարները: ՀԺ-ն Գարեգին Սիմոնյանից հետաքրքրվեց, թե արտիստների ցանկը բարձրացված աղմուկից հետո՞ է պահանջել թատրոնի տնօրինությունը, թե ավելի վաղ: Վերջինս հայտնեց, որ ցուցակը տնօրինությանն է տվել փետրվարի 17-ին: Մինչ այդ լրատվամիջոցներով այս խնդիրը բարձրաձայնվել էր:
Սիմոնյանը հայտնեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ երաժիշտները մաս-մաս վճարվեն, սկզբից 20-ից 25 հոգին, ապա մյուսները: Նույնիսկ այս դեպքում պետք է վիճակահանություն անցկացնեն, որ առաջին փուլում ստացողների դեպքում էլ մնացած ուշ ստացողները չբողոքեն, թե կողմնապահություն է եղել:
Ինչ վերաբերվում է նվագախմբի դժգոհություններին եւ կոնֆլիկտի հանգուցալուծմանը, նվագախմբի վարիչը նկատեց. «Քանի որ պայմանավորվածությունն այնպիսիսն էր, որ մարտ ամսին վճարվեն, ուստի կարող եմ ասել, որ այս բողքոներն անհիմն եմ համարում: Եթե մարտ ամիսը գար ու նվագախումբը չվճարվեր, առաջինը ես կասեի, որ անվստահելի իրավիճակ ու մթնոլորտ է ստեղծվել»:
Սիմոնյանը նշեց, որ որպես պատասխանատու խոսել է նվագախմբի անդամների հետ, ասել է այն՝ ինչ ասվել էր դեռեւս դեկտեմբերին: Կոչ է արել աշխատել բնականոն ձեւով եւ ամեն ինչ կլինի ըստ պայմանավորվածության:
Կոնֆլիկտի առիթ դարձած «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացումը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւս մեկ անգամ կներկայացվի փետրվարի 22-ին: Թատրոնի էջում նշված է, որ ներկայացումից ստացված ամբողջ հասույթը հատկացվելու է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ստեղծած «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին:
ՀԳ. Շմավոն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում Ա. Սպենիդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստների անունից բաց նամակ է տեղադրվել՝ ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակով տեղեկացնում են, որ արդեն երկար ժամանակ է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների եւ տնօրինության միջեւ առկա են անհամաձայնություններ:
«Ձեզ ենք ներկայացնում օպերային թատրոնի նվագախմբի արտիստներիս խնդիրները: Կ. Օրբելյանի նշանակումից մինչ օրս մեր առջեւ ծառացել են մի շարք խնդիրներ: 2017 թվից առ այսօր չենք ստացել աշխատանքային պայմանագրի 2.3.6 կետով նախատեսված (ժամանակին ապահովել Աշխատողին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով՝ որպեսզի Աշխատողը կարողանա կատարել աշխատանքի նորմաները) երաժշտական գործիքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, որպեսզի մենք կարողանանք կատարել աշխատանքային նորմաները: Հայտնում ենք, որ նշված միջոցները կազմում են բավականին գումար և մենք՝ ներքոստորագրյալներս, լինելով մեր գործի նվիրյալներ, մտածելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրանի պատվի և համբավի մասին, մեր սուղ նյութական միջոցներից հոգացել ենք դրանց ծախսերը, որպեսզի որևէ պատասխանատու համերգի, պետական միջոցառման ժամանակ չունենանք երաժշտական գործիքների հետ կապված անսարքություններ: Այս խնդրով բազմիցս ենք դիմել տնօրինությանը, սակայն ապարդյուն»,- մասնավորապես գրված է նամակում:
Նույն բաց նամակում նախարարին տեղեկացնում են նաեւ «Բյուրեղապակյա դղյակը» բալետային ներկայացման չվճարված հոնորարների խնդրի մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT