Բավարարվել է երկու սպաներին արդարացնելու ստորադաս դատարանների որոշումների դեմ ՀՀ զինվորական դատախազի վճռաբեկ բողոքը

11/02/2020 schedule20:09

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. մայիսի 25-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ՀՀ զինվորական դատախազ Վ. Հարությունյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Վերջինս կարող է էական նշանակություն ունենալ նշված հանցակազմով քննվող գործերում արարքների որակման նոր քրեաիրավական պրակտիկայի ձևավորման համար և լուրջ զսպող գործոն հանդիսանալ հրամանատարների կողմից իրենց պարտականությունների կատարման բերումով ենթակաների նկատմամբ բռնություն գործադրելուց զերծ մնալու առումով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Նախաքննության մարմնի՝ 2017թ. հուլիսի 18-ի որոշումներով Ա. Օ.-ին և Ա. Ա.-ին նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2017թ. նոյեմբերի 24-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Ա. Ա.-ն 2016թ. նոյեմբերին` քննությամբ չպարզված օրը, ժամը 06:50-ին, զորամասի շարահրապարակում, ֆիզպատրաստության ժամանակ շարքից ուշանալու պատճառով բռնություն է գործադրել պարտադիր ժամկետային մի զինծառայողի նկատմամբ` ձեռքով հարվածելով վերջինիս պարանոցին:

Իսկ նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Ա. Օ.-ն 2016թ. նոյեմբերին, քննությամբ չպարզված օրը, ժամը 08:00-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ զինվորական համազգեստի կրման կանոնները խախտելու և ոչ պատշաճ արտաքին տեսք ունենալու պատճառով բռնություն է գործադրել վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ` ոտքով հարվածելով վերջինիս ոտքին:

Առաջին ատյանի դատարանը, գործն ըստ էության քննության առնելով, կայացրել էր հանցակազմի բացակայության հիմքով առաջադրված մեղադրանքում նշված երկու անձանց անմեղ  ճանաչելու և արդարացնելու որոշում: Դատարանն այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմն առկա չէ: Ըստ դատարանի՝ թեև ամբաստանյալների գործողությունները ձևականորեն պարունակում են նշված հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով դրանք հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:

Այս որոշման դեմ ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից տարվել էր վերաքննիչ բողոք: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը մերժել և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական ուժի մեջ էր թողել նույն հիմնավորումներով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանը Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

Ներկայացված բողոքով ՀՀ զինվորական դատախազը վիճարկել էր այն, որ Ա. Օ.-ն և Ա. Ա.-ն, իրենց ենթակա անձնակազմին, որպես պետ, օրինակ ծառայելու, վերջինիս մոտ զինվորական պարտքի գիտակցում սերմանելու փոխարեն, գերադասել են բռնություն կիրառել` իրական հնարավորություն ունենալով կարգազանց զինծառայողի նկատմամբ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով նախատեսված կարգով կիրառել կարգապահական տույժ:

 Բացի այդ, Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումների և «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ լույսի ներքո փաստվել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Բացի այդ՝ փաստվել է նաև, որ ստորադաս դատարանները Ա. Օ.-ի և Ա. Ա.-ի կատարած արարքները նվազ կարևոր դիտելիս հաշվի չեն առել, որ վերջիններիս արարքներում առկա է հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք:

 Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը կայացված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ  արձանագրել է, որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չներկայացնելու հիմնավորմամբ սպաների գործողությունները հանցագործություն չհամարելու ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պետը, պատասխանատու լինելով զինվորական կարգապահության, զինվորական քաղաքավարության կանոնները պահպանելու, ինչպես նաև ենթակաների շրջանում պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու համար, պարտավոր է իր պարտականությունները կատարելիս առաջնորդվել միայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով:

«Անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելու համար ստորադասի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի գործադրումը` նույնիսկ եթե դա կատարվել է վերջինին կարգի հրավիրելու նպատակով: Զինվորական ծառայության ընթացքում բռնությամբ զուգորդված արարքներն ինքնին հանրային բարձր վտանգավորություն են ներկայացնում, քանի որ խարխլում են զինվորական ենթակայության սահմանված կարգը, ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, բացի այդ երբեմն կարող են ավելի ծանր հետևանքների հանգեցնել»,-նշել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ հավելելով նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ հանցավոր արարքներից մեկը կատարվել է այլ զինծառայողների ներկայությամբ` զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը:

Տպել
2292 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց