«Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը». հրեական մամուլի ահազանգը

Թուրքիան Երուսաղեմի Հին քաղաքում հայկական և քրիստոնեական թաղամասերի դեմ ակտիվ գործունեություն է ծավալում: Այս մասին հայտնում է Jewishpress-ը:

Բնակիչները լրատվամիջոցին պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին համոզել են նրանց ժխտել 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և տեղի քրիստոնյաներին պատկանող գույքի ձեռքբերման այլ գործողություններ: Տեղի բնակիչներից մեկը նշել է թուրք դիվանագետի մասին, ով առաջարկել է Կախաբադիջանի ընտանիքին, որը հազվագյուտ հավաքածու ունի հայկական ցեղասպանության վերաբերյալ հազարավոր լուսանկարներից և փաստաթղթերից, դադարեցնել իր գործունեությունը և խուսափել փաստաթղթերի ու տեղեկատվության տարածումից:

Կախաբադիջանի ընտանիքն իր կյանքը նվիրել է թուրքական կոտորածներին և այդ թեմայով մի քանի կարճամետրաժ ֆիլմ է թողարկել: Իլյա Կախաբադիջանը, ում պապը վերապրել է զանգվածային սպանությունները, պատմել է, որ հանդիպման մեկնարկից ընդամենը 40 րոպե է անցել, երբ դիվանագետը փորձել է զարգացնել  այդ մասին խոսակցությունը, փոխանցում է RegionMonitor-ը:

«Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել իմ գործունեությունը»,- նշել է Իլյան: Իլյան ընդգծել է, որ թուրք ներկայացուցիչն իրեն չի սպառնացել, սակայն հավելել է, որ «Ամեն դեպքում ես նրան ելք եմ ցույց տվել, և նա հասկացել է, որ հայ համայնքը պատրաստ է մինչև վերջ գնալ կոտորածի հարցով:  Մենք կսպասենք ևս 100 տարի, բայց մենք չենք վերացնի փոխհատուցման մեր պահանջը, քանի դեռ չենք հասել այն վճարման մասին համաձայնության, որը Իսրայելը ստորագրել է Գերմանիայի հետ»,- ասել է նա:

Թուրքական համոզելու փորձերը ներառում են նաև հայերի համար նախատեսված ֆինանսական դրամաշնորհներ։ Թաղամասի անշարժ գույքի սեփականատերերն ասում են, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները վերջերս տարբեր կարիքների համար 3000 դոլար արժողությամբ մի քանի դրամաշնորհներ են առաջարկել, սակայն նրանց առաջարկներն ամբողջությամբ մերժվել են հայերի կողմից, ովքեր ասում են, որ «դրանք լռելու համար դրամաշնորհներ են», որոնք կոչված են երաշխավորելու, որ թուրքական կառավարությունը դատի չի տա 1915-1917 թվականների զանգվածային սպանությունների համար:

Հայերի ոչնչացումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր, որը Օսմանյան կայսրության կողմից իրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նրա տարածքում հայ բնակչության դեմ։ Նույնիսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքերը, քրդերն ու արաբները շարունակում էին հայերին սպանել ընդհուպ մինչև 1923 թվականը: Թուրքիայում հայերի մոտ կեսը ՝ մոտ 1,5 միլիոն մարդ, սպանվել է։

Լրատվամիջոցը տեղեկացել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանի։ 

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի հաշվի առնեն իրադարձությունների շղթան, և միջոցներ են ձեռնարկել, որպեսզի կանխեն թուրք համայնքի ակտիվների արտահոսքը: Հայերի մեջ դեռ վաղեմի վախ կա, որ թուրքերը ավելի շատ սեփականություն են գրավելու կամ գնելու։ Մի քրիստոնյա վաճառական, որը ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ թուրքերը վերջերս Հորդանանի վաքըֆին (հիմնադրամ) հանձնել են սեփականության մասին շատ հին վկայություններ, որոնցից մի քանիսը ցրվել են, այդ թվում ՝ Օսմանյան դարաշրջանի փաստաթղթերը և հայկական և քրիստոնեական թաղամասերում սեփականության մասին փաստաթղթերը: Հայերը թաղամասում չեն թաքցնում իրենց մտավախությունները թուրքական նախաձեռնությունների վերաբերյալ, բայց վստահություն են հայտնել, որ թուրքերը հարցերի նրբանկատության պատճառով բաց չեն դիմադրի նրանց։ 

Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության հարցը՝ որպես Իսրայելի դեմ թուրքական գործունեությանը պատասխան: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ վախենալով, որ նման ճանաչումը վնաս կհասցնի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին։ Թուրքիան հետևում է Հայոց ցեղասպանության մասին բոլոր հրապարակումներին և այդ հարցը շատ կարևոր է համարում Թուրքիայի Ազգային անվտանգության համար:

Թուրքերը չեն թուլացրել նաև Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձերը՝ դադարեցնել իրենց հիշատակի միջոցառումները։ Վերջին տարիներին թուրք զբոսաշրջիկների հոսքը Երուսաղեմի Հին քաղաք ավելացել է՝ զբոսաշրջային երթուղիներում մզկիթների ներառվելու և Երուսաղեմ ուղևորությունների ծախսերի մեջ թուրքական կառավարության մասնակցությունից հետո: Թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները Երուսաղեմում աշխատում են ամեն օր՝ օգնելով գլխավորապես «Մահմեդական եղբայրների» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։

Իլյա Կախաբաջանը պատմել է, որ թուրք զբոսաշրջիկները Հին քաղաքում նույնպես վերջին շրջանում աշխատում են հայերի դեմ՝ փչացնելով Հայոց ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները: Թաղամասի պատերին հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել։ Թուրքական «Ժառանգություն» միությունը ընդլայնել է իր գործունեությունը քաղաքում կրթության, մշակույթի, անշարժ գույքի և սոցիալական ապահովության ոլորտներում:Նմանապես, Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը նույնպես ակտիվորեն մասնակցում է Երուսաղեմի մի քանի նախագծերին: Տասնյակ մզկիթներ ու տներ վերանորոգվել են թուրքերի կողմից։

Տպել
2137 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից