Ինքնասպանություններ-սպանություններ բանակում, կռիվներ դպրոցում. կրթությունը չի կարողանում չեզոքացնել քրեական բարքերը

Այս տարի բանակում գրանցվել է ոչ մարտական պայմաններում մահվան 13 դեպք. ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնում է, որ մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր: Ինքնասպանություններ են թե սպանություններ՝ կպարզի քննությունը, սակայն միանշանակ է, որ դրանք միջանձնային անառողջ հարաբերությունների ծայրահեղ սրման հետեւանք են:

Այս մահերի պատճառներին անդրադառնալիս իշխանությունները մատնացույց են անում քրեական ենթամշակույթի ազդեցությունը, որ երիտասարդները բերում են ընտանիքից, բակից, նշում են, որ դպրոցը կրթադաստիարակչական իր գործառույթները չի իրականացնում: Շատերն են նրանց հակադարձում՝ նշելով, թե ձեր խնդիրները նորից մի բարդեք հասարակության վրա. բանակին առողջ տղա ենք տվել, դուք մեր տուն նրա դին եք բերում:

Ի՞նչ դեր ունի կրթությունն այս ողբերգական վիճակագրության ձևավորման մեջ, ի՞նչ դեր կարող է ունենալ բանակում ինքնասպանությունների ու սպանությունների կանխման գործում. այս հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

«Այս բազմագործոն խնդրում առանձին վերցրած որևէ սոցիալական ինստիտուտի՝ օրինակ, կրթությանը, ընտանիքին կամ բանակին մեղադրելը, ողջ մեղքը այդ ինստիտուտի վրա բարդելը ճիշտ չէ, քանի որ այս խնդիրները կուտակվում են բազմաթիվ խորքային գործընթացների արդյունքում: Նույն քրեական ենթամշակույթը կա բոլոր հասարակություններում, և շատ բան կախված է նրանից, թե այդ հասարակության դոմինանտ մշակույթը կամ այդ հասարակությունում գործող համակարգերը որքանով են կարողանում այդ ենթամշակույթը չեզոքացնել»,- նշեց Խաչատրյանը:

Հայաստանի խնդիրն, ըստ նրա, այն է, որ այսօր դպրոցը, կրթական համակարգն այնքան թույլ են, որ չեն կարողանում այդ քրեական ենթամշակույթը չեզոքացնել: Նույնն էլ՝ ընտանիքը. «Շատ ծնողներ հիմնականում զբաղված են գումար վաստակելով, և իրենց թվում է, որ եթե իրենք վաստակում են, արդեն իրենց ծնողական պարտականությունը կատարված է: Եվ շատ երեխաներ մնում են ծնողական վերահսկողությունից դուրս, ներքաշվում են քրեական ենթամշակույթի մեջ, ծնողները հաճախ տեղյակ էլ չեն լինում, որ իրենց տղաներն այդ խմբերի մեջ են, չեն իմանում՝ իրենց երեխաներն ընդհանրապես ինչով են զբաղված»:

Խորհրդային շրջանում, ըստ փորձագետի, վատ բարքերի տարածման համար զսպող գործոն էր հարևանների ուշադրությունը: Հիմա ծնողների զբաղվածության ու հարևանության դերի նվազման արդյունքում դեռահասները շատ հաճախ մնում են անվերահսկելի: «Նրանք կարող են օն-լայն հարթակում կամ մի սենյակում հավաքված ինչ-որ բաներ քննարկել-պայմանավորվել, և ծնողը նույնիսկ տեղյակ չլինի: Հիմա ծնողները գերզբաղված են, կողմնակի վերահսկողության մշակույթը թույլ է, և արդյունքում երեխաներն ինքնուրույն են դառնում և ավելի հեշտ են ընկնում տարբեր ծուղակների մեջ»,- նշեց նա:

Ի՞նչ անել՝ հարցի պատասխանը Սերոբ Խաչատրյանն առաջարկել է դեռ տարիներ առաջ. նա հիշեցրեց. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս  2013-2014թթ. հետազոտության շրջանակներում հրապարակվել էր մի տվյալ, որ Հայաստանի 13-15 տարեկան տղաները Եվրոպայում ամենակռվարարն են. այսինքն՝ մեր տղա երեխաները, նշվում է, որ տարեկան մի քանի անգամ ծեծկռտուքների են մասնակցում: Եվ այդ ցուցանիշով մենք Եվրոպայում զբաղեցնում ենք ամենավատ՝ առաջին տեղը: Առաջարկս էր, որ միջգերատեսչական աշխատանքներ սկսվեն. այստեղ գումար չպիտի խնայվի, պիտի հավաքվեն և՛ կրթության ոլորտի լավագույն մասնագետները, և՛ հոգեբաններ, և՛ զինվորականներ, և՛ կառավարման մասնագետներ, և՛ վարքագծային մասնագետներ, և պիտի փորձեն դուրս բերել մի որոշակի ռազմավարություն. պիտի փոխենք մեր կրթական ծրագրերը, մեր դպրոցներում պիտի ամրագրվի արժեքային կրթությունը: Այսօրվա երեխաների հիմնական արժեքը դարձել է փողը»:

Անհրաժեշտ է նաև, որ ուժեղ լինի համագործակցությունը դպրոցի ու ընտանիքի միջև. «Երեխան ավարտում է չորրորդ դասարանը՝ տարրական կրթությունը, նրա ծնողները ոչ հետաքրքրվում են, ոչ դպրոց են գնում, ծնողական ժողովներին նրանց մեծ մասը չի գալիս: Ուսուցիչներն էլ հիասթափված են. իրենց առարկան պարապում, մի կողմ են քաշվում: Ունենք մի իրավիճակ, երբ ամեն մեկն իր փոքր գործն անում ու մի կողմ է քաշվում, բայց այդ փոքր գործերի արանքում բազմաթիվ կարևոր բաներ մնում են չգնահատված: Ու դրանք ծավալվում, դառնում են այսօրվա երևույթները»:

ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է կրթական ռազմավարության փոփոխություն, որի արդյունքում հանրակրթական ծրագրերում պիտի հավելվի հանդուրժողականության, կոնֆլիկտների կառավարման հմտությունների բաղադրիչը: Ի՞նչ դեր կունենա այդ ռազմավարությունը. հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց. «Լավ նախաձեռնություն է, բայց միայն մի փոքր քայլ է: Ես շատ կուզեի, որ մեր հեռուստատեսությամբ մեր պաշտոնյաները խոսեին այն մասին, թե ինչ կարևոր է համեստությունը, խոնարհությունը: Ինչո՞ւ են լինում այդ կոնֆլիկտները, քանի որ այսօր մեզ մոտ գնում է էգոիզմի քարոզ. (դու ամենաուժեղն ես, ամենալավն ես, հենց որ քեզ մի բան ասեն, դու քարը վերցրու, խփի): Այնպիսի քարոզ է գնում, որ երեխաներին դարձնում է ավելի էգոիստ: Եվ բանակում՝ արդեն համակեցության պարագայում, երբ ամեն մեկն իր էգոն է առաջ տանում, ու երբ երկու ուժեղ էգոներ բախվում են իրար, դառնում է վիճաբանություն, ծեծ: Հայաստանում ես չեմ լսում, որ քարոզեն՝ ինչ լավ է համբերող, համեստ լինելը, ինչ կարևոր է ուրիշին լսելը, ուրիշի կարծիքը հաշվի առնելը: Ասիական, սկանդինավյան երկրները այսօր հենց դա են քարոզում: Մեզ մոտ՝ լրիվ հակառակն է (դու ես, դու գնա առաջ. ճիշտը մեկն է. ով են դրանք, որ մեզ բան ասեն): Այդ մշակույթը պիտի մենք փոխենք»:

Հոգևոր-կրթական հիմքով խնդիրը լուծելը երկարաժամկետ, համակարգային, խորքային լուծում է, կա՞ արագ (ընթացիկ) լուծման տարբերակ: Խաչատրյանն առաջարկեց երկու տարբերակ: Սպայական անձնակազմից սկիզբ առնող խնդիրները թողնելով օրենքի ուժով կարգավորմանը՝ նա դպրոցը նոր ավարտած զինվորների միջանձնային հարաբերությունների կարգավորման համար առաջարկեց խստիվ հետևել զինվորական կանոնակարգին՝ ոչ մի դեպքում ոչ մի զիջման չգնալով «իրենց վատ պահող» զինվորների նկատմամբ:

Միայն այն դեպքում, երբ որևէ «վատ արարք» չներվի, անտարբերության չմատնվի, առկա կարգապահական նորմերը մշտապես կիրառվեն, ըստ փորձագետի, նման ողբերգական միջադեպերը կնվազեն. «Այն, ինչ գրված է կանոնադրության մեջ, դա պիտի պահվի. թերացում, ապօրինություն տեսնելով՝ զինվորները չպիտի ասեն՝ դե լավ, ոչինչ, իմ ինչ գործն է, ես խառնվեմ. այս խնդրի արագ լուծման առաջին տարբերակը կարող է լինել դա: Մյուս արագ լուծումը. պիտի ուժեղացվի բանակում հոգեբանների ու հոգևորականների դերը, որը ևս հեշտ բան չի, բայց լուծման հիմնական տարբերակ է, և նշված հոգևոր արժեքները՝ խոնարհությունը, հոգատարությունը, նրանց միջոցով պիտի ներարկվեն: Եվ լավագույն լուծումը դա է»:

Խաչատրյանն ընդգծեց, որ բոլոր ոլորտներում էլ համակարգային խնդիրները լուծվում են համակարգում զիջում չանելով. կառավարումը պիտի արվի օրենքով, կանոնադրությամբ: «Հենց զիջեցիր մեկին, երկուսին, արդեն արտականոնադրական հարաբերությունները սկսում են ծավալվել և դառնալ անվերահսկելի: Ու գալիս է մի պահ, երբ դու տեսնում ես, որ քո կյանքը կառավարում են ոչ թե փաստաթղթերը, այլ՝ չգրված կանոնները»,- նշեց նա:

Իսկ մենք հիշեցենք, որ ավելացել են նաև անչափահասների մասնակցությամբ այն միջադեպերը, որ ավարտվում կամ ընդհատվում են դանակահարությամբ: Դեպքերի պատճառների մասին լսելիս հաճախ ապշում ես. դրանց չնչինությունը հակադարձ համեմատական է դառնում զայրույթիդ. մի անփութորեն նետված «արա»-ն կամ թեք հայացքը կարող են պատճառ դառնալ, որ պատանին ընկերոջ վրա հարձակվի բռունցքներով, աքացիներով ու դանակով՝ առանց խորհելու հետևանքների մասին՝ անզսպության մի պոռթկումով հաճախ դառնալով ընկերոջ ընտանիքի ողբերգության պատճառը, իր ճակատագրի բեկման հեղինակը:

Տպել
3994 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է