ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները դեմ են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորմանը. նրանց ճակատագիրն անորոշ է

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները վրդովված են. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում աշխատել չեն ցանկանում, այդ ԲԿ-ն այնքան խնդիրներ ունի, որ իրենց կենտրոնով զբաղվել չի կարողանա, այդպիսով՝ զարգանալու տեղ այլեւս չի լինի:

Արդեն տեւական ժամանակ սոցցանցերում քննարկվում է վերոնշյալ երկու կենտրոններն իրար միացնելու որոշումը, որն ընդունվեց այս տարի՝ հունվարի 30-ին՝ ՀՀ կառավարության նիստում: Մի կողմից Առողջապահության նախարարությունը ծառայությունների ինտեգրման անհրաժեշտության մասին է խոսում, մյուս կողմից կենտրոնի աշխատակիցները հակափաստարկներ են ներկայացնում:

Նույն վայրում ե՛ւ ստուգվում են, ե՛ւ բուժվում

ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանի կարծիքով՝ չմիավորվելու պատճառներից է իրենց կենտրոնացվածությունը: Իրականացրած գործառույթները բազմաթիվ են՝ ՄԻԱՎ վարակով եւ ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերիզացիայի եւ ամբուլատոր բուժման կազմակերպում, համաճարակաբանական հետազոտությունների իրականացում, տվյալ հիվանդությունների վերջնական լաբո­րա­տոր ախտորոշում, տեղեկատվական նյութերի մշակում, գիտական աշխատանքների կատարում եւ այլն։ Նույն կենտրոնում կարող են ինֆորմացիա ստանալ, ստուգվել եւ բուժվել:

Նա նաեւ հավելեց, որ երկրում այս հիվանդությունների հետ կապված ամբողջ հսկողությունն իրենց մոտ է իրականացվում: Եթե նույնիսկ պացինետն այլ վայրում որեւէ հետազոտություն է անցնում, վերջնական արդյունքն այնտեղ է ժխտվում կամ հաստատվում։

«ՄԻԱՎ-ի հետ կապված աշխարհում ինչ հետազոտություն կա, այստեղ կատարում ենք, չկա մի բան, որ չենք կարողանում անել»,- նշեց կենտրոնի ՊՇՌ-ի (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մանրէաբանության, վիրուսաբանության եւ գենետիկայի լաբորատորիայի բժիշկ լաբորանտ Տաթեւիկ Սարհատյանը՝ հավելելով, որ իրենց կենտրոնում կան անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

Տեղում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ, քանի որ ամեն տարի կարող են նշված հիվանդությունների նոր մուտացիաներ ի հատ գալ, մինչդեռ մասնագետների խոսքով՝ այս ամենը կարող է չիրականանալ ԲԿ-ի հետ միացվելու դեպքում:

«Մենք հիմա կապված են իրար հետ, համաճարակաբանը, բուժող բժիշկը, լաբորատորիան, մեկ մեխանիզմով աշխատում ենք, չգիտենք՝ ինչ կլինի, ե՞րբ կընդհատվի մեր կապը»,- նշեց բժշկուհի Հայկուհի Այվազյանը:

«0-ից հիմնարկ ենք ստացել, մեր սիրտը ցավում է»

30 տարեկան կենտրոնը, աշխատակիցների խոսքով, միշտ նույն տեսքով, սարքավորումներով զինված չի եղել:

«Մեր սիրտը ցավում է, որ տարիների ընթացքում փոշիացնում են այս ամբողջը»,- նշեցին բուժաշխատողները՝ հավելելով, որ կարելի է ասել 0-ից են այս տեսքը ստացել, ոչ թե պետությունն է ֆինանսավորել, այլ տարբեր կազմակերպությունների կողմից դրամաշնորհներ են տրամադրվել:

Ամեն տարի իրականացվող որակի վերահսկողության շնորհիվ կենտրոնը մի շարք սերտիկիֆիկատների է արժանացել ու այսօր, ըստ իրենց, բուժման 86 տոկոս արդյունավետություն ունեն:

Թե ինչ կլինի երկու կենտրոնները միացնելու դեպքում, աշխատակիցների համար անորոշ է, կաշխատե՞ն, թե՝ ոչ, հաստատ չգիտեն: Սկզբում ԱՆ-ից իրենց տեղեկացրել են, որ բոլորն էլ աշխատելու են, սակայն հետագայում հայտարարություններ են եղել, թե աշխատողների հիմնական մասն է մնալու:

Վերջիններիս խոսքով՝ այնտեղ աշխատող մասնագետների նմանը Հայաստանում գտնելը դժվար է. կլինիկան առաջ գնալու, զարգանալու, միջազգային կոնֆերանսների հնարավորություն է տվել, այդ պատճառով առկա արդյունքները լավն են:

Հայկուհի Այվազյանի խոսքով՝ միացվելուց հետո հնարավոր է դեղերի անընդհատությունը չպահպանվի, ինչն իրենց մոտ այսքան ժամանակ չի եղել: Պացիենտները նույնպես անհանգստացած են, բժշկուհուն ասել են, որ այլ վայր չեն գնա, դեղ չեն խմի, ուղղակի կմահանան:

Նախարարության կողմից իրենց ներկայացված այն հիմնավորմանն էլ, թե միացման դեպքում ավելի շատ հետազոտություն կարվի, նշում են՝ «բերեք, այժմ էլ կանենք»: «Հավանաբար կան մարդիկ, որ այս շենքի ու սարքավորումների վրա աչք ունեն»,- նշեց Արշակ Պապոյանը:

«Ֆեսյբուք»-ը մասնագիտական հարթակ չէ

Աշխատակիցները դժգոհ են, որ իրենց հետ քննարկում չի եղել, հստակ հիմնավորումներ չկան: Պապոյանի խոսքով՝չեն եկել մասնագետներ, որպեսզի քննարկեն, ինչպե՞ս արդյունքն ավելի լավացնեն, ի՞նչ կարծիք ունեն իրենք, պացիենտները, որո՞նք են ռիսկերը. «Մենք գնացել ենք իրենց մոտ, ասել են՝ «լավ է լինելու»: Լավ լինելը մասնագիտական քննարկում չէ, բարի ցանկություն է»:

Պապոյանը հավելեց, որ այս ընթացքում բազմիցս ԱՆ-ին հրավիրել են քննարկման, սակայն պատասխաններ ստացել են ֆեյսբուքյան գրառումների միջոցով, որոնք կարծես սպառնալիք լինեն: «Մենք վախեցողներից չենք ո՛չ որպես մասնագետներ, ո՛չ մարդիկ»:

Աշխատակիցները չեն ընդունում նաեւ նախարարության կողմից ներկայացվող առողջապահական համակարգին ինտեգրվելու հիմնավորումը: Բժիշկ Հասմիկ Օհանյանի խոսքով՝ իրենք այժմ էլ ինտեգրված են, հիվանդներ ունեն տարբեր բուժհաստատություններում, համագործակցում են ինչպես «Նորք»-ի, այնպես էլ այլ կլինիկաների հետ:

Կենտրոնը բաց նամակով վաղը նախարարությանը քննարկման է հրավիրել, որին ներկա կլինեն նաեւ ՁԻԱՀ-ով հիվանդ պացիենտներ, սակայն ԱՆ-ի կողմից դեռեւս պատասխան չկա:

Մինչ այդ նամակով դիմել են նաեւ ՀՀ կառավարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ծառայությունների ինտեգրում, խտրականության նվազեցում

Առողջապահության նախարարության պարզաբանմամբ՝ այս որոշումն ուղղված է ծառայությունների ինտգերմանը եւ պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։

Ըստ հայտարարության՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները՝ մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի, նաեւ չարորակ նորագոյացությունները: Միացումը դրականորեն կանդրադառնա պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել մի շարք այլ, հաճախ նաեւ`ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման գործընթացներում:

«ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ ՁԻԱՀ-ով պացիենտների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա է խտրական վերաբերմունք, որին որոշակիորեն նպաստում է ախտորոշումն ու բուժումն առանձին հաստատությունում կազմակերպելը։ Կենտրոնի եւ հիվանդանոցի միավորումը կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի եւ խտրականության նվազեցմանը»,- նշվել է հայտարարության մեջ:

Նշենք, որ այս թեմայի հետ կապված օրեր առաջ «Ֆեյսբուք»,-ում գրառում էր կատարել Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ նշելով, որ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարցում-գրություն է ուղարկել ԱՆ՝պարզաբանում ստանալու համար, որից հետո ԱԺ-ում կկազմակերպվի քննարկում:

Այս հրապարակմանը պատասխանել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ 7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել նախարարության որեւէ նախաձեռնություն, որը չքննադատվի նշված պատգամավորի կողմից: 

«Կարծում եմ ոմանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե պատգամավորական գործունեությունը միայն ոլորտային նախարարին բազում «բացահայտող» հարցումներ անելով ու ցանկացած նախաձեռնություն հանրայնորեն պախարակելով է արտահայտվում»,- գրել է Թորոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7183 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է

Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը

Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը

Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով

Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին

Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին

Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում