Արևելյան Եվրոպայի ամենախոշոր՝ «ProdExpo-2020» ցուցահանդեսին նաեւ Հայաստանն է մասնակցել

15/02/2020 schedule13:40

Փետրվարի 10-ից 14-ը Մոսկվայում անցկացվեց հերթական «ProdExpo-2020» ցուցահանդեսը, որը համարվում է սննդային ապրանքատեսակների ցուցադրությանը նվիրված ամենախոշոր նախագիծն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Արևելյան Եվրոպայում: Այս տարի «ProdExpo-2020»-ին մասնակցություն է ցուցաբերել ռեկորդային թվով՝ 2621 անուն ընկերություն 70 երկրներից, որոնց շարքում է նաև Հայաստանը:

Ցուցահանդեսի ամփոփիչ հատվածում «Համտեսողների կոմիտեն» հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում ընտրվում են «ProdExpo-2020»-ին ներկայացված լավագույն մթերքները: Այս տարի «Լավագույն սննդամթերք» անվանակարգում մի շարք հայկական ընկերություններ՝ «Սյունիք Փուդը», «Մարիաննան», «Գալիլիան» և այլք, ստացան պատվոգրեր և ոսկե մեդալներ:

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է ընկերություններով, որոնք արտադրում են պահածոյացված մթերք, պանիրներ, գինիներ, մրգային օղիներ և գարեջուր, որը, ի դեպ, իր որակով և արտաքին ձևավորմամբ ոչնչով չի զիջում եվրոպական լավագույն գարեջրատեսակներին: Իր համով և որակով չի զիջում և ցուցահանդեսին մեծ դրվատանքի է արժանացել նաև հայկական կարմիր ձկնկիթը: Այդ մթերքի հայրենիք հանդիսացող Ռուսաստանի Դաշնության «Россельхознадзор» վերահսկողության ծառայության տնօրենը համտեսել է ձկնկիթը և անձամբ արտադրողին հավանության խոսքեր ասել:

«ProdExpo-2020»-ն իրականացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ և ՌԴ առևտրա-արդյունաբերական պալատի վերահսկողության ներքո: Ինչպես իր խոսքում նշեց ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը, ցուցահանդեսը տարեցտարի թափ է հավաքում ու լուրջ խթանում է գյուղատնտեսության զարգացմանը: Այն նաև լայն հնարավորություն է տալիս տարբեր երկրներից ժամանած արտադրողներին գործարար կապեր ձեռք բերել և ընդլայնել իրենց ներկայացվածությունը միջազգային առևտրային հարթակներում:

Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, որի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացմամբ զբաղվել է «Մարքեթինգի հայկական ասոցացիա» ՀԿ-ն: ՀԿ-ի նախագահ Արամ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մասնակցությունը գնահատում  է բավականին արդյունավետ, քանի որ մասնակից 23 հայկական ընկերություններից գրեթե կարողացել են ձեռք բերել նոր կապեր,գործընկերներ և պայմանագրեր՝ խոշոր արտադրողների և ցանցային առևտրային կետերի հետ:

«Նման ցուցահանդեսներում ամենակարևորը ընկերությունների ճիշտ ընտրությունն է: Պետք է ընտրվեն այնպիսիք, որոնք հետաքրքիր են թիրախային շուկայի համար: Մենք այդ առումով լիովին կատարել ենք մեր խնդիրը: Հայկական ապրանքները որակյալ են և գնի առումով չեն վանում գնորդին: Մեր արտադրանքը խիստ հետաքրքրեց արտաքին շուկայի խոշոր խաղացողներին ոչ միայն համի, որակի, այլ նաև արտադրության տեխնոլոգիական չափանիշների ճիշտ կիրառմամբ,- ասել է Ա. Նավասարդյանը: Մեր խնդիրն այսօր այլ է՝ հասցնել արտադրել և փոխադրել այդ արտադրանքը: Շատ հայկական ընկերություններ չեն կարողանում պայմանագիր կնքել արտաքին գործընկերների հետ, քանի որ բացի ներմուծման ծավալից, անհրաժեշտ է մատակարարման հստակ գրաֆիկ: Եթե մենք այսօր չունենք հստակություն Լարսում, ուրեմն ներմուծումը կարող է ուշանալ և լուրջ տուգանքների տակ դնել ընկերությանը»:

Ըստ Նավասարդյանի՝ հաջորդ առաջնային խնդիրը սննդամթերքի արտահանման շուկայում հայկական ապրանքների սերտիֆիկացման հարցն է: Մաքսային անցակետերում հաճախ ընկերություններից պահանջում են ինչ-ինչ սերտիֆիկատներ, որոնք անհրաժեշտ չեն, քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է: Քանի որ հայ արտահանողները բավարար չափով տեղեկացված չեն կանոններին, խոցելի են այդ առումով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետական բյուջեից «Մարքեթինգի հայկական ասոցացիա» ՀԿ-ին տրամադրել է 18 մլն դրամ՝ «ProdExpo-2020»-ին մասնակցությունն ապահովելու նպատակով, սակայն, ըստ ՀԿ նախագահի, իրենք մասնակից ընկերություններից հավաքագրել են ևս 23 մլն, որպեսզի հնարավոր լինի ցուցասրահում վարձակալել անհրաժեշտ չափի տարածք և հոգալ տաղավարների դիզայնի ու կառուցապատման  ծախսերը:

Նախորդ տարիներին հայկականը ընկերությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին եղել է անվճար, քանի որ հատկացված բյուջեն պետության կողմից կազմել է 85 մլն դրամ և այլ գումարի անհրաժեշտություն չի եղել: Մինչև նախորդ տարի ցուցահանդեսի կազմակերպումն ու անցկացումը համակարգել են «Բիզնես Արմենիա» և «Հայաստանի զարգացման հիմնադրամ» կազմակերպությունները:

Նաիրա Բաղդասարյան

Տպել
1216 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց