ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության վարչության նախկին պետը դատարանում ինքնասպան է եղել

ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության վարչության նախկին պետն ինքնասպան է եղել Մոսկվայի Չերտանովսկի դատարանի դահլիճում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

РБК-ի տվյալներով՝ ԴՔԾ-ի նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը մեղադրվում էր վարչության նախկին փոխտնօրեն Ալեքսանդր Սապոժնիկովից տաս միլիոն ռուբլի շորթելու մեջ:

Դատարանի որոշմամբ՝ նա ստորագրությամբ ազատ էր արձակվել, դատաքննությունը շարունակվում էր: Այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ դատավորը հրապարակել է Սվիրիդովի ձերբակալման մասին որոշումը, որի հրապարակումից վայրկյաններ անց հենց դատարանի դահլիճում վերջինս ինքնասպանության փորձ է կատարել: Նրա փաստաբան Գրիգորի Իվանիշեւը լրագրողներին հաստատել է լուրը՝ նշելով, որ Սվիրիդովը վախճանվել է:

Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ միջոցով է Դաշնային քրեակատարողական ծառայության վարչության նախկին պետը ինքնասպանություն գործել:

Տպել
668 դիտում

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա

Իսպանիայում 2 շաբաթում կորոնավիրուսից մահացածության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը. Փաշինյան

«Արմաթ» տեխնոհամայնքը Արարատի մարզի ԲԿ-ներին պաշտպանիչ դիմավահաններ է նվիրել

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները. Նիկոլ Փաշինյան

Մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, որի համար հպարտ եմ եւ շնորհակալ. ՀՀ վարչապետ

Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել (տեսանյութ)

2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք. ՊՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս անդամներին. վարչապետը կեղծ լուրեր տարածողներին պատժելու տարբերակ առաջարկեց