Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որոշել է՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ ավելի վաղ՝ ինքն Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում հարուցել քրեական գործ:

Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ իր կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին: Սակայն, ինչպես վերը նշվեց, վերադաս ատյանը գտել է, որ իր կողմից ներկայացված հաղորդումը ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին:

Տպել
1475 դիտում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 4 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ