«Գաղտնի գործուղումների» մասին հրապարակումն ապատեղեկատվություն է. ՍԴ դատավորը պարզաբանում է՝ ուր է մեկնել եւ ինչու

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է, որ «գաղտնի գործուղումների» մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը եւ ապատեղեկատվություն են: Իրականում, գործուղումների մասին պատշաճ ծանուցվել է, իսկ այցերից մեկն էլ ընտանեկան հանգստի մեկնելու համար է կազմակերպվել:

«Երեկ մի լրատվամիջոց, հղում կատարելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի, մի ընդարձակ նյութ էր հրապարակել այն մասին, որ ես 3 անգամ «գաղտնի գործուղումների» եմ մեկնել:

Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես եւ նախկինում եւս, իրականացվում է՝ օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի անունը, նման կուսակցական քարոզչության աղբյուր ծառայեցնելով պետական իշխանության բարձրագույն մարմինը:

Իրականում.

- Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ես մեկնել եմ գործուղման Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի հրավերով՝ Լեհաստանի Մարդու իրավունքների 3-րդ Ազգային Կոնգրեսի հյուրի կարգավիճակով: Այս այցի մասին պատշաճորեն տեղեկացված է եղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ իմ այցի ողջ ընթացքում ինձ, ըստ կարգի, ուղեկցել եւ անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ անհրաժեշտ խորհուրդներով ապահովել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Այս այցի ընթացքում ես հանդիպումներ եմ ունեցել Լեհաստանի ՄԻՀ հետ՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, իմ նախկին կոլեգաներից մի քանի իրավաբան-գիտնականների հետ, եղել եմ բանախոս՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմների արդյունավետության հարցերով.

- 2019 թ.-ի դեկտեմբերին եւ 2020 թ.-ի հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր, ընտանիքիս հետ հանգստյան եմ մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) եւ Հռոմ՝ կարճատեւ հանգստի.

- Վերը թվարկված բոլոր բացակայությունների մասին ՆԱԽԱՊԵՍ եւ մինչեւ աշխատանքային ամսվա ավարտը գրավոր տեղեկացրել եմ ՍԴ աշխատակազմի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչությունը՝ խնդրելով բացակա օրերի համար իմ աշխատավարձից համապատասխան նվազեցումներ կատարել:

Կարեւոր եմ համարում այս պարզաբանումները հրապարակայնորեն ներկայացնել՝ Հայաստանի քաղաքացիների եւ պետական իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ սա 3-րդ անգամն է, որ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի ուղղակի գիտությամբ, եթե ոչ՝ ուղիղ ցուցումով, պետական բարձրագույն մարմիններից մեկը՝ Հանրապետության Սահմանադրական դատարանը, պաշտոնապես ներգրավվում է Սահմանադրական դատարանի դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ»,- գրել է Վահե Գրիգորյանը:

Տպել
2950 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին