Հայաստանը ներկայումս գտնվում է ցածր գնաճային ֆոն ունեցող երկրների շարքում, ինչը ինքնին դրական պրոցես է. Քթոյան

Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով՝ 2020 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 0.2 տոկոս: Իսկ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբի գծով անգամ արձանագրվել է գնանկում՝ 1.8 տոկոսի չափով:

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանն անցել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային դրույքաչափերի: Իսկ դա ենթադրում էր երրորդ երկրներից ներկրվող 700-ից ավելի ապրանքատեսակների մաքսատուրքի բարձրացում, ինչն էլ իր հերթին կբերեր դրանց գների բարձրացման: 2019-ի վերջին ամիսներին որոշները գուժում էին, որ 2020 թվականի հունվարի 1-ից մեծ գնաճ է սպասվում, բայց ինչպես երեւում է ՎԿ-ի հրապարակած տվյալներից՝ այդ «մեծ» գնաճը կազմել է 0.2 տոկոս:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ:

- Պարոն Քթոյան, ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2020-ի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, գնաճը կազմել է 0.2 տոկոս: Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը:

- Երկրները գնաճի առումով դասակարգվում են տարբեր խմբերի՝ հաշվի առնելով, թե այդ երկրներում ինչպիսին է գնաճի ֆոնը: Որպես կանոն, գնաճը եւ տնտեսության զարգացումն իրար հետ փոխկապակցված են: Եթե նայենք այն երկրները, որոնք թերզարգացած են կամ դեռեւս զարգացման ուղին են բռնել, այնտեղ գնաճի ֆոնն ավելի բարձր է: Այսինքն, գնաճային ճնշումները տնտեսությունում շատ ավելի ընդգծված է: Զարգացած երկրներն աչքի են ընկնում ավելի ցածր գնաճի ֆոնով: Այնտեղ գնաճը կարող է կազմել ենթադրենք մինչեւ 1 տոկոս. սա ներսում ակտիվ մրցակցային միջավայրի, ինստիտուցիոնալ զարգացման արդյունք է: Հայաստանը ներկայումս գտնվում է ցածր գնաճային ֆոն ունեցող երկրների շարքում, ինչը ինքնին դրական պրոցես է: Դա նշանակում է, որ ինստիտուցիոնալ զարգացումը շարունակվում է երկրում, ու մրցակցային միջավայրը բարելավվում է:

- Նախորդ տարվա վերջին շատ էր խոսվում, որ 2020-ի հունվարի 1-ից 700-ից ավելի ապրանքատեսակներ կթանկանան՝ այդ թվում սննդամթերքը: Այդ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման պարագայում «սարսափելի գնաճ» չեղավ: Ինչո՞վ եք սա բացատրում

-Նմանատիպ եզրակացությունները կամ մանիպուլյատիվ բնույթ ունեն՝ արհեստական աժիոտաժ առաջացնելու համար, կամ հիմնվում են զուտ տեսական դատողությունների վրա: Օրինակ՝ մաքսատուրքը եթե բարձրացավ՝ դա գնաճային ճնշումներ կստեղծի: Տեսականորեն այս դրույթը սխալ չէ, բայց գնաճը բարդ երեւույթ է: Գների վրա ազդում են բազում գործոններ: Նույն ժամանակահատվածում դու կարող ես քո մրցակցային վիճակը բարելավել, ինչը կբերի գնաճի ֆոնի թուլացման: Կարեւորն այն է, որ համակցության մեջ մենք ունենանք ցածր գնաճային ֆոն, ինչը եւ ունենք: Այդ տեսակի դատողությունները հիմնվում են տեսական՝ պարզ դատողությունների հիման վրա, որում հաշվի չեն առնվում այն գործոնները, որոնք գնաճի նվազման ուղղությամբ են լինում:

- Ի վերջո առաջիկա ամիսներին ԵԱՏՄ-ով պայմանավորված գնաճի սպասե՞լ, թե կունենանք այն արդյունքները, ինչ հունվարին:

- Կարծում եմ՝ ոչ: Մենք ունենք 8000 ապրանք ներկայացուցիչ կամ 750 ապրանքախումբ, եթե ԵԱՏՄ-ի 700 ապրանքատեսակների առումով նայենք, դրանք անվանացանկով տեսակարար կշիռ չեն կազմում զամբյուղի մեջ: Ընդհանրապես, եթե դու գտնվում ես ինչ-որ մաքսային գոտում եւ քեզ համար ստեղծված են արտոնյալ պայմաններ, դա ինքնին վատ է տնտեսության համար: Դա մենք տեսնում ենք, օրինակ՝ ավտոմեքենաների շուկայում: Հետեւաբար ասել, որ մաքսատուրքի բարձրացումը կբերի գնաճի, եւ դա բացասական է, սխալ է: Դա իր հետ բերում է նաեւ այլ դրական երեւույթներ՝ ինչի մասին չեն խոսում: Եթե դու մի ասպեկտը դիտարկում ես, մյուսը եւս պետք է հիշատակես: Արտոնությունների արհեստական պայմանների ստեղծումը միշտ վատ է տնտեսության համար:

- Շատ հաճախ տեսակետներ են հնչում, որ ցածր գնաճը տնտեսության վրա կարող է բացասական ազդել: Դա այդպե՞ս է, եթե այո, ապա արդյո՞ք առաջնայինը հանրության համար բեռը նվազագույնի հասցնելը չէ:

- Այդպիսի դատողություններ անողները սահմանափակ տեսանկյունից են մոտենում հարցին: Զարգացած երկրներում 0.5 տոկոս գնաճի միջին մակարդակ կա, հիմա ի՞նչ ասենք այնտեղ գնաճը ցածր է, ուրեմն վա՞տ է: Բնականաբար՝ ոչ: Կախված է նրանից, թե գնաճի ցածր տեմպը կամ տեմպերի նվազումը ինչով է պայմանավորված: Եթե դա արհեստական սահմանափակումների, տնտեսական հարաբերություններում պետության միջամտության եւ սուբսիդիաների արդյունք է՝ բնականաբար դա վատ է: Դրական է, երբ որ ցածր գնաճի հիմքում մրցակցությունն է, տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացումն է: Եթե արդյունավետությունն է գների նվազման հիմքում՝ դա միայն ողջունելի է: Նշանակում է տնտեսության մեջ դու ստեղծել ես այնպիսի պայմաններ, որ սուբյեկտները մրցակցում են իրար հետ, նվազեցնում են ծախսերը, ու գները նվազում են: Գների բարձր մակարդակը նաեւ դրական կողմեր ունի, օրինակ՝ պետական բյուջեի տեսանկյունից գնաճի 1 տոկոսային կետով ավելացումը 10-15 մլրդ դրամի չափով հավելյալ եկամուտ է ստեղծում: Բայց խնդիրն այստեղ գնաճի բարձր կամ ցածր լինելը չէ, այլ դրա կանխատեսելի մակարդակը: Այսինքն, թե ինչպիսի գնաճ է սպասում հասարակությունը:

- Քաղաքացիների վրա գնաճի ազդեցությունն էակա՞ն է: Օրինակ կարո՞ղ է 0.2 տոկոս գնաճ լինել, բայց դա քաղաքացու վրա ֆինանսական առումով լուրջ ազդեցություն ունենա:

- Իհարկե. այդ 0.2 տոկոսը 450 խումբ ապրանքների միջինացված գինն է: Բայց սպառողական զամբյուղի կառուցվածքում մենք ունենք մեծ կշիռ ունեցող ապրանքների գների նվազման գործընթաց: Վերջին 1 տարվա ընթացքում վառելիքի շուկայում գնանկում է նկատվում՝ խոսքը շուրջ 15 տոկոսի մասին է: Դա մարդիկ իրենց ամենօրյա ծախսերի վրա զգում են:

- Տարվա վերջում Ձեր կանխատեսմամբ առավելագույնը մինչեւ ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե անվերահսկելի իրավիճակներ չլինեն:

- Ես կարծում եմ, որ 2020 թվականին գնաճը չի կարող ավելի մեծ լինել, քան 2019-ին: Նախորդ տարի մենք ունեցանք սպառողական գների մոտավորապես 1.8 տոկոս աճ: Իմ գնահատմամբ 2019-ի մակարդակից բարձր չի լինի: Վատագույն դեպքում՝ 2-2.2 տոկոսի սահմաններում կլինի: Տնտեսության երկարաժամկետ գնաճը կամ վերջին մի քանի տարիների գնաճի միջին մակարդակը գնալով նվազում է, բայց կոնկրետ կանխատեսումներ անելը ավելի բարդ գործ է:

Տպել
1187 դիտում

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել, ստացել ու բռնվել (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են

Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

9 մարզի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ստեղծվել

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Սուրեն Պապիկյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության փոխտնօրեն Բերտրան Վալկենարին

Հայագիտական կենտրոնների թիվը կավելանա եւս երկուսով

Վարչական վարույթներ են հարուցվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ դպրոցներում

Լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ առաջադրված մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել

Արա Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընգծել է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի մասին

Դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից․ Արտակ Մանուկյան

Փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու համար հնարավոր է թեստ հանձնել առայժմ միայն երկու լաբորատորիայում, գինը՝ 15 հազար դրամ

Զինծառայողներն արյուն են հանձնել

Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները

Արագածոտնի նախկին մարզպետը մեղադրանքն անհիմն է որակում. նրան կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

40-ամյա հետախուզվողը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կրակոցներ է արձակել. հարուցվել է քրեական գործ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին (լուսանկարներ)

Որոշում է կայացվել քաղաքական նշանակում կատարել․ Սիմոնյանը՝ Մակունցի ԱՄՆ-ում հնարավոր նշանակման մասին

Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի դիվանագիտական անձնագիրը հափշտակելու մասին

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ահաբեկիչների տեղակայման առնչությամբ

Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

Ավելի հասցեական նպատակներ՝ կրթության ռազմավարության բարեփոխման մեջ. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփում է տարին

Հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վերսկսել բանակցությունները․ Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

«Թող փորձի»․ Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Մանուկյանի շենքեր գրավելու հայտարարության մասին

94 տարեկանում մահացել է հայկական սպորտի մեծ երախտավոր Մնացական Հովհաննիսյանը

Հայաստանում սելեկտիվ աբորտների քանակը 2001-2002 թթ․ ամենաշատն էր, տարիներ անց զոհվեցին նաեւ այդ թվերին ծնված տղաները

Վազգեն Մանուկյանի հայտարարությունների մասին տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ ընթացքը լուծելու համար. դատախազություն

Մանուկյանը փաստացի ասում է, որ պատերազմի ժամանակ զինվորականներին կոչ է արել իշխանությունը վերցնել իրենց ձեռքը․ Սիմոնյան

Հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացվելու է «Սպորտլանդիա» մրցույթը

Ադրբեջանցիներին հայկական անձնագիր տալու որևէ դեպք առկա չէ. փոխոստիկանապետ

Այս տարվա ընթացքում լինելու են ուսուցիչների պարտադիր վերապատրաստումներ. Արտաշես Թորոսյան

Այսօր զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսված Մարտունիում, Ստեփանակերտի օդանավակայանի մոտ

Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների

Կառավարությունը հաստատեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները

Ազդարարում, տարահանում, պատսպարում. ԱԻՆ-ն իրազեկում է Լեջան բնակավայրում էլեկտրաշչակի փորձարկման մասին

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել

ՀՀ փոխոստիկանապետը՝ ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարությունների մասին