Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ կարիերայում դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97կգ) հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Քիչ առաջ Հռոմում ընթացող մրցաշարի եզրափակչում առավելության հասավ Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիի նկատմամբ: Հաղթեց 7-1 հաշվով:

Ալեքսանյանը երեկ պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից: Այնտեղ առավելության էր հասել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ (5-1): Քառորդ եզրափակչում պարտության էր մատնել բուլղարացի Կիրիլ Միլովին (9-0): Եզրափակչի ուղեգրի համար պայքարում հաղթել էր ֆինն Էլիաս Կուսմանենին (8-1):

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար սա 5-րդ ոսկին էր Եվրոպայի առաջնություններում: Նա Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2012, 2013, 2014 եւ 2018թթ.:

Այս քաշային կարգի բրոնզե մեդալներից մեկը նվաճեց թուրք Իլդեմ Չենկը, մյուսը՝ ռուս Ալեքսանդր Գոլովինը:

Այսօրվա ընթացքում սա 2-րդ ոսկե մեդալն էր Հայաստանի հավաքականի համար: Չեմպիոն դարձավ նաեւ 60կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Եզրափակչում նա հաղթեց թուրք Քերեմ Քամալին (5-5): Այս քաշային կարգում բրոնզեմեդալակիրներ էին դարձել վրացի Ամիրան Շավաձեն եւ ադրբեջանցի Մուրադ Բազարովը:

Այսօր Հայաստանը եւս մեկ մեդալ նվաճեց 67կգ քաշային կարգում: Եվրոպայի առաջնություններում իր 2-րդ բրոնզը նվաճեց Կարեն Ասլանյանը: 3-րդ տեղի համար պայքարում առավելության հասավ հունգարացի Կրիստիան Վանցայի նկատմամբ (7-5):

Եվս մեկ բրոնզ Հայաստանի հավաքականի համար երեկ նվաճել էր Կարապետ Չալյանը (77կգ): Ինչպես Ասլանյանի, այնպես էլ նրա համար, սա 2-րդ բրոնզն էր Եվրոպայի առաջնություններում:

Եվրոպայի 2020թ. առաջնությունը մեկնարկել է փետրվարի 10-ին եւ կավարտվի 16-ին: Այսօր ավարտվեցին հունահռոմեականների մրցումները: Հայաստանը ներկայացուցիչներ ուներ բոլոր 10 քաշային կարգերում եւ վերադառնում է 4 մեդալով: Հունահռոմեականները Հայաստան կվերադառնան վաղը՝ կեսգիշերն անց: Ազատոճայինները պայքարի մեջ կմտնեն ուրբաթ օրը՝ փետրվարի 14-ին: Այդ օրը ՀՀ հավաքականի կազմում գորգ դուրս կգան Միհրան Ջաբուրյանը (57կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65կգ), Գեւորգ Մխեյանը (70կգ), Արման Ավագյանը (79կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (97կգ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5977 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ