ԱԺ-ն քննարկում է մեկ պետհամարանիշով երթեւեկելու համար նախատեսված տուգանքը նվազեցնելու նախագիծը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։

Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։

Պատգամավորը համաձայն է, որ երկու պետհամարանիշի բացակայության դեպքում պետք է շատ խիստ մոտեցում լինի, քանի որ, նրա խոսքով, այդ դեպքում կա վտանգ, որ այդ մեքենան եւ դրա մեջ գտնվող անձինք ծանր հանցագործությունների կարող են մասնակցել: Պապոյանի համոզմամբ՝ մեկ պետհամարանիշի բացակայությունը շատ հաճախ լինում է վարորդի անփութության պատճառով, կամ ճանապարհները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, եւ համարանիշն այդ պատճառով ուղղակի ընկնի։

ԲՀԿ-ն առաջարկել էր սահմանել միայն վարչական տուգանք՝ 20 հազար դրամ՝ հանելով բալը։ Պապոյանն առաջարկը բազմակողմանի քննարկել է, բայց եկել է եզրակացության, որ բալը եւս պետք է պահել։

Նա փաստարկ ներկայացրեց, որ դեպքեր կան, երբ մեկ համարանիշը որոշ վարորդներ կարող են միտումնավոր հանել, սկսել արագ վարել ինչ-որ տարածքում, հանրության համար վտանգավոր խախտումներ անեն, միեւնույն ժամանակ պատժվեն ավելի քիչ։

Մելքումյանը, սակայն, մնում է այն կարծիքին, որ 9 բալանոց համակարգում 2 բալը բավականին մեծ է այս պարագայում, թեեւ հասկանում է ռիսկերի մեկնաբանությունը։

Տպել
889 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ ԱԻՆ

Մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցություններ սկսելու ցանկության մասին․ պարետ

Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել. Բակո Սահակյանը՝ Քոչարյանին մեկուսարանից դատարան տանելու կադրերի մասին

90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում․ վարչապետ

Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից ուժեր․ Ավինյան

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50,534 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան

Ն. Փաշինյանը և Ա. Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում համագործակցության հարցեր

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների ենթադրյալ բռնության ահազանգերի հիման վրա հարուցվել է քրգործ

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով այսօր նշանակված առաջին դատական նիստը չի կայանա

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում պարտավորություններ ունեցող քաղաքացիների հանդեպ կկիրառվեն զիջումներ

«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան վերադարձան մեր 68 հայրենակիցները

ՏԿԵՆ-ը զգուշացնում է. դիմակներն ու ձեռնոցները չի կարելի նետել ճանապարհներին

Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

Միջադեպ Շուշիի ընտրատեղամասում. ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները պահանջել են ջնջել (տեսանյութ)